Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացել է Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ամփոփիչ նիստը. (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ամփոփիչ նիստը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Բացելով նիստը՝ վարչապետ Փաշինյանը նշել է.

«Բարև ձեզ հարգելի գործընկերներ:

Ինչպես գիտեք, սույն թվականի հունվարի 15-ին վարչապետի որոշմամբ ստեղծվեց Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբ, և մենք այսօր հավաքվել ենք՝ ամփոփելու աշխատանքային խմբի այս տարվա արդյունքները: Պիտի արձանագրեմ, որ 2021 թվականի ընթացքում Սյունիքի մարզում աշխատանքային խմբի խողովակով հատկացվել և իրականացվել է շուրջ 1.1 մլրդ դրամի ծրագիր: Այդ ծրագրերն ունեն բավական լայն ընդգրկում՝ գյուղատնտեսությունից մինչև սպորտ, և կարծում եմ, որ այս նոր միջավայրում կարևոր նշանակություն են ունեցել և ունեն Սյունիքի մարզի դիմակայունությունը բարձրացնելու ու ամրապնդելու նկատառումով:

Ցանկանում եմ ընդգծել, որ այսօր էլ, իհարկե, հիմա այս պահին կարճ ժամանակով ընդհատված են մինչև ամանորյա տոների ավարտը, Սյունիքի մարզում լայն թափով ընթանում, իրականացվում է այլընտրանքային ճանապարհների շինարարություն: Սա նույնպես չափազանց կարևոր ծրագիր է:

Ուզում եմ ասել նաև, որ մենք Սյունիքի մարզում միայն աշխատանքային խմբի խողովակով չէ, որ ծրագրեր ենք իրականացնում: Կուզենայի մի քանի ծրագրերի մասին խոսել: Մասնավորապես՝ կրթական ոլորտի: Հանրակրթության ոլորտում մեր ռազմավարական բարեփոխումները որոշել ենք սկսել հենց Սյունիքի մարզից, և այդ նոր մոդելն առաջինը փորձարկվում է Կապան խոշորացված համայնքում՝ Սյունիքի մարզկենտրոնում, որտեղ ծրագիր իրականացնելու համար Կառավարությունը 9 մլրդ դրամի հատկացում է իրականացնում: Այսպիսի ծրագրեր կներդրվեն նաև Սյունիքի մյուս խոշորացված համայնքներում:

Ցանկանում եմ հիշեցնել նաև, որ Եվրամիության հետ համագործակցության արդյունքում նախատեսվում է շուրջ 80 մլն եվրոյի ծրագիր իրականացնել Սյունիքի մարզում՝ զուտ մարզի դիմակայունությունը բարձրացնելու ծրագրի շրջանակում:

Այսօր մենք ակտիվ աշխատում ենք Հյուսիս-Հարավ ծրագրի իրականացման վրա՝ մասնավորապես, Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ հատվածների շինարարությունը: Հույս ունենք գործընթացն արդեն մեկնարկել 2022 թվականի ընթացքում: Դա շատ խոշոր ծրագիր է, ընդ որում, ներառում է մի քանի կամուրջներ, 2 թունել՝ 7 և 8 կմ երկարությամբ: Ծրագիրը նույնպես շատ էական ազդեցություն է ունենալու ոչ միայն Սյունիքի մարզի, այլև ընդհանրապես Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման համար:

Ուզում եմ ընդգծել նաև, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման նույնպես էական գործոն է Սյունիքի մարզի հետագա զարգացման համար: Մենք արդեն հայտարարել ենք, որ մեկնարկում ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու Մեղրիի հատվածի շինարարության նախապատրաստական աշխատանքները: Պիտի ընդգծեմ, որ այո, իհարկե, մեզ բոլորիս հայտնի հանգամանքների բերումով, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման ակնհայտորեն և հանրահայտ ձևով նաև որոշակի խնդիրներ և վտանգներ է պարունակում, բայց պիտի ընդգծեմ նաև, որ շատ մեծ հնարավորություններ է պարունակում: Մենք պետք է հետևողականորեն և համբերատար աշխատենք, որպեսզի վտանգները կառավարենք, իսկ հնարավորություններն ընդգծենք և կարողանանք ծառայեցնել Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ Սյունիքի մարզի հետագա բնականոն զարգացմանը»:

Վարչապետի խորհրդական, աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը, անդրադառնալով խմբի գործունեությանը, նշել է, որ առայսօր գումարվել է 17 նիստ՝ Սյունիքի տարբեր բնակավայրերում: Խումբը գործել է շուրջօրյա աշխատանքի ռեժիմով և փորձել հնարավորինս օպերատիվ արձագանքել խնդիրներին՝ շեշտը դնելով հատկապես սոցիալական, տնտեսական, անվտանգային բաղադրիչների վրա:

Ապա աշխատանքային խմբի անդամ՝ պատկան գերատեսչությունների ներկայացուցիչները զեկուցել են ըստ ոլորտների կատարված աշխատանքների մասին: Ներկայացվել են պաշտպանության, անվտանգ երթևեկության, ճանապարհաշինության, բնակարանաշինության, սոցիալական հարցերի լուծման, ենթակառուցվածքների բարելավման, շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ միջոցառումները:

Վարչապետին զեկուցվել է Սյունիքի մարզի այլընտրանքային ճանապարհների՝ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Գորիս-Կապան տեղամասի առանձին հատվածներում երթևեկության անխափանությունն ապահովելու նպատակով Հ-46 (Քաշունի գյուղի խաչմերուկից) - Բարձրավան, Տանձավեր – Շուռնուխ, Որոտան - Խոտ և Տ-8-49, /Տ-8-48/ - Լծեն ճանապարհահատվածների կառուցման/վերակառուցման ընթացքի մասին: Նշվել է, որ ընթացքի մեջ են գրունտային վիճակի ապահովման աշխատանքները, որոնք կերաշխավորեն այս ճանապարհահատվածների երթևեկելիությունը բոլոր տիպի մեքենաների համար, տարվա բոլոր եղանակներին: Նախատեսվում է, որ 2022թ. դրանք ամբողջությամբ ասֆալտապատված կլինեն: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է նշված ճանապարհների կարևորությունը և հանձնարարել հնարավորինս արագացնել շինարարության ընթացքը:

Կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել Շուռնուխում կառուցվող թաղամասի շինարարության վերաբերյալ: Զեկուցվել է, որ աշխատանքները շարունակվում են, նախատեսվում է դրանք ավարտել պայմանագրով սահմանված ժամկետում՝ 2022 թ. առաջին կիսամյակում:

Վարչապետը հետաքրքրվել է նաև Սյունիքում գյուղոլորտի ներուժի ուսումնասիրության ուղղությամբ քայլերով: Ներկայացվել են ջրարբիացման համակարգերի կառուցման, գյուղտեխնիկայի տրամադրման, բիզնես նախաձեռնությունների խթանման, մի շարք համայնքներում նոր ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ իրականացված միջոցառումները: Այս համատեքստում ընդգծվել է օժանդակություն ցուցաբերող փորձագիտական խմբի կարևոր դերը:

Ռոբերտ Ղուկասյանը զեկուցել է, որ փորձագիտական խմբի կողմից ներկայում կատարվում է գյուղատնտեսական նշանակության հողերի թվայնացման աշխատանք, որը նախատեսվում է ավարտել մեկ ամսից: Արդյունքում ակնկալվում է ունենալ տնտեսական ներուժի գնահատում ըստ համայնքների, որի հիման վրա էլ յուրաքանչյուր համայնքի համար մշակվելու է գյուղատնտեսական ապագայի ծրագիր: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է աշխատանքն ավարտելուց հետո արդյունքները քննարկել շահագրգիռ գերատեսչությունների հետ և, որպես արդյունավետ գնահատվելու դեպքում, այն իրականացնել նաև մյուս մարզերի համար:

Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր և գաղափարներ, ներկայացվել են առաջարկներ:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել աշխատանքային խմբի և փորձագիտական խմբի անդամներին կատարված աշխատանքի համար և ընդգծել՝ Սյունիքի մարզի զարգացման օրակարգը բավական ընդգրկուն է և պետք է համբերատար աշխատել նախանշված առաջնահերթությունների կյանքի կոչման ուղղությամբ:

Տպել
946 դիտում

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում