«Իմ կարողություններն իմ ապագան են»․ մեկնարկել է 6 օրյա ճամբար՝ 44-օրյա պատերազմի մասնակիցների համար

Այսօր մեկնարկել է «Իմ կարողություններն իմ ապագան են» կարիերայի ուղղորդման և մասնագիտական կողմնորոշման մեկշաբաթյա ճամբարը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՍՀՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ճամբարն իրականացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքներում բնակվող, 2020թ․ ռազմական գործողությունների մասնակից հիսուն երիտասարդների համար։

Ճամբարն իրականացվում է ՄԱԶԾ-ՅՈՒՆԻՍԵՖ «Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդում» համատեղ ծրագրի 3-րդ փուլի շրջանակում, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության «Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի» կողմից։

Մեկշաբաթյա ճամբարի ընթացքում հիսուն մասնակիցներ հնարավորություն կունենան ծանոթանալ մասնագիտական կողմնորոշման մի շարք գործիքների (տեղեկատվական ծառայություններ, ուղղորդում, հարցազրույցներ մենթորների հետ, ինքնագնահատման գործիքներ, թեստեր), որոնք կներկայացվեն ՀՀ ԱՍՀՆ Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի «Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոն»-ի կողմից:

Մասնագիտական կողմնորոշման դասընթացներին  կհաջորդի աշխատանքի տոնավաճառը․  գործատուների հետ կազմակերպված հանդիպումները ճամբարի մասնակիցներին հնարավորություն կընձեռեն բացահայտել աշխատանքի տեղավորման հնարավորությունները։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարար Նարեկ Մկրտչյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ողջունել են ճամբարի մասնակիցներին։

«Լինելով նախ աշխատանքի, ապա սոցիալական հարցերով զբաղվող գերատեսչություն՝ նախարարությունը կարևորում է 2020 թ․ ռազմական գործողությունների մասնակիցների կայուն զբաղվածության ապահովումն ու աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացումը։ Տեխնոլոգիական մի շարք ընկերությունների հետ արդեն իսկ կնքվել են համաձայնագրեր և աշխատանքներ են իրականացվում  վերջիններիս մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման ուղղությամբ»,- իր ողջույնի խոսքում նշել է նախարար Նարեկ Մկրտչյանը։

Դեսպան Ջոն Գալագերն իր ելույթում ասել է. «Ես հպարտ եմ, որ Միացյալ Թագավորությունը ակտիվորեն աջակցում է Հայաստանի հետկոնֆլիկտային վերականգնմանը։ Այս ծրագիրը կենսականորեն կարևոր դեր է խաղում միջին մասնագիտական կրթական հնարավորություններին աջակցելու և հանրային ծառայությունների հասանելիության բարելավման գործում Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի սահմանամերձ երեք մարզերում, որոնք հատկապես տուժել են հակամարտությունից և ՔՈՎԻԴ-19 համավարակից:

Հատկապես ուրախ եմ, որ այս ծրագիրը միջին մասնագիտական ուսուցում և գործնական աջակցություն կտրամադրի խոցելի մարդկանց, այդ թվում՝ վետերաններին՝ նոր հմտություններ ձեռք բերելու համար: Սա թույլ կտա հակամարտությունից տուժած բնակչությանը գտնել և օգտվել արժանապատիվ, արժեքավոր զբաղվածության հնարավորություններից»:

«Վետերանների ու սահմանամերձ համայնքների վերաինտեգրումը հակամարտության հետևանքների հաղթահարման մարտահրավերներից մեկն է։ Այն պահանջում է բազմաբեվեռային քաղաքականություն՝ արժանապատիվ  զբաղվածության համար բարենպաստ միջավայր ստեղծելու գործում։ Այսօր, Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորման շնորհիվ, ՄԱԶԾ-ն և ԱՍՀ նախարարությունը կարող են ուղղորդել այդ ազգային գործընթացը՝ հաշվի առնելով ՄԱԶԾ լավագույն փորձը հակամարտության հետևանքով տուժած բնակչության (թիրախավորելով վետերաններին)  սոցիալ-տնտեսական վերաինտեգրման ոլորտում»,-ասել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

Կարիերայի ուղղորդման վեցօրյա ճամբարի մեկնարկը «Հակամարտության հետևանքով տուժած բնակչության սոցիալ-տնտեսական ինտեգրման և վերաինտեգրման մոդել»-ի (մոդել) գործարկման մի մասն է։ Մոդելի հիմնական նպատակներից է համապատասխան գործիքակազմի տրամադրումն քաղաքականություն մշակող և որոշում կայացողներին, ինչպես նաև տեղական դերակատարներին՝ աջակցելու հակամարտության հետևանքով տուժած բնակչության սահուն մուտքը աշխատաշուկա։

Հիսուն երիտասարդի համար նախատեսված Ճամբարը հիմնավոր հիմք կստեղծի ներկայացված մոդելի մեթոդաբանության առանցքային բաղադրիչների շուրջ հետագա գործնական իրականացման, բարելավման և ողջ երկրով տարածման համար։

Տպել
826 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել