Դպրոցում եղել և լինելու է մեկ տնօրեն, մեկ լիդեր. դա բովանդակության պատասխանատուն է․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ կառավարության կողմից հաստատված և Ազգային ժողով ներկայացված ‹‹Հանրակրթության մասին›› նոր օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունների քննարկման նպատակով այսօր ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների պատասխանատուների և մի խումբ տնօրենների հետ:

Հանդիպման սկզբում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հակիրճ անդրադարձել է ձեռնարկված փոփոխություններին, մասնավորապես՝ հանրակրթական դպրոցների կառավարմանն առնչվող դրույթներին:

«Մեր հիմնական նպատակը ձեր դիտարկումները լսելն է. մենք ուզում ենք պարզաբանել ձեր կողմից բարձրացված հարցերը, ինչպես նաև քննարկել ձեր առաջարկները:

Նախաձեռնած բոլոր փոփոխությունները ունեն մեկ նպատակ` բարձրացնել դպրոցների կառավարման արդյունավետությունը և կրթության որակը: Մենք բոլորովին չենք պնդում, որ ընտրված եղանակները լավագույնն են կամ անսխալական, բայց համոզմունք ունենք, որ փոփոխություններն ուշացած են, քանի որ համակարգի առջև ծառացած խնդիրներն են ստիպում գնալ փոփոխությունների:

Վերլուծություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ պետությունը դպրոցի տնօրենից պահանջում է ամեն ինչ` և՛ կրթության որակ, և՛ շենքային պայմանների բարելավում, և՛ ֆինանսատնտեսական կառավարում: Ամեն ինչ պահանջելը իրատեսական չէ: Պահանջը պետք է լինի թիրախային, որպեսզի արդյունքը ևս լինի թիրախային և չափելի: Հստակեցնելով գործառույթները` մենք ուզում ենք դպրոցի տնօրենի առջև դնել միայն կրթության որակի բարձրացման պահանջ: Այդ նպատակով մենք ուզում ենք դպրոցի տնօրենի գործառույթից տարանջատել կրթության որակի հետ ուղղակի կապ չունեցող տեխնիկական բնույթի հարցերը` նրա վրա թողնելով միայն կրթության որակի ապահովման պատասխանատվությունը: Կարծում ենք, որ այս դեպքում պետության պահանջը տնօրենից կլինի ավելի հստակ և չափելի: Իսկ մնացած հարցերը` շենքային պայմանների բարելավում, սպասարկում և այլն, կիրականացվի մասնագիտացված ծառայության կողմից»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նախագծով առաջարկվում է փոխել նաև տնօրենի ընտրության կարգը` սահմանելով նշանակման կարգ, որը կհաստատվի կառավարության որոշմամբ: Այժմ գործող հավաստագրման պահանջը կպահպանվի: Տնօրենի պաշտոնի համար կհայտարարվի մրցույթ, որին կկարողանան մասնակցել հավաստագրված թեկնածուները` ներկայացնելով զարգացման ծրագրեր: Կլինի մասնագիտացված խորհուրդ, որը, գնահատելով զարգացման ծրագիրը, հաշվի առնելով մանկավարժական և ծնողական համայնքների կարծիքները, կկատարի տնօրենի ընտրություն կամ նշանակում: Այդ կերպ դպրոցների կառավարման խորհուրդները կձերբազատվեն տնօրենի ընտրության գործընթացից և կզբաղվեն իրենց վերապահված մնացած խնդիրներով: Դպրոցների խորհուրդներն այժմ առավելապես կենտրոնացած են տնօրենի ընտրության հարցի վրա, որը նրանց վերապահված գործառույթներից մեկն է միայն:

Դպրոցի տնօրենի համար նախատեսվել է ատեստավորման հնարավորություն` ազատելով նրան պարբերաբար հավաստագրման քննություն հանձնելու և կրկին ընտրության մասնակցելու գործընթացից: «Տնօրենները հնարավորություն կունենան պարբերաբար ատեստավորվելու և պաշտոնավարելու մինչև օրենքով սահմանված տարիքը` 65 տարին լրանալը: Մեզ համար շատ կարևոր է ունենալ լավ տնօրեններ, և լավ արդյունք ցույց տալու դեպքում՝ նրանց հետ շարունակել աշխատանքը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ ատեստավորման հիմքում դրվելու է դպրոցի զարգացման ծրագրի կատարողականը: Ըստ փոխնախարարի` զուգահեռաբար կփոխվեն նաև զարգացման ծրագրին ներկայացվող պահանջները` սահմանելով կրթության բովանդակային հարցերին առնչվող չափանիշներ: «Օրինակ, եթե որևէ դպրոցում բավարար առաջադիմության պահանջներին չի համապատասխանում սովորողների որոշակի տոկոսից ավելին, կնշանակի այդ հաստատությունում ուսումնական արդյունավետ գործընթաց չի կազմակերպվել, և դրա համար դպրոցի տնօրենը պետք է կրի պատասխանատվություն»,- նշել է նախարարի տեղակալը:

Անդրադառնալով մտահոգությանը, թե առաջարկվող փոփոխությունների հետևանքով դպրոցում կարող է երկիշխանություն առաջանալ` Ժաննա Անդրեասյանը ընգծել է. «Չի կարող հարց առաջանալ, թե ով է լինելու դպրոցում իրադրության տերը: Իրադրության տերը բովանդակության պատասխանատուն է: Դպրոցում եղել և լինելու է մեկ տնօրեն, մեկ լիդեր, դա բովանդակության պատասխանատուն է, այն անձը, որից պետությունը պահանջում է կրթության որակ: Մյուս անձը լինելու է վարչական և տնտեսական մենեջեր, որն իր գործունեությամբ պետք է ծառայություն մատուցի մի քանի դպրոցի` իրականացնելով գույքի պահպանության, սպասարկման և այլ գործառույթներ: Դպրոցի տնօրենի աշխատանքը գնահատելու համար նրանից նորոգված դուռ կամ նստարան պահանջել պետք չէ: Նրանից պետք է պատասխանատվություն պահանջել սովորողի ստացած գիտելիքի համար»:

Նախարարի տեղակալը նաև նշել է, որ ձեռնարկված ռեֆորմը բարդ է, ուստի այն կյանքի կոչելու համար նախանշված է անցումային փուլ: Օրենքի ընդունումից հետո գործող տնօրենները կշարունակեն աշխատել, նրանց գործառույթները որոշակիորեն կվերանայվեն, ըստ այդմ՝ կփոխվի նաև աշխատանքի նկարագիրը: Նախագծի ընդունման դեպքում կառավարման մոդելին և տնօրենի գործառույթներին առնչվող դրույթները ուժի մեջ կմտնեն 2023 թվականից:

Պատասխանելով հարցին, թե ուսումնական գծով տեղակալների գործառույթները արդյոք չեն կրկնի տնօրենին` նախարարի տեղակալը նշել է, որ կառավարման նոր մոդելի ներդրման դեպքում ևս տնօրենի տեղակալի հաստիքի անհրաժեշտությունը լինելու է. « Մեր նպատակը ոչ թե կրճատելն է, այլ աշխատանքի բովանդակությունն ու ձևը փոխելը»:

‹‹Հանրակրթության մասին›› օրենքի փոփոխությունների ընդունման դեպքում մի շարք ենթաօրենսդրական ակտերում ևս փոփոխությունների կարիք է առաջանալու: Նախատեսվում է նաև վերանայել դասարաններում աշակերտների առավելագույն ծանրաբեռնվածության հարցը` փոխելով ֆինանսավորման կարգը: Դպրոցի ֆինանսավորման բարելավման համատեքստում նախատեսվում է նաև ուսուցչի դրույքաչափի բարձրացում` որի վրա կկիրառվի նաև կամավոր ատեստավորման և որակավորման տարակարգի հավելավճարը:

Տպել
1083 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին