Թել Ավիվը ճանաչվել է ապրելու համար աշխարհի ամենաթանկ քաղաքը, Դամասկոսը՝ ամենաէժանը

02/12/2021 schedule11:03

Իսրայելական Թել Ավիվը ճանաչվել է ապրելու համար ամենաթանկ քաղաքը՝ Economist Group-ի վերլուծական բաժնի՝ Economist Intelligence Unit-ի կատարած ուսումնասիրության համաձայն: Անցյալ տարի Թել Ավիվը, նույն ուսումնասիրությամբ, զբաղեցնում էր հինգերորդ տեղը։

Միանգամայն կանխատեսելի էր Ցյուրիխի և Հոնկոնգի՝ լավագույն տասնյակում ներառվելը (նախորդ տարի նրանք կիսում էին առաջին տեղը Փարիզի հետ, իսկ այժմ բարձրացել են 4-րդ և 5-րդ գիծ), որին հաջորդում են Նյու Յորքը, Ժնևը, Կոպենհագենը, Լոս Անջելեսը և Օսական։

Լոնդոնը զբաղեցրել է 17-րդ տեղը՝ վաստակելով երեք միավոր։ Մոսկվան մոտավորապես ցուցակի մեջտեղում է՝ 96-րդ տեղում, սակայն այն մտել է աճի ամենանկատելի միտումներով քաղաքների տասնյակը (Ռուսաստանի մայրաքաղաքը վարկանիշում մեկ տարվա ընթացքում բարձրացել է 10 տողով):

Թեհրանը դարձել է թռիչքային ռեկորդակիր: Այնտեղ ԱՄՆ պատժամիջոցներն այնքան են բարձրացրել կյանքի ծախսերը, որ Իրանի մայրաքաղաքը 12 ամսում 79-րդ տեղից բարձրացել է 29-րդ հորիզոնական։

Ընդհանուր առմամբ, հետազոտության հեղինակները համեմատել են ապրանքների և ծառայությունների գները ԱՄՆ դոլարով 173 խոշոր քաղաքներում։ Նրանք եզրակացրել են, որ միջին հաշվով տեղական արժույթի գները հետազոտված քաղաքներում աճել են 3,5%-ով, ինչը գնաճի ամենաբարձր ցուցանիշն է վերջին 5 տարիների ընթացքում։ Ամենաէական աճը եղել է տրանսպորտի ոլորտում. բենզինի գները միջինը 21%-ով են թանկացել ամենուր:

Թել Ավիվի վերելքը մեծապես պայմանավորված է դոլարի նկատմամբ իսրայելական արժույթի՝ շեկելի ամրապնդմամբ։ Ազդեցություն է ունեցել նաև ապրանքների, առաջին հերթին պարենային ապրանքների գների զգալի աճը (մոտ 10%)։ 

Թել Ավիվը երկրորդ տեղն է զբաղեցրել ալկոհոլի և տրանսպորտի արժեքով, հինգերորդը՝ անձնական հիգիենայի պարագաների և վեցերորդը՝ ժամանցի արժեքով։ Եվ դա, չնայած այն հանգամանքին, որ Economist-ի հաշվարկներում ներառված չէ բնակարանների արժեքի աճը։

«Թել Ավիվում կյանքը կշարունակի թանկանալ, ինչպես երկրի մնացած մասում»,- ասել է քաղաքապետ Ռոն Հուլդայը Haaretz թերթին տված հարցազրույցում: Թել Ավիվին, նրա խոսքով, շուտով իսկական պայթյուն է սպառնում:

Զեկույցի հեղինակները նշում են, որ կորոնավիրուսի համաճարակը շարունակում է էական փոփոխություններ կատարել վարկանիշներում։

«Թեև աշխարհի տնտեսությունների մեծ մասն սկսում է վերականգնվել, քանի որ պատվաստումները զգալի օգնում են, աշխարհի խոշոր քաղաքներում դեռևս կան բռնկումներ, որոնք սահմանափակող միջոցներ են առաջացնում: Շատ քաղաքներում դա հանգեցնում է մատակարարման խափանումների և, որպես հետևանք, ապրանքի սակավության թանկացումների»,- նշվում է հետազոտության մեջ:

Այնուամենայնիվ, Economist-ը կանխատեսում է, որ գների աճը պետք է դանդաղի հաջորդ տարի, քանի որ ամբողջ աշխարհի կենտրոնական բանկերն սկսում են զգուշորեն բարձրացնել տոկոսադրույքները՝ փորձելով զսպել գնաճը:

Ըստ ուսումնասիրության՝ աշխարհի՝ ապրելու համար ամենաթանկ 5 քաղաքներն են Թել Ավիվը, Փարիզը, Սինգապուրը, Ցյուրիխն ու Հոնգկոնգը:

Հինգ ամենաէժան քաղաքներն են Դամասկոսը, Տրիպոլին, Տաշքենդը, Թունիսը և Ալմաթին:

Տպել
795 դիտում

Տաթև-Կապան ավտոճանապարհին արգելափակումից 23 բեռնատար է դուրս է բերվել

Բարի գալուստ սպորտի, հումորի և մշակույթի կենտրոն. Տյումենից Գյումրի են ժամանել տուր-օպերատորներ և ԶԼՄ ներկայացուցիչներ

Պետական գույքը հանրային սեփականություն է, հանրությունը պիտի տեղյակ լինի՝ ինչպես է կառավարվում այն. Առնակ Ավետիսյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Արցախից Երևան տեղափոխված երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է. վիճակը կայուն ծանր է

ՀՀ-ում կրճատվել է միջմարզային երթուղիների թիվը. աստիճանաբար անցում կկատարվի միասնական երթուղային ցանցի

Մահացել է Հայաստանի վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Սամվել Հարությունյանը

Ձեր չարչարանքի և փայլուն աշխատանքի արդյունքում պետությունը 2021-ին ստացել է 600 մլն դրամի շահույթ. Կարեն Անդրեասյան

Նազելի Բաղդասարյանը Շիրակի մարզ է հրավիրել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալին՝ ֆերմերների հետ հանդիպման

Ղազախստանը պատրաստակամ է քննարկել «Քովիդ-19»-ի դեմ իր արտադրած պատվաստանյութը ՀՀ-ին տրամադրելու հարցը

ՀՀ ոստիկանապետը 2022-ը հայտարարել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի. տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը

ՀՀ արդարադատության նախարարը նոր տեղակալ ունի

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոց, մարզասրահ, գրադարան, թանգարան, թատրոն ու կինո այցելելու նոր պահանջ

ԱԺ փոխնախագահն ընդունել է ԵՄ պատվիրակությանը. անդրադարձ է արվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին

Կենտրոն վարչական շրջանի տնտեսվարողները տուգանվել են պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների օգտագործման համար

Երևանի քաղաքապետարանում անցկացվող ամենշաբաթյա գործակարգավարական խորհրդակցությունները կհեռարձակվեն ուղիղ եթերով

Թաղման բյուրոյի խնդիրների ու խախտումների վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել Երևանի դատախազի տեղակալի եւ քաղաքապետի միջև

Հակոբ Հակոբյանն ու Արթուր Մանուկյանն ընտրվել են ՀՌՀ անդամ

Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով այսօր տեղափոխվել է Երևան

UCOM-ը զանգերի սպասարկման նոր կենտրոն կունենա Վանաձորում

Ռուսական կողմը շարունակելու է ջանքերը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Սերգեյ Կոպիրկին

Մայրը և որդին խաբեությամբ հափշտակել են անձանց անվամբ ձևակերպված վարկերի գումարները. գործը դատարանում է

Հայ խաղաղապահները վերադարձել են Հայաստան

Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 18 դեպք

Այսօր ինքնասպանության փորձ կատարած աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է

Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է

Լոռու մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք. հիվանդի վիճակը գնահատվում է միջին ծանրության

Շրջակա միջավայրի նախարարի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն անտառային ոլորտի խնդիրների վերաբերյալ (լուսանկարներ)

Վերջին 30 տարում Հայաստանի ՔԿՀ-ներում բարձրագույն կրթություն է ստացել ընդամենը 11 դատապարտյալ

Որդու գերեզմանին ինքնասպանության փորձ կատարած դպրոցի տնօրենը հիվանդանոցում մահացել է

Ռուբեն Հախվերդյանը հրապարակել է իր՝ «Աշնանային էլեգիա» ստեղծագործության տեսահոլովակը

Դոլարի փոխարժեքն աճել է. Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

«Լադանիվան» եվրոպական հեղինակավոր մրցույթի հաղթողների թվում է

Զարեհ Սինանյանը և Կարեն Ավանեսյանը կգործուղվեն Բելառուսի Հանրապետություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին ասուլիս կտա

Մեքենան բախվել է ծառին. վարորդը մահացել է

Ժնևում ընթանում են Լավրով-Բլինքեն բանակցությունները

Վարչապետն ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը (լուսանկարներ)

Կոտայքի մարզպետարանի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի միջև հուշագիր է կնքվել