Վերսկսել աշխատանքները, խուսափել սադրանքներից. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում կոչ են անում Հայաստանին ու Ադրբեջանին խուսափել ագրեսիվ հռետորաբանությունից ու պահպանել հրադադարի մասին հայտարարության կետերը, վերսկսել արտաքին գործերի նախարարների միջև  երկխոսությունը՝ ԵԱՀԿ հովանու ներքո, որը սկսվել է սեպտեմբերին Նյու Յորքում և նոյեմբերին Փարիզում կայացած հանդիպումների ժամանակ, ինչպես նաև շարունակել շփումները ղեկավարության մակարդակով ՝ տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղությանը նպաստելու համար:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, իրենց աջակցությունն են հայտնել Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսմանը:

Համանախագահող երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել իրենց փոխգործակցությունը համանախագահների հովանու ներքո ՝ մարդասիրական հարցերում հստակ առաջընթացի հասնելու համար, ներառյալ, մասնավորապես, ձերբակալվածների, ականազերծման, անհայտ կորածների, տեղահանված անձանց կամավոր վերադարձի, պատմական ու մշակութային օբյեկտների պաշտպանության ուղղությամբ, և կառուցողական աշխատել այլ չլուծված հարցերի կարգավորման համար, ինչպիսիք են սահմանագծման և սահմանազատման, տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ:

Համանախագահող երկրները նաև մտահոգությամբ են նշում հայ-ադրբեջանական չսահմանազատված սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպերը և հաստատում, որ ուժի կիրառումը կամ ուժի սպառնալիքը սահմանային վեճերի լուծման համար անընդունելի է:

Համանախագահող երկրները կողմերին հորդորում են որքան հնարավոր է շուտ ընդունել համանախագահներին տարածաշրջանում, որպեսզի նրանք կարողանան տեղում անմիջապես գնահատել իրավիճակը, զգալի առաջընթացի հասնել վերոնշյալ հանդիպումներում քննարկված մարդասիրական նախաձեռնությունների իրականացման գործում և համաձայնության հասնել ապագա միջոցառումների օրակարգի շուրջ:

Նրանք նաև հայտնում են տարածաշրջանում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի  շարունակական աշխատանքին իրենց վճռական աջակցության մասին եւ կողմերին կոչ անում լիարժեք համագործակցել նրա ջանքերի հետ:

Տպել
1038 դիտում

Boeing-737-ը վթարային վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում

Մեր կալոշը ձեր մաշինի հետ չի բռնե. «Դորոժնիկ»-ը Գյումրիում 30-ից ավել փողոց է քանդել ու դադարեցրել աշխատանքը

Արցախցու քարտից անհայտ անձը 1 մլն դրամից ավել գումար է փոխանցել «Adjarabet.am»-ի հաշվին. ԱՀ ՆԳՆ

Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է, այլև՝ 5 կիլոմետրանոց անվտանգության գոտի. ԱԳ նախարարի հարցազրույցը

Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել

Վանաձոր-Դիլիջան ճանապարհին մեքենան ձորն է գլորվել. կա զոհ

Սանկտ Պետերբուրգում վեր են հանվել առողջապահական ոլորտի արդիական խնդիրները

Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի վերաբացվի Լաչինի միջանցքը. Բլինքեն

Անհրաժեշտ ենք համարում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից վճռական և անհետաձգելի միջոցների ձեռնարկումը. ԱՀ ԱԳՆ

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Լեհաստանի դեսպանին եւ Վարշավայի ֆոնդային բորսայի ներկայացուցիչներին

«Վիվամեդ» կլինիկան ցանկանում է հրաժարվել Սաակաշվիլիի հետագա բուժումից

Իրանում անհանգստացած են Ադրբեջանի նոր հնարավոր էսկալացիայով, դրա համար լուրջ պատճառ ունեն. իրանագետ

Մեղրի-Երևան ճանապարհին մեքենան ընկել է ձորը՝ հայտնվել ծառի և պատի արանքում. կա զոհ (լուսանկարներ)

Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Երևանում երիտասարդ աղջիկն ու պարեկները կանխել են օտարերկյա քաղաքացու ինքնասպանության փորձը

Դատարանը պարտավորեցրել է Նարեկ Սամսոնյանին հերքել Շուշան Փաշինյանի հասցեին արած սուտ հայտարարությունները

Ռազմական կցորդներն այցելել են Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոն

Կասկադի ծառերն իրենց ֆունկցիան այլևս չէին կատարում. Տիգրան Ավինյան

Քննարկվել է ՀՀ-ում համացանցով թմրամիջոցների ապօրինի իրացման և պայքարի արդյունավետության բարձրացման խնդիրը

ՀՀ նախագահը 3 մարզում դատավորներ է նշանակել

Վարչապետը նոր նշանակում է արել

ՊԵԿ նախագահն ու ԱՄՆ դեսպանը հարկային և մաքսային ոլորտներում փոխգործակցության հարցեր են քննարկել

«Գոլդ ծնունդներ». Քանի երեխա է լույս աշխարհ եկել երևանյան ԲԿ–ներում՝ 2023/03/23–ին

Լեռնային Ղարաբաղն արգելափակած Ադրբեջանը գնալով էլ ավելի ագրեսիվ է դառնում. Միխայել Ռոթ

33-ամյա գորիսեցին նախ սպանել է 56-ամյա համաքաղաքացուն, ապա փորձել է սպանել նաև վերջինիս եղբորը

Հայաստանը Բրազիլիայի համար կարող է բրազիլական արտադրանքի արտահանման կամուրջ հանդիսանալ. Քերոբյան

Մրգավետի վարչական ղեկավարը կեղծ դիպլոմ է ձեռք բերել և օգտագործել. պաշտոնավարումը կասեցվել է

Երեկ Երասխում զոհված զինծառայողը վնասվածք էր ստացել գլխի հատվածում. հարուցվել է քրվարույթ

Դոլարն ու ռուբլին թանկացել են․ Կենտրոնական բանկը հրապարակել է փոխարժեքների նոր տվյալներ

«Նոր էսկալացիա չի լինելու»․ Փաշինյանը գրառում է արել

Հայ պատգամավորները Կիպրոսում խոսել են ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելության անհրաժեշտության մասին

Հայաստանի 6 ԲԿ-ներում արձանագրվել են շուրջ 542 մլն դրամի խախտումներ. ՊՎԾ

Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի (լուսանկարներ)

Արցախի ԱԺ-ն միաձայն հավանություն է տվել սահմանադրական փոփոխությանը

Նախագահն ընդունել է ՀՀ ֆոնդային բորսայի անդամներին. քննարկվել են կապիտալի շուկայի զարգացման նախապայմանները

ԼՂ-ում միջազգային առաքելության տեղակայման համար անհրաժեշտ է Երևանի և Բաքվի համաձայնություն. Զախարովա

Ի՜նչ երազանք է իրականանում․ Ռոզա Լինը՝ ամերիկյան աստղերի հետ մեկ բեմում

Ինչպե՞ս է իրեն զգում Ալեն Սիմոնյանը վիրահատությունից հետո

Զախարովան խոսել է Սյունիքում երկու ռուս զինվորականների վիրավորվելու մասին

Կանաչապատում ՀՈԱԿ-ի տնօրենը Կասկադի տարածքում է՝ պատասխանելու հանրությանը հուզող հարցերին