«Ներգրավված քաղաքացի» դասընթացը կներդրվի ևս 6 բուհում

11/01/2022 schedule17:00

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ներկա է գտնվել «Ընտրական համակարգերի միջազգային հաստատության» հայաստանյան գրասենյակի («ԱՅ ԷՖ Ի ԷՍ») և ՀՀ մի շարք բուհերի միջև «Ներգրավված քաղաքացի» ուսումնական դասընթացի ներդրման վերաբերյալ հուշագրի ստորագրման միջոցառմանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Դասընթացը, որը 2021 թվականին մեկնարկել էր հայաստանյան հինգ համալսարաններում, այս տարի կներառվի ևս վեց բուհերում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, Գորիսի պետական համալսարանում, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և Երևանի «Հայբուսակ» համալսարանում:

Ըստ փոխնախարարի՝ դժվար է գերագնահատել քաղաքացիական կրթության դերը ժողովրդավարական զարգացման ուղիով ընթացող երկրի համար, երբ պետական ինստիտուտների, ժողովրդավարական մեխանիզմների շարունակական զարգացումը, պետության և հասարակության առջև ծառացած մարտահրավերների լուծումը ենթադրում է ակտիվ քաղաքացիական դիրքորոշում և ներգրավվածություն:

«Այս գիտակցումն է դրված կրթության համակարգի հիմքում՝ անկախ դրա ձևաչափից: Ֆորմալ կրթության համակարգում ներկայում ներդրվող հանրակրթական պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների հիմքում դրված է քաղաքացիական ու ժողովրդավարական կարողունակությունների զարգացումը: Որպես վերջնարդյունք՝ ակնկալում ենք, որ սովորողը ոչ միայն իրազեկ կլինի մասնակցության ֆորմալ գործընթացներին, այլև պատրաստ կլինի իրական կյանքում իրացնելու իր իրավունքներն ու պարտականությունները, ստանձնելու պատասխանատվություն և դառնալու տարբեր մակարդակներում որոշումների կայացման գործընթացի ակտիվ մասնակիցը:

Բարձրագույն կրթության համակարգում ևս կարևոր է կարողունակությունների զարգացումն առանձին դասընթացների միջոցով, և ուրախ ենք, որ «Ներգրավված քաղաքացի» ծրագիրը հաջողությամբ անցավ փորձնական փուլը, որի արդյունքում 6 բուհ ևս միանում է նախագծին»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ ուրախությամբ փաստելով, որ ծրագիրն ուղղված է ոչ թե առանձին մասնագիտություններով սովորողներին, այլ ողջ ուսանողական հանրությանը:

«Ուրախ եմ, որ ԿԳՄՍ նախարարության հետ սերտ համագործակցությամբ այս ծրագիրը մշակվել է ակադեմիական մոտեցումների վրա հիմնված մեթոդաբանությամբ և իր բնույթով, այդ թվում՝ ինտերակտիվ ուսուցմամբ, համահունչ է ուսանողակենտրոն կրթության կազմակերպման մոտեցումներին և քաղաքականությանը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը: Նա հույս է հայտնել, որ հետագայում ծրագիրը կընդլայնվի և զարգացում կապրի ողջ բուհական համակարգում:

Միջոցառման մասնակիցներին ողջունել են նաև «ԱՅ ԷՖ Ի ԷՍ» հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոն, ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Ջուլի Պեկովսկին և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանը:

Դասընթացը, որն արդեն գործում է 5 բուհում՝ Երևանի, Շիրակի, Վանաձորի պետական համալսարաններում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում, հնարավորություն կտա դասավանդման նորարարական մոտեցման միջոցով ուսանողներին ներկայացնելու ժողովրդավարական կառավարման, քաղաքացիական հասարակության և մասնակցության, մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները՝ կիրառելով ժամանակակից ինտերակտիվ ուսուցման մեթոդներ։ 

Այն ուսանողներին հասանելի կլինի որպես ընտրովի դասընթաց կամ, ըստ բուհի որոշման, ընտրովի կրեդիտային դասընթաց և բաղկացած կլինի ՀՀ իրականությանը հարմարեցված քաղաքացիական կրթության թեմաներից: Կկիրառվեն ուսուցման լսարանային ինտերակտիվ մեթոդներ՝ որպես ընտրողների կրթության և քաղաքացիական իրազեկման ժամանակակից մոտեցումներ:

Սոցիալական հիմնահարցերի վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացման նպատակով ուսանողները կներգրավվեն նաև արտաուսումնական գործունեության, ինչպես նաև հանրային ծառայության մեջ, ինչը համայնքներում կարևոր նշանակություն ունի: Արդյունքում՝ դասընթացի շրջանակում ուսանողները կզինվեն այնպիսի գիտելիքներով և հմտություններով, որոնք անհրաժեշտ են արդյունավետ ներգրավվման, ինչպես նաև ժողովրդավարական սկզբունքների ամրապնդման համար։

Տպել
4547 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին