Երևանի ամենատարեց ծառերն անձնագրեր կստանան (տեսանյութ)

Երևանի կանաչ գոտիները քաղաքի պատմության մի մասն են: Քչերը գիտեն, որ քաղաքի փողոցներում ու այգիներում են թաքնված Երևանի ավելի քան մեկդարյա կանաչ պահապանները: Թե քանի ծառ կա քաղաքում, քանի տարեկան են դրանք, ինչ վիճակում՝ մինչև օրս տվյալներ չկային: Բայց մասնագետներն արդեն գործի են անցել: Տեղեկացրել է Եեւանի քաղաքապետարանը։

«Երևանի տարեց ծառերը ունեն 100 տարի և ավելի պատմություն: Դրանք քաղաքի համար մշակութային արժեք են և դա բավական ընդունված է աշխարհում: Երևանը մինչև այսօր նման ռեեստր չի ունեցել և մենք ուզում ենք այն ստեղծել»,- նշել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը:

Աշխատանքներն սկսել են դեռ նախորդ տարի՝ Կենտրոնից: Այստեղ և կանաչ ֆոնդն է հարուստ, և միաժամանակ խնդիրներն են շատ: Առաջիկա օրերին հաշվառումը կենտրոնում կավարտվի: Զուգահեռաբար աշխատանքներ են ընթանում նաև քաղաքի անտառապուրակներում:

«Աշխատում ենք ժամանակակից գործիքներով՝ էլեկտրոնային տախոմետրով, արբանյակային ընդունիչով, լազերային հեռաչափով: Ստանալու ենք դինամիկ մի քարտեզ և իմանալու ենք՝ որտեղ ինչ ծառ կա»,- ասել է է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի քարտեզագրողների խմբի ղեկավար Սուրեն Հովակիմյանը:

Կանաչ գոտիների գույքագրումից հետո յուրաքանչյուր ծառ կունենա իր առանձին քարտը, ամենատարեցները՝ նաև անձնագիր: Առաջին անձնագրերն արդեն պատրաստ են. բժշկական համալսարանի հարևանությամբ աճող, կարմիր գրքում գրանցված արևելյան սոսիներինն են:

«Երբ սկսեցինք այդ վերլուծական աշխատանքը, մեզ համար պարզ դարձավ, որ կենտրոնում ունենք 95 հատ հարյուր և ավելի տարեկան ծառեր, որոնք 50-60 տոկոսը սոսիներն են: Որոշեցինք, որ այդ բոլոր ծառերը պետք է ունենան անձնագիր, նաև թղթային տարբերակով, որտեղ կնշվի տարիքը, բնի տրամագիծը, սաղարթի չափը և այլն: Յուրաքանչյուր ծառի քարտում կնշվի, թե ինչ պատվաստումներ են արվել, այլ կերպ ասած՝ դրա կյանքի ամբողջ պատմությունը, մինչև այն պահը, երբ այդ ծառը հատելու խնդիր կառաջանա: Կանաչ ֆոնդի կադատրը հնարավորություն կտա, որ մեր երևանցիները, եթե կհետաքրքրեն այդ ծառերը, կարողանան ամբողջական տեղեկատվություն ստանալ»,- ընդգծել է Քրիստինա Վարդանյանը:
Հաջորդ փուլով նաև գործիքային հետազոտություն կարվի ծառերի տարիքն ավելի ճշգրիտ որոշելու համար:

Ծառերի գույքագրումը ծավալուն գործ է. մասնագետների խոսքով 4-5 տարի կպահանջվի այն ամբողջությամբ ավարտելու համար:

Սա կարևոր նախագիծ է, որը միտված է քաղաքի կանաչ զանգվածի պահպանմանն ու ընդլայնմանը: Հենց դրա համար զուգահեռաբար նաև բուսաբաններն են աշխատում. նրանք որոշում են, թե որ ծառին ինչ խնամք է անհրաժեշտ և որ ծառերն են ենթակա լինելու փոխարինման:

Տպել
1046 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն