Երևան
10 °C
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 27-ամյա երիտասարդին առևանգելու դեպքի հանգամանքները:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում ասված է.
«Քրեական գործով կատարված բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի 36-ամյա բնակիչը, տեղեկանալով իր ընկերոջ հասցեին 27-ամյա երիտասարդի ինստագրամյան էջից կատարված վիրավորական գրառումների մասին, պատժելու նպատակով նրան առևանգելու շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերել վերջինիս գործընկերոջ և մի խումբ անձանց հետ:
Պայմանավորվածության համաձայն՝ 27-ամյա երիտասարդի գործընկերը, չարաշահելով նրա հետ ունեցած փոխհարաբերություններից ձևավորված վստահությունը, իրականությունը դիտավորությամբ խեղաթյուրելով, վերջինիս կողմից իր մարմնի վրա դաջվածք կատարելու պատրվակով, 2020թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 21:09-ին, նրան հրավիրել է իր տանը կից աշխատասրահ:
Նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, երիտասարդն այցելել է նշված վայր, որտեղ 36-ամյա տղամարդն իր ընկերոջ և մի խումբ անձանց հետ, շուրջ 1 ժամ 27-ամյա երիտասարդին ապօրինի զրկելով ազատությունից, ծեծի են ենթարկել վերջինիս՝ պահանջելով հայտնել նրա ինստագրամյան էջից վիրավորական գրառումներ կատարած անձի տվյալները:
Ստանալով բացասական պատասխան՝ նրանք շարունակել են հանցավոր գործողությունները և դանակով բռնություն գործադրելու սպառնալիքով երիտասարդին նստեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և նրա կամքին հակառակ տեղափոխել մեկ այլ շինություն, որտեղ շուրջ մեկ և կես ժամ շարունակել են ապօրինի զրկել ազատությունից և ծեծի ենթարկել նրան:
Այնուհետև՝ Ժամը 01:25-ի սահմաններում, 27-ամյա երիտասարդն ազատ է արձակվել իր ընկերոջ միջամտությամբ՝ հետագայում վիրավորական գրառումներ կատարած անձի տվյալները հայտնելու պայմանով:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը:
Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին»:
Boeing-737-ը վթարային վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում
Մեր կալոշը ձեր մաշինի հետ չի բռնե. «Դորոժնիկ»-ը Գյումրիում 30-ից ավել փողոց է քանդել ու դադարեցրել աշխատանքը
Արցախցու քարտից անհայտ անձը 1 մլն դրամից ավել գումար է փոխանցել «Adjarabet.am»-ի հաշվին. ԱՀ ՆԳՆ
Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է, այլև՝ 5 կիլոմետրանոց անվտանգության գոտի. ԱԳ նախարարի հարցազրույցը
Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին մեքենան ձորն է գլորվել. կա զոհ
Սանկտ Պետերբուրգում վեր են հանվել առողջապահական ոլորտի արդիական խնդիրները
Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի վերաբացվի Լաչինի միջանցքը. Բլինքեն
Անհրաժեշտ ենք համարում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից վճռական և անհետաձգելի միջոցների ձեռնարկումը. ԱՀ ԱԳՆ
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Լեհաստանի դեսպանին եւ Վարշավայի ֆոնդային բորսայի ներկայացուցիչներին
«Վիվամեդ» կլինիկան ցանկանում է հրաժարվել Սաակաշվիլիի հետագա բուժումից
Իրանում անհանգստացած են Ադրբեջանի նոր հնարավոր էսկալացիայով, դրա համար լուրջ պատճառ ունեն. իրանագետ
Մեղրի-Երևան ճանապարհին մեքենան ընկել է ձորը՝ հայտնվել ծառի և պատի արանքում. կա զոհ (լուսանկարներ)
Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ
Երևանում երիտասարդ աղջիկն ու պարեկները կանխել են օտարերկյա քաղաքացու ինքնասպանության փորձը
Դատարանը պարտավորեցրել է Նարեկ Սամսոնյանին հերքել Շուշան Փաշինյանի հասցեին արած սուտ հայտարարությունները
Ռազմական կցորդներն այցելել են Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոն
Կասկադի ծառերն իրենց ֆունկցիան այլևս չէին կատարում. Տիգրան Ավինյան
Քննարկվել է ՀՀ-ում համացանցով թմրամիջոցների ապօրինի իրացման և պայքարի արդյունավետության բարձրացման խնդիրը
ՀՀ նախագահը 3 մարզում դատավորներ է նշանակել
Վարչապետը նոր նշանակում է արել
ՊԵԿ նախագահն ու ԱՄՆ դեսպանը հարկային և մաքսային ոլորտներում փոխգործակցության հարցեր են քննարկել
«Գոլդ ծնունդներ». Քանի երեխա է լույս աշխարհ եկել երևանյան ԲԿ–ներում՝ 2023/03/23–ին
Լեռնային Ղարաբաղն արգելափակած Ադրբեջանը գնալով էլ ավելի ագրեսիվ է դառնում. Միխայել Ռոթ
33-ամյա գորիսեցին նախ սպանել է 56-ամյա համաքաղաքացուն, ապա փորձել է սպանել նաև վերջինիս եղբորը
Հայաստանը Բրազիլիայի համար կարող է բրազիլական արտադրանքի արտահանման կամուրջ հանդիսանալ. Քերոբյան
Մրգավետի վարչական ղեկավարը կեղծ դիպլոմ է ձեռք բերել և օգտագործել. պաշտոնավարումը կասեցվել է
Երեկ Երասխում զոհված զինծառայողը վնասվածք էր ստացել գլխի հատվածում. հարուցվել է քրվարույթ
Դոլարն ու ռուբլին թանկացել են․ Կենտրոնական բանկը հրապարակել է փոխարժեքների նոր տվյալներ
«Նոր էսկալացիա չի լինելու»․ Փաշինյանը գրառում է արել
Հայ պատգամավորները Կիպրոսում խոսել են ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելության անհրաժեշտության մասին
Հայաստանի 6 ԲԿ-ներում արձանագրվել են շուրջ 542 մլն դրամի խախտումներ. ՊՎԾ
Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի (լուսանկարներ)
Արցախի ԱԺ-ն միաձայն հավանություն է տվել սահմանադրական փոփոխությանը
Նախագահն ընդունել է ՀՀ ֆոնդային բորսայի անդամներին. քննարկվել են կապիտալի շուկայի զարգացման նախապայմանները
ԼՂ-ում միջազգային առաքելության տեղակայման համար անհրաժեշտ է Երևանի և Բաքվի համաձայնություն. Զախարովա
Ի՜նչ երազանք է իրականանում․ Ռոզա Լինը՝ ամերիկյան աստղերի հետ մեկ բեմում
Ինչպե՞ս է իրեն զգում Ալեն Սիմոնյանը վիրահատությունից հետո
Զախարովան խոսել է Սյունիքում երկու ռուս զինվորականների վիրավորվելու մասին
Կանաչապատում ՀՈԱԿ-ի տնօրենը Կասկադի տարածքում է՝ պատասխանելու հանրությանը հուզող հարցերին
© 2023 Հայկական ժամանակ