Երևան
13 °C
Սույն թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ մի շարք մարզերում սպասվում են ՏԻՄ ընտրություններ, այդ թվում՝ Արմավիրի մարզի Խոյ խոշորացված համայնքում:
«Հայկական ժամանակ»-ը զրուցել է Խոյում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող թեկնածու Արգիշտի Մեխակյանի հետ:
- Պարոն Մեխակյան, ինչո՞ւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում որոշեց առաջադրել հենց Ձեր թեկնածությունը, և Դուք ինչպե՞ս եք գնահատում Ձեր ընտրվելու շանսը:
- Քանի որ դեռևս անցած տարի նախնական քննարկումներ էին ընթանում համայնքների խոշորացման հարցի հետ կապված, ես մասնակցություն եմ ունեցել այդ քննարկումներին և նախնական առաջարկն այդտեղ եմ ստացել: Երբ խոշորացման գործընթացն սկսվեց, նորից ստացա առաջարկը և համաձայնեցի: Ընտրվելու շանսերը բարձր են գնահատում՝ հաշվի առնելով իմ թիմի պատրաստակամությունը և կարողությունները:
- Իսկ քարոզարշավի ընթացքն ինչպե՞ս եք գնահատում: Քաղաքացիներն ինչպե՞ս են տրամադրված:
- Քարոզարշավն սկզբնական շրջանում պասիվ էր, որովհետև ժողովուրդը հիմնականում տեղյակ չէր՝ ինչ է խոշորացումը: Ինչպես նաև համամասնական ընտրությունները գյուղական համայնքներում առաջին անգամ են, դա նույնպես մարդկանց համար նոր էր: Հիմա երկխոսությունների միջոցով քաղաքացիների տրամադրությունն ավելի դրական է:
- Ի՞նչ ծրագրով եք ներկայացել հանրությանը:
- Մեր ծրագրերը հիմնված են համայնքների կարիքների վրա: Նախնական կարիքի գնահատում ենք արել՝ հասկանալու՝ համայնքում ի՞նչ խնդիրներ կան: Ես քիչ թե շատ ծանոթ եմ համայնքի խնդիրներին: Հիմնականում ոլորտային ուղղություններով ենք բաժանել մեր ծրագրերը: Խնդիրները ոռոգման ջրի հետ են կապված հիմնականում: Երկրորդ խնդիրը կապված է նախադպրոցական հաստատությունների հետ. 17 համայնքներում ընդամենը 3 համայնք ունի մանկապարտեզ, մնացած համայնքներում երեխաները դրանից զրկված են:
- Կա՞ որևէ ուժ, որին համարում եք Ձեզ մրցակից:
- Բոլոր ուժերը մրցակից են, որոնք մասնակցում են ընտրություններին, բայց մենք փորձում ենք մրցակցային տիրույթում չհայտնվել, և մեր հանդիպումները բացառապես ընթանում են մեր թիմի ծրագրերը քննարկելով, մեր համագյուղացիներին լսելով:
- Պարոն Մեխակյան, համամասնական ընտրակարգով բացարձակ մեծամասնություն չլինելու դեպքում համայնքապետն ընտրվելու է կոալիցիոն տարբերակով: Նման արդյունքի պարագայում կդիմե՞ք համագործակցության Ձեզ մրցակից քաղաքական ուժերի հետ:
- Այս պահին չեմ կարող հստակ պատասխան տալ: Երբ կլինեն ընտրությունների արդյունքները, ըստ դրա որոշում կկայացվի:
- Ինչո՞ւ պետք է քաղաքացիներն իրենց քվեն վստահեն Ձեզ:
- Նրա համար, որ մենք պատրաստակամություն ենք հայտնել և խորապես գիտակցում ենք այդ համայնքների խնդիրները և պատրաստ ենք մեր աշխատանքով հարցերին լուծում տալ:
Մերի Խաչատրյան
Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը
Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն
Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել
29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա
Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի
Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները
Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել
Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը
Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին
Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա
Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում
ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան
Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից
Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ
Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է
Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը
Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա
Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել
Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով
Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին
Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան
Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից
ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել
Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան
Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան
Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)
Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան
© 2024 Հայկական ժամանակ