Երրորդ բեւեռի զորակոչը

13/02/2011 schedule18:37

Սրա հետեւանքն էլ եղել է այն, որ վաղուց արդեն մոռացության մատնված որոշ քաղաքական ուժեր` իրենց մոռացված լիդերներով հանդերձ, հավաքվել եւ հայտարարել են նոր կամ, որքան էլ զավեշտալի է հնչում այդ ուժերի պարագայում, «հայրենասիրական» բեւեռի ձեւավորման մասին։ Իսկ սույն «հայրենասիրական» բեւեռի կազմում են հայտնվել ամիսներով մի բառ չասած Արտաշես Գեղամյանն ու իր ԱՄԿ-ն, ընտրություններից հետո անգործ մնացած Արամ Գ. Սարգսյանը` իր Դեմկուսով, «հանրահայտ» Հայկ Բաբուխանյանը` իր կիսված ՍԻՄ-ով, ճիշտ Բաբուխանյանի պես կուսակցության նախագահ «ինքնահռչակված» Էդվարդ Անտինյանը` նախկին ՀԱԱԿ-ով, հեռուստաաստղ դարձած Խոսրով Հարությունյանը` իր ՀՔԴՄ-ով, եւ ժամանակ առ ժամանկ հարություն առնող Պարույր Հայրիկյանը` իր ԱԻՄ-ով։ Բայց ամենազավեշտալին այն է, որ սույն քաղաքական թոշակառուները ոչ միայն միավորվել են, այլ նույնիսկ հայտարարել են, թե իրենք ներկայացնում են հասարակության ջախջախիչ մեծամասնությունը։ Հիշեցնենք` ջախջախիչ մեծամասնության մասին խոսողներն այն ուժերն են, որ անգամ պաշտոնական թվերով վերջին 2 համապետական ընտրությունների ժամանակ բոլորը միասին հազիվ 2-3 տոկոս քվե են ստացել։ ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքով, ակնհայտ է, որ այդ ուժերի «միավորումը» կայացել է իշխանությունների անմիջական ջանքերով։ Այսինքն, ըստ քաղաքագետի, տեսնելով, որ ողջ ընդդիմադիր դաշտը Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեռքում է, եւ հասկանալով իրենց ծանր վիճակը, իշխանությունները սկսել են երրորդ բեւեռ «ձեւավորել»։ «Ո՞րն է այդ նոր ուժ ստեղծելու գաղափարը, մարդիկ չեն էլ թաքցնում, նրանք պարզ ասում են, որ ողջ գաղափարը Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ է»,- ասում է Սարգսյանը։ Վերջինս նշում է` անկասկած է, որ այդ բոլոր 6 կուսակցություններն անգամ միասին ռեալ ուժ չեն ներկայացնում, եւ փաստը, որ նրանք սկսել են միավորվել, ընդամենը իշխանությունների կողմից վարվող վիրտուալ քաղաքականության արդյունքն է։ «Բնական է, որ այդ ուժերը չեն կարող հայ ժողովուրդը մոբիլիզացնող գաղափարներ ստեղծել, եւ այդ միավորումը ավելի շատ հեռուստաեթերը լցնելու ձեւ է. այսինքն` հավաքել են մի խումբ մարդկանց, ովքեր պիտի հեռուստացույցով խոսեն ընդդիմության դեմ, որովհետեւ վերջին ամիսներին կտրուկ պակասել է այն մարդկանց քանակը, ովքեր պատրաստ են անընդհատ ընդդիմության դեմ խոսել։ Եւ հիմա ինչ-որ անձինք փորձում են իրականացնել վիրտուալ ինֆորմացիոն քաղաքականություն. այսինքն` ուժը չկա, բայց, կարծես թե, այն խոսում է»,- ասում է քաղաքագետը։ Իսկ մի՞թե այդ քաղաքական գործիչները չեն հասկանում, որ նման դերակատարություն ստանձնելով` կորցնում են ժողովրդի առանց այդ էլ չնչին վստահությունը։ «Կարող է` նրանց ժողովրդի կարծիքը չի էլ հետաքրքրում։ Նրանք ինչ-որ դերակատարություն են ստանձնում, եւ դա իրենց բավարարում է, սա այլ քաղաքականություն է, որը իշխանությունների հետ է կապված։ Թե ի՞նչ դիվիդենդներ են ստանում իրենք դրա դիմաց, իրենք կիմանան. վերջապես բոլոր այդ քաղաքական ուժերը որեւէ ապագա չունեցող ուժեր են, եւ իրենք դա փայլուն գիտեն»,- ասում է Սարգսյանը։ Իսկ ի՞նչ է իշխանություններին տալու այդ երրորդ ուժի ձեւավորումը։ Մանվել Սարգսյանի համոզմամբ, որեւէ էական բան իշխանությունները դրանից հազիվ թե կարողանան շահել։ «Միայն կլինեն խոսակցություններ` «խելոք, խելոք», ազգի մասին, պետության առջեւ կանգնած վտանգների մասին եւ այլն։ Այսինքն` նրանք փորձելու են լրացնել ինֆորմացիոն վակուումը, բայց չեմ կարծում, որ դա մեծ էֆեկտ կտա. դրա ժամանակները անցել են»,- շեշտում է քաղաքագետը։ Ի դեպ, Սարգսյանը շեշտում է` իշխանությունը հարկադրված է գնացել այդ «երրորդ ուժի» ձեւավորմանը, քանի որ այլ ելք պարզապես չունի, եւ իրեն փրկելու համար` սկսել է կախվել փրփուրներից։ «Բայց խնդիրն այն է, որ մարտի 1-ից հետո ամեն ինչ շուռ եկավ, իշխանությունները կրակեցին իրենց վերջին փամփուշտները, եւ իրենք այլեւս անելիք չունեն»,- հավելեց քաղաքագետը։

Տպել
422 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին