37 ուսանողներ կմրցեն «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթում

10/12/2021 schedule22:48

Մեկնարկել է «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, սոցիալական գործընկերներ, ՄԿՈՒ հաստատությունների ուսանողներ, դասախոսներ, վարպետներ և փորձագետներ:

Միջոցառման մեկնարկն ազդարարել է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի տնօրեն, «Աշխարհի հմտություններ» կազմակերպության՝ Հայաստանի պաշտոնական պատվիրակ Տաթևիկ Գասպարյանը: Նա նշել է, որ «Աշխարհի հմտություններ» (WORLDSKILLS) մրցույթը միջազգային շարժում է, որը միավորում է աշխարհի շուրջ 85 երկրների, որտեղ բնակվում է աշխարհի բնակչության 2/3-ը: 2012 թվականից Հայաստանը դարձել է այս շարժման մասնակից, իսկ 2016 թվականից՝ այդ ընտանիքի լիիրավ անդամ: Տաթևիկ Գասպարյանի խոսքով՝ մրցույթի նպատակն է բարձրացնել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական զբաղմունքների վարկանիշը, հմտությունների մրցույթների կազմակերպման և անցկացման միջոցով զարգացնել մասնագիտական կրթությունն ինչպես յուրաքանչյուր երկրում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

Մրցույթի մասնակիցներին ողջունել է ԿԳՄՍՆ Նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության ՄԿՈՒ քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ Արմենուհի Պողոսյանը: Նա շնորհակալություն է հայտնել Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի ողջ թիմին մրցույթի կազմակերպման հայաստանյան և միջազգային փուլերում ներդրած մեծ ջանքերի համար:

«Ինչպես աշխարհի շատ երկրներում, Հայաստանում ևս մենք կարևորում ենք այս մրցույթի անցկացումը և անում հնարավորը՝ առաջիկայում ավելի մեծ մասնակցություն ապահովելու համար թե՛ մասնակիցների թվի, թե՛ մասնագիտությունների ընդլայնման առումով: Միանալով «Աշխարհի հմտություններ» մրցույթի մեծ ընտանիքին՝ մենք ստանձնել ենք պարտավորություն՝ համապատասխանեցնելու մեր երկրի ՄԿՈՒ ոլորտի հմտությունները միջազգային չափանիշներին: Այս մրցույթն ուսանողների համար իրենց մասնագիտությունն արժևորելու, աշխատաշուկայում արժանապատիվ տեղ ունենալու և հայրենիքում արարելու լավագույն մոտիվացիան է»,- նշել է Արմենուհի Պողոսյանը:

Միջոցառման մասնակիցներին ողջունել են նաև Գյումրու թիվ 4 պետական արհեստագործական ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանը, ‹‹Ատեքս›› նորաձևության կենտրոնի տնօրեն, «Հայաստանի հմտություններ» թիմի՝ «Նորաձևության տեխնոլոգիա» հմտության փորձագետ Կարինե Դնոյանը, ինչպես նաև ‹‹G-n R P›› նորաձևության սրահի տնօրեն, 2013թ. Լեյպցիգում կայացած «Աշխարհի հմտություններ» մրցույթի՝ «Նորաձևության տեխնոլոգիա» հմտության մասնակից Արփինե Ղուկասյանը, որը ներկայացրել է իր հաջողության ճանապարհը՝ քոլեջից բիզնես:

Այնուհետև Արմավիրի արվեստի պետական քոլեջի սաները հանդես են եկել երաժշտական համարներով: Միջոցառման ավարտին տեղի է ունեցել երդման արարողությունը, որի ընթացքում մրցույթի մասնակիցները և հանձնաժողովի ներկայացուցիչը խոստացել են արդար մրցել և գործել լիակատար անկողմնակալությամբ՝ հարգելով և պահպանելով էթիկայի ու վարքագծի, նաև մրցույթի կանոնները՝ «Աշխարհի հմտություններ» շարժման ազնվություն, խտրականության բացառում, արդարություն, հավասարություն և թափանցիկություն:

«Մենք դա անում ենք մեր թիմերի պատվի համար՝ հարգելով «Աշխարհի հմտություններ» շարժման հիմնարար սկզբունքները և աշխարհը հմտությունների միջոցով ավելի լավը դարձնելու առաքելությամբ»,- վստահեցրել են մրցույթի մասնակիցները:

ԿԳՄՍՆ-ն նշում է, որ դեկտեմբերի 10-11-ը կանցկացվեն «Մեխատրոնիկա», «Վեբ տեխնոլոգիաներ», «ՏՏ ցանցային համակարգի կառավարում», «Նորաձևության տեխնոլոգիա», «Ոսկերչություն» և «Խոհարարություն» հմտությունների մրցույթները, որոնց կմասնակցեն 37 ուսանողներ՝ Երևանի և մարզերի ուսումնարաններից ու քոլեջներից:

Տպել
863 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին