Հաճախ Yandex-ի վարորդներն ուղևորին Երևանից գյուղ չեն տանում. ծառայության ղեկավարը պարզաբանում է՝ ինչ անել նման դեպքերում

29/12/2021 schedule20:40

Վերջին մի քանի օրերի ընթացքում «Հայկական Ժամանակ»-ի խմբագրություն դիմած քաղաքացիները նշում են, որ «Յանդեքս» տաքսի ծառայության որոշ վարորդներ հրաժարվում են գրանցել և տեղ հասցնել այն պատվիրատուներին, որոնք Երևանից պետք է գյուղեր ուղևորվեն: Նրանց խոսքով՝ ծառայությունից օգտվելիս շատ հաճախ գնալու վայրը չեն նշում, որպեսզի վարորդն ընդունի պատվերը, քանի որ իմանալով, որ գնալու վայրը Երևան քաղաքից դուրս է, կա՛մ չեղարկում է այն, կա՛մ էլ ուղևորին իջեցնում ճանապարհի կեսին:

Հարցի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը դիմեց «Յանդեքս» տաքսի ծառայության տարածաշրջանային ղեկավար Ավետիս Գասպարյանին: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ նման դեպքերի մասին իրենք ահազանգեր չեն ստացել: Սակայն, ամեն դեպքում, եթե առաջանում է նման խնդիր, պատվիրատուն պետք է դիմի «Յանդեքս»-ի «աջակցություն» ծառայությանը: Նմանատիպ դեպքերից խուսափելու համար ծառայությունը վարորդների նկատմամբ համապատասխան որակավորման ստանդարտներ է կիրառում:

«Երբ վարորդը գրանցվում է «Յանդեքս»-ի պլատֆորմում, իրեն տրվում է ռեյտինգի ամենաբարձր շեմը: Ըստ հաճախորդների ֆիդբեքի, այսինքն՝ գնահատման համակարգի, այդ ռեյտինգը կարող է նվազել կամ բարձրանալ: Ավելի բարձր տարիֆների (սակագին) դեպքում որակային ստանդարտներն ավելի բարձր են, օրինակ՝ «կոմֆորտ պլյուս»-ի դեպքում որակային ստանդարտը բարձր է, բայց, ըստ պատվիրատուի ֆիդբեքի, ռեյտինգը կա՛մ կնվազի, կա՛մ կբարձրանա: Այդպիսով՝ վարորդի ռեյտինգն ընկնում է, ու նա կորցնում է հասանելիությունը պլատֆորմում: Որակային այդ ստանդարտներով մենք փորձում ենք  ապահովել վարորդների որակային կարգավիճակը: Ուստի կարևոր է հաճախորդի ֆիդբեքը, որպեսզի ովքեր պատվիրատուի հետ այդպես վարվեն, շուկայում հասանելիություն չունենան»,- նշեց Գասպարյանը:

Վարորդների այդպիսի պահվածքն անընդունելի է իրենց համար, շեշտում է նա: Ու թեև նրանք ունեն անկախություն՝ վարելու տաքսի ծառայությունն իրենց սեփական մեքենայով, ցանկացած ժամի և պահի, բայց պարտավոր են հետևել այն որակական ստանդարտներին, որը նրանցից պահանջում է ծառայությունը: Այդ ստանդարտները պարտադիր են շուկայում:

«Մեզ մոտ «վարորդ» հասկացությունը չկա, մենք մեր գործընկերներին անվանում ենք ուղևորափոխադրողներ: Նրանք անցնում են թեստավորումը և յուրացնում ծառայության ստանդարտները: Ուրիշ հարց է, որ վարորդը պլատֆորմում ճիշտ է ընկալում դա, բայց  կյանքի է կոչում այլ կերպ ու ցույց է տալիս այլ վերաբերմունք: Մեր որակային ստանդարտներն ամբողջությամբ խիստ են դրված, և կարճ ժամանակի ընթացքում պատվիրատուի կողմից բացասական ֆիդբեքը թողնելուց հետո նա ինքնաբերաբար դուրս է մնում համակարգից: Օրինակ՝ «ստանդարտ»-ի դեպքում ծառայության ռեյտինգը 4.55 է, նման վերաբերմունքի արժանանալիս հաճախորդը պետք է իր ֆիդբեքը թողնի՝ մինչև վարորդի ռեյտինգը իջնի: «Կոմֆորտ պլյուս»-ի դեպքում մեկ վարորդի համար սահմանված է 4.87 ռեյտինգ, բավական է մի պատվիրատուի բացասական ֆիդբեքը, ու հասանելիությունը համակարգում վարորդը կկորցնի»,- ասաց նա:

Անդրադառնալով նաև ծառայության գնային համակարգի ոչ ֆիքսված լինելուն, այսինքն, երբ քաղաքացիները A կետից B կետ տարբեր օրերի «Յանդեքս» տաքսի ծառայությունից օգտվելիս գումարը վճարում են ոչ ֆիքսված, Գասպարյանն ասաց՝ դա կոչվում է հավելավճար և անհրաժեշտ է, որ կարողանան ապահովել պատվիրատուների և վարորդների միջև բալանսը:

«Դրա նպատակը շուկայում տվյալ պահին տվյալ թաղամասում տվյալ պայմաններում ու ժամին այնպես անելն է, որ վարորդների և պատվիրատուների թիվը հավասարվի: Ենթադրենք՝ կա 100 պատվիրատու և 100 վարորդ, սա նշանակում է, որ գինը ֆիքսված է, երբ որ լինում է 110 պատվիրատու և 100 վարորդ, ապա այդ բալանսը խախտվում է: Որպեսզի դա վերականգնենք, պետք է վարորդների թիվն ավելացնենք: Դրա համար խթանիչ մեխանիզմ է պետք, խթանիչ մեխանիզմն էլ հավելավճարի քաղաքականությունն է: Երբ որ գինը բարձրանում է, վարորդներն ավելի շահագրգռված են լինում և պատրաստ՝ դուրս գալու գիծ՝ այսպես ասած: Բայց երբ կա 110 պատվիրատու և 110 վարորդ, ապա գինը բալանսավորվում է: Իսկ երբ վարորդների թիվը գերազանցում է պատվիրատուների թիվը, այդ դեպքում գինը նվազում է, դա կոչվում է գերառաջարկ, որպեսզի գերառաջարկի և պահանջարկի բալանսը ապահովվի, գործում է հավելավճարի քաղաքականությունը»-, մանրամասնեց Գասպարյանը:

Ամանորյա այս օրերին նույնպես այդ քաղաքականությունն աշխատում է, ասում է՝ «Յանդեքս» տաքսի ծառայության տարածաշրջանային ղեկավարը: Հիմա պատվիրատուների քանակը գերազանցում է վարորդների քանակին, և գնային քաղաքականությունը թանկանում  է այնքան՝ մինչև վարորդների և պատվիրատուների միջև բալանսը վերականգնվի:

Մերի Խաչատրյան

Տպել
7938 դիտում

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս