Լոռու մարզի դատախազը բարձրացրել է դատապարտված անձանց պաշտոնավարման հարցը

Ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունն ավելի բարձրացնելու նպատակով Լոռու մարզի դատախազության կողմից իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրվել են «Հայանտառ» ՊՈԱԿ Լոռու մարզի համապատասխան ստորաբաժանումների աշխատողների տվյալները:

Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից:

Պարզվել է, որ առանձին անձինք, ովքեր նախկինում կամ ներկայում մեղադրվել են կամ դատվածություն ունեն զանազան անտառախախտումների և իրենց ծառայողական պարտականություններն անբարեխիղճ կատարելու, դրանով պետությանը վնասներ պատճառելու համար, շարունակում են պաշտոնավարել: Ընդ որում, նրանց շարքում կան ընդհուպ անտառտնտեսության բարձր պաշտոն զբաղեցնող անձինք:

Օրինակ ներկայում «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն հանդիսացող Ց. Ն.-ն մի քրեական գործով իր ծառայողական պարտականություններն անբարեխիղճ կատարելու համար, որի հետևանքով  Ստեփանավանի անտառպետության տարածքից ապօրինի հատվել է 104 հատ տարբեր տեսակի ծառ, 2011թ. օգոստոսի 30-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 500.000 ՀՀ դրամ տուգանքի: 

Ավելին, դատաքննության փուլում գտնվող երկու տարբեր գործերով, հենց անտառի պահպանության հետ կապված իր պաշտոնեական գործունեության բերումով, վերջինս ունի ամբաստանյալի կարգավիճակ: Դրանցից մեկով նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), իսկ մյուսով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալու փորձ):

Կամ՝ Ստեփանավանի անտառապետ աշխատող Մ.Չ.-ի վերաբերյալ 2021թ. մարտի 22-ին, իսկ Ստեփանավանի անտառպետության անտառապահ աշխատող Հ.Ք.-ի վերաբերյալ 2018թ. հունվարի 31-ին տարբեր քրեական գործերով կայացվել են  քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումներ: Քննություններով հաստատված է համարվել, որ վերջիններս կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք, այն է՝ տարբեր ժամանակներում թույլ են տվել պաշտոնեական անփութություն, ինչի արդյունքում իրենց վստահված անտառամասերից ապօրինի հատվել են բազմաթիվ  ծառեր՝ պետությանն անզգուշությամբ պատճառելով ընդհանուր շուրջ 8 մլն ՀՀ դրամի  վնաս:

Մեկ այլ դեպք՝ Դսեղի անտառպետության անտառապահ հանդիսացող Վ. Հ.-ն քրեական գործով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով՝ հենց ապօրինի ծառ հատելու և վառելափայտը փաստացի իրեն պատկանող ավտոմեքենայով առանց թույլտվության, իրացման նպատակով տեղափոխելու համար, և 2020թ. հունվարի 22-ի դատավճռով դատապարտվել է տուգանքի: 

Իսկ Շամլուղի անտառպետության անտառապահ Վ. Բ.-ն այլ քրեական գործով 2018թ. ապրիլի 18-ին կայացված դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ. նրա՝ ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով 2016-2017թթ. իրեն վստահված պահաբաժնում ապօրինի հատվել է 68 հատ տարբեր տեսակի ծառ՝ պատճառելով 3.2մլն դրամի վնաս։ Նշված արարքի համար Վ. Բ.-ն դատապարտվել է մեկ տարի ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, նշանակվել է մեկ տարով փորձաշրջան, իսկ 2018թ. համաներման հիմքով նա ազատվել է պատժից:

Ուսումնասիրությամբ պարզված այս հանգամանքները վկայում են, որ առկա է այս անձանց կողմից իրենց պաշտոնավարումը շարունակելու դեպքում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր նոր գործողություններ կատարելու ողջամիտ ռիսկ, ինչը նաև հասարակության մոտ կարող է անվստահություն առաջացնել պետության ստանձնած՝ ապօրինի ծառահատումների դեմ պայքարի հանձնառության հանդեպ:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը միջնոդրագրով դիմել է «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարին՝ քննարկելու նշված անձանց հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը, միաժամանակ ձեռնարկելու միջոցառումներ՝  «Հայանտառ» ՊՈԱԿ Լոռու մարզի տարածքային մասնաճյուղերում հետագայում քրեական նման հետագիծ ունեցող անձանց պաշտոնավարման դեպքերը բացառելու ուղղությամբ:       

Ընդհանուր առմամբ 2021թ. ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ին հասցեագրվել է ապօրինի անտառահատումներին առնչվող պաշտոնեական հանցագործություններին նպաստող պայմանների և պատճառների վերացմանն ուղղված ընդհանուր 52 միջնորդագիր: Դրանց արդյունքում զբաղեցրած պաշտոններից ազատվել է 3 փոխտնօրեն, 5 անտառապետ և 9 անտառապահ, կարգապահական տույժի՝ նկատողություննրի են ենթարկվել 35 պաշտոնատար անձինք՝ 13 անտառապետ և 22 անտառապահ։

Բացի այդ, դատարան է ուղարկվել մարզի անտառային ֆոնդի պահպանության համար պատասխանատու պաշտոնատար 19 անձանց կողմից ապօրինի անտառահատումներով պայմանավորված պաշտոնեական տարբեր հանցագործություններ կատարելու մեղադրանքներով 16 քրեական գործ, իսկ դատաքննությունն ավարտված 3 քրեական գործով 3 անձի վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ: 

Ներկա պահին նախաքննության ավարտական փուլում գտնվող 22 քրեական գործով նշված կատեգորիայի ևս 32 պաշտոնատար անձ ունի մեղադրյալի կարգավիճակ: 

Տպել
914 դիտում

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին