Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական կրթությունը կապահովի պետությունը. Անդրեասյան

03/12/2021 schedule20:46

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Ներառական զարգացում» թեմայով աշխատաժողովին, որը կազմակերպել է ՀՀ Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը` հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա` դեկտեմբերի 3-ի առիթով: Տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։

Նախարարի տեղակալն իր խոսքում կարևորել է ներառական հասարակության ձևավորման խնդիրը` նշելով, որ ներառականությունը ավելի խորքային հասկացություն է, քան հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների կարգավորումը: «Ներառականության ապահովումը բնութագրում է հասարակության որակը և ցույց տալիս հասարակության արժեքները, զարգացումը և ներքին խնդիրները»,- նշել է նա:

Ներկայացնելով կրթության ոլորտի ներառականությանն ուղղված պետական քաղաքականությունը` Ժաննա Անդրեասյանը նշել է, որ աշխատանքներն իրականացվում են երեք հիմնական ուղղությամբ` օրենսդրության և քաղաքականության մշակում, ենթակառուցվածքների զարգացում և միջավայրի հարմարեցում, մարդկային կարողությունների զարգացում:

ՏՄԱԿ-ները մասնագիտական աջակցություն կցուցաբերեն նախադպրոցական տարիքի երեխաներին

Օրենսդրական բարեփոխումներից նախարարի տեղակալն առանձնացրել է նախադպրոցական կրթության մասին նոր օրենքը, որով սահմանվում է նախադպրոցական կրթության ոլորտում նույնպես անցնել համընդհանուր ներառման մինչև 2023 թվականը: Այդ ուղղությամբ իրականացված աշխատանքներից, ըստ փոխնախարարի, կարևոր էր հատկապես նախադպրոցական հաստատությունների՝ մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, որը հաստատվել է այս տարվա ամռանը: Ըստ այդմ` արդեն հաջորդ տարվա սեպտեմբերից կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաները նախադպրոցական կրթություն կստանան պետական ֆինանսավորմամբ: «Նախադպրոցական հաստատությունների գերակշիռ մասը համայնքային ենթակայության կազմակերպություններ են, բայց պետությունը պետք է աջակցի ԿԱՊԿՈՒ երեխաների՝ վաղ տարիքից ներառմանը, քանի որ, ըստ վերլուծությունների, հիմնական խնդիրները ֆինանսավորման հետ են կապված: Պետական ֆինանսավորումը թույլ կտա նախադպրոցական հաստատություններում ներգրավել համապատասխան մասնագետների, ապահովել հարմարեցված միջավայր»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` հավելելով, որ միաժամանակ համապատասխան գործիքակազմեր են մշակվում մասնագիտացված կառույցների հզորացման համար: Փոխնախարարը տեղեկացրել է, որ Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (ՏՄԱԿ) ֆինանսավորման նոր կարգը ևս հաստատված է, և հաջորդ տարվանից ՏՄԱԿ-ները մասնագիտական աջակցության ծառայություններ կմատուցեն նախադպրոցական հաստատություններին, ինչն էլ պետության համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություն է ենթադրում:

Հանրակրթության մասին նոր օրենքի նախագծում շեշտված է ներառականությունը

Այս օրերին լայնորեն քննարկվող ‹‹Հանրակրթության մասին›› նոր օրենքի նախագծում ևս ներառականության խնդիրները լայնորեն շեշտադրված են: Փոխնախարարի խոսքով` արմատական վերանայումը սկսվում է ԿԱՊԿՈՒ հասկացության վերանայումից և հասնում ֆինանսավորման նոր բանաձևի ներդրմանը: Հրաժարվելով ֆինանսավորման բարձրացված չափաքանակի նախկին մոտեցումից` ըստ էության ստեղծվում է նոր տիպի հատուկ դպրոցների համակարգ: «Յուրաքանչյուր երեխա կկարողանա հաճախել ցանկացած դպրոց, որտեղ ապահովված կլինի ֆիզիկական հարմարեցված միջավայրով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ ուսուցիչների տրանսպորտային ծառայության փոխհատուցման նոր կարգով` փոխհատուցում կարող են ստանալ նաև ուսուցչի օգնականները և հատուկ մանկավարժները: Այս դրույթն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարից:

Միջավայրի հարմարեցումը քաղաքաշինական պահանջ է

Միջավայրի հարմարեցման և ենթակառուցվածքների զարգացման առումով՝ նախարարի տեղակալը կարևորել է ՀՀ-ում այժմ ընթացող նախադպրոցական և հանրակրթական հաստատությունների հիմնանորոգման, վերակառուցման և կառուցման ծավալուն աշխատանքները: Նա հիշեցրել է, որ կառավարության ծրագրով առաջիկա 5 տարիների համար նախատեսված է 300 դպրոցի և 500 մանկապարտեզի նորոգում և կառուցում: Շինարարական բոլոր ծրագրերում միջավայրի հարմարեցման պահանջները հատուկ կարևորված են, դրանք նաև ներառված են քաղաքաշինական նորմերում:

Ներառականությունը ուսուցչի պարտադիր ատեստավորման առանձին կրեդիտ է

Մարդկային կարողությունների զարգացման տեսանկյունից՝ նախարարի տեղակալը առանձնացրել է կրթության ոլորտի մասնագետների վերապատրաստման գործընթացը: Նա նշել է, որ ուսուցիչների պարտադիր ատեստավորման և վերապատրաստման ծրագրում ներառականությունն առանձին պարտադիր բաղադրիչ է, որի համար ուսուցիչը ստանում է առանձին կրեդիտ, առանց որի նա չի կարող ատեստավորվել:

ԿԳՄՍ նախարարությունը նշում է, որ յուրաքանչյուր ուսուցիչ 5 տարին մեկ պարտադիր ատեստավորում է անցնում. տարեկան վերապատրաստվում և ատեստավորվում է մոտ 7000 ուսուցիչ:

Նախարարությունը հավելում է, որ «Ներառական զարգացում» թեմայով երկօրյա աշխատաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս դե Ուիթը: Պանելային քննարկման ժամանակ ելույթ են ունեցել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ԱՄՆ ՄԶԳ ծրագրի հայաստանյան ղեկավար Անի Մանուկյանը:

Աշխատաժողովին ներկա են եղել ԱԺ պատգամավորներ, պետական տարբեր գերատեսչությունների և շուրջ 60 ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Տպել
890 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն