ՀՀ գլխավոր դատախազը շնորհավորական ուղերձ է հղել ԱԱԾ աշխատողի օրվա առթիվ

20/12/2021 schedule12:24

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱԱԾ աշխատողի օրվա առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Ազգային անվտանգության ծառայության սիրելի՛ աշխատակիցներ, 

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ:

Հանրապետության առջև ծառացող ներքին ու արտաքին անվտանգային մարտահրավերների պայմաններում ավելի է ընդգծվում Ազգային անվտանգության ծառայության դերը՝ ինչպես սահմանադրական կարգի, այնպես էլ իրեն վստահված սահմանների անառիկության պահպանման, ինքնիշխանության, տարատեսակ չերևացող սպառնալիքներից մեր երկրի պաշտպանության գործում:

Այս առաքելությունը ԱԱԾ համակարգի աշխատակիցներն իրականացնում են մեծ պատասխանատվության գիտակցությամբ, անդադրում աշխատանքով, իրենց կոչմանը, հայրենիքին, պետականության գաղափարին, ծառայողական պարտքին նվիրվածության խորը զգացումով՝ պրոֆեսիոնալիզմի և գիտակցված ինքնազոհողության պատրաստակամության հենքին:

Աշխատանք, որի մեծագույն մասի վերաբերյալ մեր հանրությունն իրավամբ տեղյակ չէ, և որն ընթանում է առանց ավելորդ ցուցադրականության, հանրային հրապարակային գնահատանքի ակնկալիքի՝ առանձին դրվագներում վերածվելով հերոսականության, անձնվիրության յուրօրինակ պատումների:  

Ազգային անվտանգության ծառայությունը նաև Հայաստանի ամուր և վստահելի պատվարն է միջազգային հանցավորության ամենատարբեր դրսևորումների առջև՝ սկսած էքստրեմիզմից, թրաֆիկինգից, մինչև թմրամիջոցների, զենքի ապօրինի շրջանառությունը: Անգնահատելի է այն սկզբունքայնությունն ու համառությունը, որը ծառայությունը և վերջինիս աշխատակիցները դրսևորում են ներքին ամենալուրջ անվտանգային մարտահրավերներից մեկը հանդիսացող կոռուպցիայի դեմ պայքարում՝ տարբերակում չդնելով հնարավոր հանցանք կատարող սուբյեկտների միջև և առաջնորդվելով բացառապես օրենքով ու ծառայողական պատվախնդրությամբ:

Մեր պետականության ամենակայացած, զուսպ և յուրօրինակ ավանդույթներ ձևավորած համակարգերից մեկը լինելու հանգամանքը թույլ է տալիս հաղթահարելու շատ դեպքերում Հայաստանի շուրջ առկա անվտանգային կոնկրետ խնդիրների մասին անտեղյակությունից, սիրողական մակարդակի վերլուծումներից բխող՝ հանիրավի ու արհեստածին, երբեմն ակունքներում պետության հիմքերին անուղղակի հարվածելու մղումներ ունեցող թյուր գնահատումները և հավատարիմ մնալ իսկապես ազգային և պետականակենտրոն բնույթ ունեցող արժեքներին:

Մասնագիտական տոնի առթիվ կրկին շնորհավորելով Ազգային անվտանգության ծառայության բոլոր աշխատակիցներին՝ մաղթում եմ առաջին հերթին արդյունավետ ծառայություն խաղաղության պայմաններում և հանուն մեր երկրի շուրջ արժանապատիվ հավերժ կայունության:

Ցանկանում եմ, մեր պետության բարօրության հաստատման, զարգացման ու առաջընթացի մասնակիցը լինելով, մեր հայրենիքում ձեր ընտանիքների բարեկեցության, երեխաների երջանկության և հաջողությունների ականատեսը լինելով՝ փոխհատուցված զգաք այն վտանգավոր ու պատվաբեր, երբեմն հավուր պատշաճի չընկալվող ծառայության համար, որ ամեն օր անտրտունջ իրականացնում եք՝ մտապատկերում ունենալով բոլորիս երազած հզոր, հայացքով դեպի պայծառ ապագան հառված հայրենիքը»: 

Տպել
752 դիտում

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս