Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին ձերբակալվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդու կողմից Ոստիկանության ծառայողների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով, որ նշյալ համայնքի նախկին ղեկավարի որդին ձերբակալվել է ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:

ՔԿ հաղորդագրությունը՝ ստորև.

«Նախնական տվյալներով՝ 2022թ. հունվարի 15-ին՝ Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարին ինքնիրավչություն կատարելու կասկածանքով բերման ենթարկելու ժամանակ, վերջինիս որդին իր կողմից վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով, որում գտնվել է նաև նույն գյուղի բնակիչներից մեկը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ավտոմեքենայի առջևի մասով հարվածել Ոստիկանության ծառայողական «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի առջևի մասին, ապա իջնելով ավտոմեքենայից՝ սկսել դժգոհել հորը ոստիկանության բաժին բերման ենթարկելու հանգամանքից, սպառնացել ոստիկաններին՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին:

«Վազ 2121»-ի կողմից՝ Ոստիկանության ծառայողական ավտոմեքենային հարվածելու հետևանքով ոստիկաններից երկուսը մարմնական վնասվածքներ են ստացել և դիմել բուժօգնության:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, որի ընթացքում «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի սրահի հետևի նստատեղի դիմաց՝ հատակին, հայտնաբերվել են երկփողանի որսորդական հրացան, որսորդական հրացանի պատյան, իսկ առջևի նստատեղերի միջնամասում՝ որսորդական հրացանի փամփուշտներ՝ պատյանով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նույն օրը Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին ձերբակալվել է ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուրցաձորի նախկին գյուղապետի տղան «Նիվայով» հարվածել էր ոստիկանապետի տեղակալի «Տոյոտային», ապա՝ սպառնալիքներ հնչեցրել։

Տպել
1948 դիտում

Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)

Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար

Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)

ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը

Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Վարչապետի որոշմամբ` նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ

Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին

«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով

Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են

Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)

Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան

Պակիստանում երկրաշարժ է գրանցվել

Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը

Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում

Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը

Բախվելուց հետո մեքենաներից մեկը բռնկվել է. ներսում հայտնաբերվել է 4 դի, վարորդի վիճակը ծանր է (լուսանկարներ)

«Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում

Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման

Սահմանը կանցնի իմ տան միջով, զինվորների ներկայության դեպքում ինչպե՞ս ենք ապրելու էդ տանը. վարչապետը պատասխանել է բնակչին

Սա մեր ապագան կառուցելու միակ տարբերակն է, հեշտ հարց չէ. վարչապետը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)

Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը

Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան

Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ

ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել

Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի․ Հարոյանը՝ Կոսովոյի հավաքականի հետ խաղի մասին

Հայաստանի և Մալթայի ԱԳՆ պաշտոնյաների խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը

ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը․ ընտրողների 87,28% քվեները Վլադիմիր Պուտինինն է

Նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ․ Կապանի բնակիչը փրկարարական ջոկատում հանձնել է ԼՂ-ից բերված զինամթերքը

Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ

Մկրտչյանը ԱՄՆ ՄԶԳ փոխկառավարչի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության հարցում համագործակցությունը

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ

Վրաստանը պետք է ավելին անի Ռուսաստանին զսպելու համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար