Հայաստանի ազգային գրադարանի համագործակցությունը Երևանում Ռուսական տան հետ պաշտոնական կարգավիճակ է ստացել

Հայաստանի ազգային գրադարանի համագործակցությունը Երևանում Ռուսական տան հետ (Ռոսսոտրուդնիչեստվո Հայաստանում) սկսվել է վաղուց, և այսօր այդ փոխգործակցությունը պաշտոնական կարգավիճակ է ստացել և որակապես նոր մակարդակի է հասնում։ Այս մասին հայտնել է Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը՝ Երևանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովի հետ համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ։

Նա նշել է, որ արդեն սկսվել է համատեղ գործունեության պլանի մշակման գործընթացը, որը կունենա ինչպես գիտական, այնպես էլ մշակութային բնույթ։

«Ընդհանրապես Հայաստանը և Ռուսաստանը տարիներ շարունակ մարդասիրական հիմունքներով բազմաթիվ ծրագրեր են իրականացնում։ Դրանք գիտական կոնֆերանսներ են, մշակութային տարբեր միջոցառումներ: Պետք է նշել ևս մեկ գործոն. Ազգային գրադարանի ամբողջ հավաքածուն ընդգրկում է շուրջ 7 միլիոն օրինակ գրքեր, և այդ հավաքածուից գրեթե 5 միլիոնը բաժին է ընկնում ռուսալեզու գրականությանը, իսկ մնացած գրքերը տարբեր լեզուներով են»,- ընդգծել է Աննա Չուլյանը։

Միաժամանակ Ազգային գրադարանի տնօրենը նշել է. «Քանի որ մենք երկար ժամանակ ապրել ենք նույն լեզվամշակութային տարածքում, Ռուսաստանի հետ հարաբերությունները բավականին ամուր էին։ Եվ չնայած այն հանգամանքին, որ նոր իրողություններում, արդեն հետխորհրդային տարածքում, որոշակի փոփոխություններ եղան այս ուղղությամբ, ապագայում, կարծում եմ, մեծ հեռանկարներ ունենք մեր հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար։

Ի վերջո, հնարավոր է, որ մեր նախկին աշխատանքային մեթոդներից որոշը հնացած են, և մենք պետք է մտածենք, թե ինչպես ներգրավել համագործակցությանը երիտասարդներին՝ հենց նոր մեթոդներով, ոչ միայն ռուսական գրականության, այլ Հայաստանում ռուսական մշակույթի և Ռուսաստանում հայկական մշակույթի հանրահռչակման միջոցով»:

«Փառք Աստծո, մենք դեռևս, թեև մասամբ, գտնվում ենք այդ ընդհանուր լեզվամշակութային տարածքում, ինչի համար ես աներևակայելի ուրախ եմ»,- իր հերթին ասել է Վադիմ Ֆեֆիլովը՝ համերաշխություն հայտնելով երիտասարդության հետ փոխգործակցության ընդլայնման հարցում։

Նա նաև շնորհավորել է Աննա Չուլյանին Եվրասիայի գրադարանային ասամբլեայի (Library Assembly of Eurasia, LAE) փոխնախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ նշելով, որ այս փաստն առավել քան  խոսուն կերպով արտացոլում է Հայաստանի ազգային գրադարանի աշխատանքի ներկայիս միտումները։

Հայաստանի ազգային գրադարանի և ՀՀ-ում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության (Երևանում Ռուսական տուն) համագործակցության մասին համաձայնագիրը նախատեսում է ծրագրերի իրականացում կրթության, մշակույթի, գիտության, պատմա-ազգագրական գործունեության ոլորտներում: Բոլոր նախագծերը պետք է ուղղված լինեն ռուս-հայկական գիտական, կրթական և մշակութային կապերի ամրապնդմանը, բուհերի, գիտնականների, փորձագիտական կենտրոնների միջև փոխգործակցության հաստատմանը, փոխադարձ խորհրդակցությունների անցկացմանը և փորձի փոխանակմանը։

Տպել
675 դիտում

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային