Սահմանվել են հունվարին անցկացվելիք պետական ավարտական քննությունների ժամկետները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել են 2021-2022 ուսումնական տարվա՝ 2022 թվականի հունվարին անցկացվելիք պետական ավարտական քննությունների կազմակերպման ժամկետները և իրականացման կարգը:

ԿԳՄՍՆ-ն նշում է, որ 12-րդ դասարանի սովորողը հունվար ամսին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում: Միասնական քննությանը մասնակցող սովորողը հունվարին պետական ավարտական քննություններ կարող է հանձնել այն առարկաներից, որոնք չի հանձնելու միասնական քննությունների համակարգով: Միևնույն առարկայից և՛ միասնական, և՛ պետական ավարտական քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում գրվում է միասնական քննության ավարտական մասի գնահատականը (միավորը):

12-րդ դասարանում սովորողները հունվար ամսին հանձնում են պետական ավարտական քննություններ.

1) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից՝ գրավոր (թեստ), 11.01.2022 թ.,

2) «Հայոց պատմություն» առարկայից՝ գրավոր (թեստ), 12.01.2022 թ.,

3) «Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր (թեստ), 14.01.2022 թ.,

4) Ռուսերեն («Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն»)՝ բանավոր (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար), քննաշրջանի ընթացքում,

5) «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից՝ բանավոր (ազգային փոքրամասնությունների դասարանների համար), քննաշրջանի ընթացքում, սովորողի ընտրությամբ:

12-րդ դասարանում պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմում է Գնահատման և թեստավորման կենտրոնը՝ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված շտեմարաններից և հաստատությունում գործածվող դասագրքերից կամ նյութերից: Ռուսերենով ուսուցմամբ համապատասխան դասարանների ռուսերենի բանավոր («Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն») և «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր, ազգային փոքրամասնությունների համար) քննական առաջադրանքների հարցաշարերը և հարցատոմսերը կազմում են տվյալ հաստատության առարկայական մեթոդական միավորումները` ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված դասագրքերի և նյութերի հիման վրա:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, մտավոր հետամնացություն ունեցող սովորողներն ուսումնական հաստատությունն ավարտում են անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա (ԱՈՒՊ):

Հունվարին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին:

Պետական ավարտական քննությունները կազմակերպվում են քննական կենտրոններում: Այդպիսի կենտրոն է դառնում յուրաքանչյուր հաստատություն: Քննության մասնակից սովորողները բաժանվում են խմբերի: Յուրաքանչյուր խմբում ընդգրկված սովորողների թիվը չի կարող գերազանցել 20-ը. պետք է խստորեն պահպանվեն հակահամաճարակային կանոնները և սոցիալական հեռավորությունը:

Տպել
384 դիտում

103 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի ամենատարեց ուսուցչուհին՝ Մարիամ Տոնյանը

ՀՀ տարածքում փակվել ու դժվարանցանելի են դարձել մի շարք ավտոճանապարհներ. բուք է, ձյուն ու մերկասառույց

Հայ-ամերիկյան հարաբերություններից մինչև ռազմագերիների խնդիր. Ալեն Սիմոնյանն ԱՄՆ-ում հանդիպել է Նենսի Փելոսիին

Փրկարարները մեկ օրում դուրս են բերել ձյան մեջ արգելափակված 47 ավտոմեքենա

3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ՀՀ տարածքում. ցնցումները զգացվել են Վայոց ձորի մարզում

Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի (EERA) ամենամյա համաժողովը տեղի կունենա Երևանում

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Արցախի ժողովրդագրությունը հօգուտ ադրբեջանցիների փոխելու քաղաքականությունն Ադրբեջանում նոր չէ. Գեղամ Ստեփանյան

Մեծերը մահ չունեն. լրացավ Հրանտ Դինքի սպանության 15 տարին, Թուրքիայում ոգեկոչել են նրա հիշատակը

Գյումրիում վաղը կգործարկվի քաղաքի շչակը

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի մրցույթի մասնակցության հայտ է ներկայացրել 4 կազմակերպություն

ՇՄ-ում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շահառուներ են 147 դպրոցի 1-ից 4-րդ դասարանցիներն ու 66 նախակրթարանների սաները

100-ավոր որդեկորույս ծնողների եմ հանդիպել, նրանք պատրաստ չեն իրենց մյուս որդիներին էլ ծառայության ուղարկել. Սարգսյան

Բժշկական դիմակով մուտք են գործել «Գրանդ Քենդի»-ի գանձապահի աշխատասենյակ և հափշտակել մոտ 13 միլիոն դրամ (տեսանյութ)

Աբու Դաբիում Գնել Սանոսյանը շրջել է Ապագայի էներգետիկայի համաշխարհային գագաթնաժողովի ցուցադրության տաղավարներում

Վարանդայում իրականացվել է զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանք

Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է, դժվարանցանելի է Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը

Նոր լիցք հայ-բելառուսական հարաբերություններին. ՍԴ նախագահն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողի մոտ հայտնաբերել են թմրամիջոց և արգելված իրեր

Հայ-հունական հարաբերությունները հիմնված են արյունակցական կապերի վրա և վեր են բոլոր տեսակի այլ շփումներից. Մկրտչյան

Կաշառք ստանալու կասկածանքով պաշտոնատար անձինք են ձերբակալվել

Կասեցվել է Գյումրիում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը (լուսանկարներ)

Մոնթեն «այնքան խելացի չի գտնվել, որ ԵՊՀ պատերի տակ ծվարած, կաշառքներ հավաքելով՝ միլիոնատեր դառնա». Փաշինյանը՝ Ղազինյանին

Հայաստանում է Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը (լուսանկարներ)

Կամո Հովհաննիսյանը՝ ղազախական «Աստանայի» ֆուտբոլիստ

Դավիթ Տոնոյանի և ևս 7 անձի գործի քննությունը հետաձգվել է. վիճարկման առարկա է գործը դատավորին մակագրելու հարցը

Զորամասերում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ

Ռուբեն Ռուբինյանին ես եմ նշանակել Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, նա հաշվետու է ինձ, ԱԽ-ին ու ժողովրդին. Փաշինյան

Հունվարի 25-26-ին կկայանա արագ շախմատի Հայաստանի առաջնությունը

Բարև Ձեզ, մենք տրամադրված ենք կարգավորման. Միրզոյանը՝ Չավուշօղլուի հետ հանդիպման մասին

Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում

Կոշտ միջոցառումներ՝ ձմեռային օլիմպիական խաղերն անվտանգ անցկացնելու համար

Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ. Նիկոլ Փաշինյան

ՔԿ-ն թվեր է ներկայացրել վերջին պատերազմում զոհվածների, անհետ կորածների և Ադրբեջանից ՀՀ-ին փոխանցված անձանց վերաբերյալ

Ես հակված եմ վստահ լինել, որ անապահով խավի համար գազի սակագինը չի փոխվելու. Մհեր Գրիգորյան

ՀԾԿՀ-ն ընդունել է ուսումնասիրության գազի սակագների վերանայման վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Գնել Սանոսյանը այսօր Աբու Դաբիում հանդիպել է ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարին (լուսանկարներ)

Անգելա Մերկելը հրաժարվել է աշխատել ՄԱԿ-ում

Շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը