Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է 100-ամյա Սարիբեկ Արշակյանին

08/01/2022 schedule18:48

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հունվարի 8-ին այցելել և շնորհավորել է Աստղաձորցի Սարիբեկ Արշակյանին՝ ծննդյան 100-ամյակի առթիվ: Մարզպետին ուղեկցել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը:

Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը:

Սարիբեկ Արշակյանը տոնական  բարձր տրամադրությամբ դիմավորել է հյուրերին։ Մեծ Հայրենականի դաժան ճանապարհով անցած վետերանը խոսել է պատերազմից մինչև վիրավորում իր անցած ճանապարհի մասին, ցուցադրել ստացած  և մինչ օրս խնամքով պահպանած խրախուսանքներն ու մեդալները:

Մեծ Հայրենականի առաջին կարգի հաշմանդամության կարգ ունեցող  Սարիբեկ պապը մարզպետին հպարտությամբ ներկայացրել է վերջին տարիներին  հրատարակված «Մեծ Հայրենականի դեմքեր» գիրքը, որի մեջ առանձին էջով ներկայացված էր նաև տեղեկատվություն իր մասին:

Պատերազմի ավարտից հետո, ինչպես զրույցի ընթացքում նշել է Սարիբեկ Արշակյանը, նա աշխատանքի է անցել հայրենի ծննդավայրում, մեծ ներդրում և աշխատանքային ավանդ ունենալով գյուղատնտեսության բնագավառում:

Սարիբեկ Արշակյանը 8 տարի առաջ  կորցրել է 88-ամյա տիկնոջը: Հիացմունքով է խոսում իր 5 զավակների և 65 թոռների ու ծոռների մասին, հպարտանում  Աստղաձորում, Հայաստանում և Ռուսաստանի տարբեր քաղաքաներում ունեցած իր հարազատներով:

«Ձեր այցով դուք ինձ կյանք պարգևեցիք: Կկամենամ, որ իմ  հասակակիցներից բոլորին բախտ վիճակվի  հյուրընկալել Գեղարքունիքի մարզպետին և համայնքի ղեկավարին: Ես երջանիկ մարդ եմ ինձ համարում  և ինձ համար փառք ու պատիվ է  նման ուշադրության արժանանալը: Շնորհակալ եմ, որ այսօր այցելել եք ինձ և օրվա առիթով շնորհավորում եք իմ տարեդարձը: Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանի ղեկավարներին, ովքեր ձգտում են  մեղմել մեր ժողովրդի հոգսն ու ցավը, խաղաղ ու բարեկեցիկ կյանք ապահովել  նրանց համար» ,- ասել է Սարիբեկ պապը:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը շնորհավորել են հոբելյարին՝ Ամանորի և 100-ամյա տարեդարձի առթիվ և նվերներ փոխանցել,  մաղթելով նրան առողջություն և երկար տարիների կյանք:

Հրաժեշտից առաջ մարզպետ Կարեն Սարգսյանը Սարիբեկ պապին առաջարկել է դադարեցնել ծխախոտ օգտագործել, ապա  պայմանավորվել հանդիպել 1 ամիս անց, որպեսզի համատեղ նշեն պապի չծխելու  1 ամսյակը:

Տպել
1947 դիտում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս