Ոստիկանական անվտանգային հատուկ ծառայություն Սյունիքում (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի հունվարի 15-ի որոշման համաձայն՝ Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի մեջ ընդգրկված են պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։ ՀՀ ոստիկանությունը ներկայացնում է ոստիկանության պետի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Գլխավոր խնդիրը անվտանգությունն է։ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու ենթակա՝ Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի, Մեղրիի, Ագարակի տարածքային բաժինների ու բաժանմունքների ծառայողները, համագործակցելով ուժային մյուս կառույցների աշխատակիցների հետ, Սյունիքի մարզի բնակավայրերում 24-ժամյա ռեժիմով ապահովում են քաղաքացիների անվտանգությունը։

Հսկիչ-անցագրային կետերում ծառայություն են իրականացնում մարտական հանդերձավորմամբ ոստիկաններ։ Միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից դրական եզրակացության հիման վրա ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ենթակա տարածքային բոլոր բաժիններին տրամադրվել են ծառայողական ամենագնացներ, տեղադրվել են անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովող ու կահավորված հենակետեր, տարածքային բաժինները վերազինվել են տեխնիկական միջոցներով։

Բացի այդ, ոստիկանական շրջիկ ծառայություն է իրականացվում Սյունիքի մարզի Խոզնավար, Խնածախ, Վաղատուր, Ճակատեն, Ծավ, Շիկահող, Ներքին Հանդ և այլ բնակավայրերում։

Հսկիչ-անցագրային կետեր են տեղակայված նաև Երևան-Կապան ճանապարհի մի քանի հատվածներում։ Այս կետերում տարածքային բաժինների ոստիկանների հետ ծառայություն են իրականացնում նաև ոստիկանության ՊՊԳՎ Գորիսի բաժնի ու ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները։

Հսկիչ-անցագրային կետի ծառայողների կողմից իրականացվում է երթևեկության կարգավորում, ուղեկցումներ, ինչպես և վարորդներին նախազգուշացնում են սահմանային անցակետերի տեղակայման և այլընտրանքային ճանապարհների երթևեկության ուղղությունների վերաբերյալ։

Ճանապարհային ոստիկանների հատուկ ծառայության շնորհիվ ապահովվում է նաև տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ու իրականացվում են ուղեկցումներ։

Մոտ ապագայում ոստիկանության Մեղրիի բաժինը կունենա նոր, հարմարավետ ու որակյալ ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով հագեցած մասնաշենք, որտեղ կտեղակայվեն նաև ոստիկանական այլ ծառայություններ։ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության փորձագիտական բաժանմունքը հնարավորություն կունենա անօդաչու թռչող սարքերի միջոցով զննելու հանցագործության դեպքի վայրը։ Բացի այդ, հնարավոր կլինի տրանսպորտային միջոցները համադրելով՝ հետազոտել ճանապարհատրանսպորտային պատահարի ծագման մեխանիզմը, պարզաբանել հետքերի ուղղությամբ տրանսպորտային միջոցների շարժման հետագծերը և այլն։ Սյունիքի փորձագետները կկարողանան գազային քրոմատոգրաֆով կատարել թմրանյութերի հետազոտություն և նյութերի քանակական հաշվարկ։

«Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունն ու ենթակա ստորաբաժանումները այս պատվաբեր առաքելությունն իրականացնում են իրենց անմիջական պարտականություններին զուգահեռ՝ ոստիկանները կանխում և բացահայտում են հանցագործություններ, պահպանում հասարակական կարգն ու անվտանգությունը, ապահովում անվտանգ երթևեկություն և այլն։

Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, և ոստիկանության գերնպատակն է ապահովել բնակչության անվտանգությունը, կանխել անցանկալի միջադեպերի հնարավորությունը, իրենց ներկայությամբ ու ծառայությամբ հավաստել, որ ինչպես հանրապետության ողջ տարածքում, այնպես էլ սահմանային գոտիներում հանրության կենսագործունեությունն ու քաղաքացու ապահովությունը ոստիկանության ամենօրյա աչալուրջ պաշտպանության տակ է»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Տպել
1244 դիտում

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը