ՀՀ սահմանային անցակետերում ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք կրկին կարող են անցնել ՊՇՌ լաբորատոր հետազոտություն

Վերականգնվել է ՀՀ սահմանի անցման կետերում ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց համար ՊՇՌ լաբորատոր հետազոտություն անցնելու հնարավորությունը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունն ու նշում, որ փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի Ն 1514-ն որոշման մեջ:

Որոշումն ամբողջությամբ՝ ստորև.

«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման հավելվածի 2-րդ կետում «սերտիֆիկատ չունեցող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած և փախստականի կարգավիճակ ունեցող անձանց» բառերը փոխարինել «սերտիֆիկատ չունեցող անձանց» բառերով.

2) որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Բացի սույն հավելվածի 2-րդ և 2.1-ին կետերով սահմանված սերտիֆիկատի և պատվաստման սերտիֆիկատի առկայության և զննության արդյունքներով հոսպիտալացման ենթարկվելու դեպքերից՝ մյուս բոլոր դեպքերում անձը ենթակա է ՊՇՌ հետազոտության համար նմուշառման՝ օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և պարտադիր ինքնամեկուսացման՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը:»․

3) որոշման հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց՝ սույն հավելվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված միջոցառումների կիրառումից հրաժարվելու և սույն հավելվածի 3-րդ կետին համապատասխան՝ ԱՐՄԵԴ համակարգում գրանցվելուց հրաժարվելու կամ 2.1-ին կետով սահմանված պատվաստման սերտիֆիկատ չունենալու դեպքում նրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելն արգելվում է»։

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ ապահովել որոշման հավելվածի 8-րդ կետի պահանջները:

3. Սույն որոշումը տարածվում է 2021 թվականի դեկտեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա և ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Տպել
289 դիտում

Կապան-Քաջարան ավտոճանապարհին մեքենան բախվել է գազատարին ու գլորվել ձորը. կան տուժածներ

Ձեռագործելն ինձ համար արվեստ է. Անգել Դայան՝ հայկական արտադրության պայուսակների հեղինակ

Մահացել է նկարիչ, հայկական դրամի էսքիզների, ՊՆ զինանշանի հեղինակ Ռուբեն Արուտչյանը

Առաջիկա օրերին Հայաստանի զգալի մասում սպասվում է ձյուն, կցրտի 6-8 աստիճանով

Աշխարհի թիվ մեկ ռակետ Ջոկովիչը արտաքսվել է Ավստրալիայից՝ չկարողանալով մասնակցել մրցմանը

Վթար Կապան-Քաջարան ավտոճանապարհին

Շրջանառության է դրվել «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նոր նախագիծ

ՀԱՊԿ զորախմբերն ամբողջապես կլքեն Ղազախստանը մինչև հունվարի 19-ը. Զաս

Արտակարգ դեպք Աշտարակում. ոստիկաններին հաջողվել է կանխել 21-ամյա տղայի ինքնասպանության փորձը

Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում կանխվել է հացատան հրդեհի հետևանքով 500 լիտր դիզվառելիքի և 1 տոննա քարածխի բռնկումը

Պաշտոնական Կիևը մեղադրում է Ռուսաստանին երկրի պետական կայքերի վրա կիբերհարձակման մեջ

Թուրքիան հայտարարել է Հյուսիսային Իրաքում վեց զինյալների չեզոքացման մասին

Վթարային իրավիճակ է ստեղծել, մեքենան վարել ոչ սթափ. Արցախի ՃՈ-ն 2 մեքենա է տեղափոխել հատուկ պահպանվող տարածք

Մեղրիի լեռնացքում կատարվում են ձնամաքրման աշխատանքներ

Շինուհայրի խաչմերուկում բքի պատճառով արգելափակված 90 ավտոմեքենա է դուրս բերվել՝ 200 քաղաքացիներով

Հայ-էմիրաթական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ. Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ ԱԳ նախարարին

Հրթիռակոծվել է Իրաքում տեղակայված թուրքական ռազմաբազան

Ըստ Մակրոնի, Ռուսաստանի հետ բանակցություններն անհրաժեշտ են Եվրոպայում լարվածությունը նվազեցնելու համար

Արցախի բոլոր ավտոճանապարհները բաց են. Լիսագորում մառախուղ է, ձյան տեղումներ

Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել, հիվանդներից 10-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Գողության և հարբած վիճակում ավտոմեքենա վարելու մեղադրանքով ռուս իրավապահների կողմից հետախուզվողին գտել են Հայաստանում

Ղազախստանում անկարգությունների նոր փուլ կամ իրավիճակի սրացում հազիվ թե լինի. Զաս

Հրդեհ Շիրակի մարզի Հովունի գյուղում. այրվել է հացատուն ու ավտոտնակ

Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ Հայաստանը երկիր է, ուր արժե այցելել. ՀՀ-ն՝ «Շարժայի ժառանգության օրեր»-ի հյուր

Լարսը բեռնատարների համար փակ է

«Մեղրու սար» կոչվող հատվածում և Շինուհայր գյուղում բուք է, մի շարք ավտոճանապարհների՝ մերկասառույց

Արագածոտնի մարզի Օշական գյուղում փայտե տնակ է հրդեհվել

Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը մեկ օրում ավելացել է 240-ով

Նոյեմբերյանում տղամարդը կրակել է իր տուն տուն թաքուն մտած 25-ամյա երիտասարդի վրա. վերջինս վիրավորում է ստացել

1 օրում ՀՀ տարբեր բնակավայրերում ձյան մեջ արգելափակումից դուրս է բերվել 92 ավտոմեքենա

Խոշոր վթար Երևանի Բեյրութի փողոցի այգու մոտակայքում. 3 տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է

5-6 բալ ուժգնությամբ երկրաշարժ ՀՀ տարածքում. ցնցումները զգացվել են 2 մարզում և Արցախում

Սենեկալ-Կարապետյան պարային զույգը գեղասահքի Եվրոպայի առաջնությունում 13-րդն է

Մոլորվելու հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում հայտնված արցախցին փոխանցվել է հայկական կողմին

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Ոստիկանները երկու տղամարդ և մեկ կին են բերման ենթարկել սիգ վաճառելու համար

Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում վրաերթի են ենթարկել 13-ամյա տղայի

Եթե իրոք ուզում ենք փոփոխություն, պետք է փոխվենք նաև մենք. Ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցականների ծնողներին

Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին ձերբակալվել է. ՔԿ

«Beeline Armenia»-ի բաժանորդները զրկվել են ինտերնետ կապի հասանելիությունից