Քրգործեր Երևանում և ՀՀ 2 մարզում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարների դեպքերի առթիվ (տեսանյութ, լուսանկարներ)

Դեկտեմբերի 8-ին և 9-ին Երևանում, Արագածոտնի, Արարատի մարզերում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարների դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում ասված է.

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ Երևանի Շիրակի փողոցում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2021թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, 34-ամյա տղամարդն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով բախվել է 54-ամյա տղամարդու կողմից վարած «Իվեկո» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ պատահարին մասնակից մյուս ավտոմեքենայի վարորդը և ուղևորը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Կատարվել են դեպքի վայրի  և վերոնշյալ ավտոմեքենաների զննություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու 2021թ. դեկտեմբերի 8-ին Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ավտոպատահարի հանգամանքները:

Ըստ նախնական տվյալների՝  հիշյալ վայրում միմյանց են բախվել Արագածոտնի մարզի 38-ամյա բնակչի «Վազ 2121» և ՀՀ ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչի վարած ծառայողական «Տոյոտա Կոռոլա» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս վարորդ տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը և մյուս ավտոմեքենայի վարորդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Քրեական գործով կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ Ոսկեպատ գյուղի միջհամայնքային ճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ:

Համաձայն նախնական տվյալների՝ 2021թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, վերոնշյալ ճանապարհին միմյանց են բախվել  «Միցուբիշի» և «Հունդայի Տուքսոն»  մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինի ուղևորներից մեկը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի մյուս ուղևորը և  «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշական կենտրոն:

Կատարվում է նախաքննություն»:

1639046859,5064.jpeg (694 KB)1639046908,7819.jpeg (719 KB)1639047163,237.jpeg (684 KB)1639047214,6471.jpeg (575 KB)1639047318,3532.jpeg (595 KB)1639047422,8079.jpeg (587 KB)1639047474,0636.jpeg (706 KB)1639047526,1062.jpeg (634 KB)

Տպել
264 դիտում

Կամո Վարդանյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

Մարաշի ոստիկանները հայտնաբերել են «Հայփոստի» աշխատակցուհուն հարվածներ հասցրած անձին. նա կալանավորվել է

Դատախազությունը չի հաստատել Գասպարյանի գործով մեղադրականը. հակակոռուպցիոն կոմիտեն որոշումն անօրինական է համարում

Տիգրան Արզաքանցյանի կինը ՀՀ քաղաքացիություն է ստացել (տեսանյութ)

Դոլարի փոխարժեքը կայուն է, եվրոն ու ռուբլին՝ էժանացել են

Շրջանների զգալի մասում սպասվում են ձյուն և մառախուղ. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետն աշխատանքից ազատման դիմում է ներկայացել

Արցախից տեղահանված քաղաքացիների ուսման վարձավճարները, ԱՀ կառավարության որոշմամբ, կփոխհատուցվեն 50%-ի չափով

Ավարտվել է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 12-րդ մրցաշարը. հայտնի են հաղթողները

Կոչ ենք անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին. ԱՀ ԱԱԾ

Մոսկվայում կկայանան Պուտին-Ռայիսի բանակցությունները

Ավտովթար Երևանում. բախման հետևանքով կա 4 վիրավոր

Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայորդյաց տների տնօրեններին ու փոխտնօրեններին

Դատարանն Արմեն Գևորգյանին թույլ չտվեց մեկնել ԵԽԽՎ նիստին

Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հասնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը. Ռուբինյան

Երևանում կբացվի ֆրանսիական ինստիտուտ (լուսանկարներ)

ՄԻԵԴ-ը 2008-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի իրավունքների խախտում է արձանագրել

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի նախագահին

ՀՀ նախագահն ու Աբու Դաբիի թագաժառանգը քննարկել են երկկողմ համագործակցության խթանմանը վերաբերող հարցեր

Apple Pay-ը հասանելի է դարձել Յունիբանկի հաճախորդների համար

Հայաստանն օլիմպիական խաղերի ևս 4 ուղեգիր է նվաճել

Apple Pay-ը հասանելի է Ամերիաբանկի հաճախորդների համար

Ճապոնիայի ԱԳ պետնախարարն ու երկրում ՀՀ դեսպանը քննարկել են ճապոնական ընկերությունների ներգրավումը ՀՀ ծրագրերում

Ահաբեկչական հարձակում Աբու Դաբիում. հրդեհ է բռնկվել օդանավակայանի տարածքում, կան զոհեր

Մեծ Բրիտանիան զենքով ու ռազմամթերքով բեռնված երեք ինքնաթիռ է ուղարկել Ուկրաինա

Գնել Սանոսյանը 3 օրով գործուղվում է Արաբական Միացյալ Էմիրություններ

Արարատի մարզի գյուղերից մեկում որդու գերեզմանի մոտ ինքնասպանության փորձ է կատարել 52-ամյա մի կին

Լիանա Սիմոնյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ

Հրապարակվել է «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության լրամշակված տարբերակը

Արմեն Սարգսյանը ԱՄԷ պետնախարարի հետ քննարկել է գիտության, տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները

Փարաքարում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. գործը դատարանում է

Վարչապետը շնորհավորել է Բուլղարիայի վարչապետին հայ-բուլղարական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ

Տղամարդը Ադրբեջանի հատուկ ծառայություններին տեղեկություններ է փոխանցել՝ սպառնալիքի, շանտաժի ազդեցությամբ. ԱՀ ԱԱԾ

Կկայանա Ռուբեն Ալթունյանի հիշատակին նվիրված համերգ

Վերացվել է հացի արտադրամասի գործունեության կասեցումը

Կորոնավիրուսի օրական ցուցանիշները շեշտակի աճել են. հաստատվել է 360 նոր դեպք՝ 1 օրում

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել է անկանխիկ գործառնությունների դաշտն ընդլայնող օրենքի նախագիծը

Արագածոտնի մարզպետի նորանշանակ տեղակալի կենսագրությունը

Կայացել է ՖԻՖԱ-ի The Best ամենամյա մրցանակաբաշխությունը. հայտնի են մրցանակակիրները

Որքան կտուգանվեն տնտեսվարողները չպատվաստված և չթեստավորված քաղաքացիների մուտքը հանրային վայրեր թույլատրելու դեպքում