Բասկետբոլի VBET Ա-Լիգա․ «Ուրարտուն» և «ԲԿՄԱ»-ն առաջատարի դիրքում են

08/12/2021 schedule19:00

Շարունակվում է բասկետբոլի VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանը։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս մի քանի հանդիպում է կայացել։ Տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։

«Գյումրին» մրցել է «ԱԻԱ Սթարսի» հետ և 78-91 հաշվով պարտություն կրել։

Դեկտեմբերի 4-ին «ԲԿՄԱ»-ն ուժերն է չափել «Արցախ» ակումբի հետ և 117-62 հաշվով հաղթանակ տարել։ Դեկտեմբերի 5-ին «Արցախը» ևս մեկ խաղ է անցկացրել՝ մրցելով «Էրեբունի» թիմի հետ և զիջելով 97-117 հաշվով։

Դեկտեմբերի 5-ին կայացած մյուս խաղում միմյանց դեմ մրցել են «ՖԻՄԱ»-ն և «ԲԿՄԱ»-ն։ Հանդիպումն ավարտվել է 60-101 հաշվով՝ հօգուտ «ԲԿՄԱ»-ի։ Այս հանդիպման վերաբերյալ, սակայն, Vbet Ա-լիգայի մամուլի քարտուղարությունն ավելի ուշ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲԱ «ՖԻՄԱ»-ի կազմում եղել է խաղացող, ով նախորդ ակումբից («Էրեբունի») տեղափոխվելու թույլտվություն չի ստացել, ԲԱ «ՖԻՄԱ» թիմը համարվում է պարտված։ Խաղի հաշիվը մնում է անփոփոխ, սակայն ԲԱ «ՖԻՄԱ»-ն պարտության համար վաստակում է 0 միավոր։ ԲԱ «ՖԻՄԱ»-ն կտուգանվի լիգայի խորհրդի նիստից հետո:

Խաղացող Բրենդոն Հիլլն այլևս իրավունք չունի հանդես գալ ԲԱ «ՖԻՄԱ»-ում, քանի դեռ «Էրեբունիից» պաշտոնական թույլտվություն չի ստացել»:

Դեկտեմբերի 7-ին ևս երկու հանդիպում է կայացել։ Առաջատար «Ուրարտուն» մրցել է «Արցախի» հետ և 112-91 հաշվով հաղթանակ տարել։ Օրվա մյուս խաղում էլ «ԲԿՄԱ»-ն մրցել է «Արարատ» ակումբի հետ և առավելության հասել 97-80 հաշվով։

Կայացած հանդիպումներից հետո «Ուրարտուն» և «ԲԿՄԱ»-ն գլխավորում են VBET Ա-Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ վաստակած 17 միավորով։ Լավագույն եռյակը եզրափակում է «Էրեբունին»՝ 16 միավորով։

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, առաջնության շրջանակում երկու հանդիպում կկայանա։ «Արարատը» ժամը 19։00-ին կմրցի «Արցախի» հետ, իսկ ժամը 21։15-ին կմեկնարկի «ՖԻՄԱ»-«Գյումրի» հանդիպումը։

Բասկետբոլի VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանի բոլոր հանդիպումներն անցկացվում են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Մուտքն ազատ է։

Տպել
740 դիտում

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան