Պնդումները սուտ էին, թե իբր պատերազմի ժամանակ հիմնադրամի նվիրատվություններով պարգևավճարներ են տրվել. Հայկակ Արշամյան

29/11/2021 schedule21:00

Նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2021»-ը: 24-րդ «Հեռուստամարաթոնի» ընթացքում հանգանակվեց 12 մլն 351,000 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ խոստում:

Հանգանակությունից երկու օր անց էլ՝ նոյեմբերի 27-ին, տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստը: Հոգաբարձուների խորհրդի միաձայն որոշմամբ՝ հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում երեք տարի ժամկետով կրկին ընտրվեց Հայկակ Արշամյանը: Հիշեցնենք, որ նա հիմնադրամի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականից:

Կրկին վերընտրվելու, հիմնադրամի այս տարվա հանգանակության արդյունքների, առաջիկա ծրագրերի եւ այլ հարցերի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Հայկակ Արշամյանի հետ:

- Պարոն Արշամյան, գոհացուցի՞չ են «Հեռուստամարաթոնի» այս տարվա արդյունքները: Եթե հնարավոր է, թվարկեք մի քանի խոշոր նվիրատուների անուններ:

- Արդյունքներից, իհարկե, գոհ ենք: Այս տարվա «Հեռուստամարաթոնի» արդյունքներն ավելին էին, քան 2019 թվականին հավաքված գումարները: 2020 թվականի հետ չեմ համեմատում, որովհետեւ այդ տարվա հետ համեմատական տանելը տեղին չի լինի, քանի որ նախորդ տարվա հանգանակությունն առանձնահատուկ էր եւ կապված հատկապես պատերազմի հետ: «Հայաստան» համահայկական հիմնադրամը հաշվետու ֆիլմ էր պատրաստել, որը Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվեց հենց հանգանակության օրը, նպատակն էր առաջին հերթին հաշվետու լինել նվիրատուներին, համայն հայությանը, թե այս մեկ տարվա ընթացքում ինչ ահռելի աշխատանք է տարել հիմնադրամն ու ինչպիսի մեծածավալ ծրագրեր իրականացրել եւ իրականացնում Հայաստանում, Արցախում եւ ինչու ոչ՝ Սփյուռքում:

Ինչ վերաբերում է Ձեր հնչեցրած հարցին, թե ինչ խոշոր ներդրողներ են եղել, ապա պիտի ասեմ, որ դեռ ԱՄՆ-ից չենք ստացել ցանկը: Խոշոր նվիրատուներ ունենք, բայց միլիոնավոր դոլարների մասին չէ խոսքը: Թե՛ ԱՄՆ-ից, թե՛ Կանադայից կան խոշոր բարերարներ, որոնք խոստացել են 50-ից մինչեւ 300 հազար ամերիկյան դոլար:

- Դուք մի քանի օր առաջ վերընտրվեցիք հիմնադրամի տնօրենի պաշտոնում: Ի սկզբանե որդեգրած գործելաոճը պահելո՞ւ եք, թե՞ վերանայումներ կլինեն:

- Հիմնադրամի կանոնադրությունը պիտի առաջին հերթին փոփոխվի եւ համապատասխանեցվի այսօրվա օրենսդրությանը, որովհետեւ այդ օրենքն արդեն հին է: Այդ ուղղությամբ վաղուց մենք աշխատանքներ ենք տանում: Կարծում եմ՝ օրերս կայացած նիստից հետո մենք ավելի ինտենսիվ կսկենք աշխատել կանոնադրության վրա եւ այն փոփոխության կենթարկենք: Հիմնադրամի հիմնական ռազմավարությունը, որը մենք որդեգրել ենք 2018 թվականից, կարծում եմ՝ շատ ակտուալ է, այն է՝ Հայաստանի, Սփյուռքի եւ Արցախի համաչափ զարգացումը: Արցախում մեր գործունեությունն ավելի ինտենսիվ է դարձել, գրեթե 10 անգամ ավելացրել ենք մեր ծրագրերի թիվն այնտեղ: Վստահ եմ՝ տեղյակ եք, որ «Հեռուստամարաթոն»-ն անցկացվել է «Կենսունակ սահմանային համայնքներ» խորագրի ներքո: Հիմնադրամը պետք է կենտրոնանա մեր հայրենիքի սահմանային համայնքների զարգացման ծրագրերի վրա: Հատկապես Սյունիքի, Գեղարքունքի արեւելյան ամբողջ հատվածի, Արցախի, Տավուշի: Գյումրիում իրականացնելու ենք բնակարանաշինություններ, փորձելու ենք մինչեւ գալիք տարվա վերջ 100 բնակարան կառուցել այնտեղ:

- Նախորդ տարի աննախադեպ մեծ թվով գումարներ էին նվիրաբերվել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ պայմանավորված Արցախյան 44-օրյա պատերազմով, սակայն տարատեսակ քննադատություններ եղան: Կասկածի տակ առնվեց հիմնադրամի թափանցիկությունը: Ի՞նչ կասեք այս մասով:

- Պատերազմի առաջին օրվանից մինչեւ 2020 թվականի վերջ 182 միլիոն դոլարին համարժեք գումար էր եկել հիմնադրամի հաշիվներին, հետագայում կրկին ավելացավ: Այդտեղ են ներառված նաեւ ԱՄՆ-ի տեղական մարմնի կողմից իրականացված մարաթոնի գումարները: Մեր հաշվետու ֆիլմն ամբողջովին արտացոլում է կատարված աշխատանքը, դրան գումարած՝ հիմնադրամը մշտապես ֆեյսբուքյան իր էջով, կայքով, նաեւ մամուլի հաղորդագրություններով հանրությանը տեղյակ է պահել իր ընթացիկ աշխատանքների մասին: Ամեն ամիս էլեկտրոնային տարբերակով հաշվետվություն է ուղարկում առնվազն 100 հազար նվիրատուների: Բոլոր այն նվիրատուները, որոնք ցանկացել են տեղեկանալ հիմնադրամի գործունեության մասին, մտել են մեր էջեր, տեղեկացել: Բոլոր աղբյուրները բաց են, եթե ցանկություն կա տեղեկանալու: Իսկ եթե մշտապես փնովելու ցանկություն կա, այլ հարց է:

Մենք ամեն ինչ արել ենք, որ բաց եւ թափանցիկ տեղեկատվությունը տեղ հասցնենք, այլ բան է, եթե մարդը ցանկություն չունի այդ տեղեկատվությունը կարդալու:

- Այդ դեպքում ինչո՞վ էին պայմանավորված այդ քննադատությունները:

- Կարծում եմ՝ խոսքը Կառավարության միջոցով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերած 52 մլրդ 700 մլն դրամի մասին էր (մոտ 107 մլն դոլար): Տարբեր ասեկոսեներ, կեղծ հրապարակումներ եղան, թե իբր այդ գումարները գնացել են պարգեւավճարներին, բայց ուղղակի հայտարարություններ անելը մի բան է, ապացույցներ գտնելը՝ մեկ այլ բան: Շուտով հոգաբարձուների խորհուրդը հանդես կգա մի հայտարարությամբ, որը ցույց կտա Կառավարությանը նվիրաբերած գումարների շուրջ այդ բանավեճը: Բոլորը կտեղեկանան, թե ինչ քայլերով ենք առաջ շարժվել այդ գումարները ծախսելու հետ կապված:

- Ձեր գնահատմամբ՝ հիմնադրամի հանդեպ վստահությունը նվազե՞լ է, թե՞ ոչ:

- Եկեք մի քիչ հետ գնանք: Տարիներ առաջ հիմնադրամի նկատմամբ վստահություն եղե՞լ է, թե՞ ոչ: Այս հարցը ենթադրում է, որ հիմնադրամի նկատմամբ 20 եւ ավելի տարիների ընթացքում բարձրագույն վստահություն է եղել: Երբ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ պատերազմի ընթացքում հավաքված գումարներից նվիրաբերվել է Կառավարությանը, արդեն վե՞րջ, անվստահությո՞ւն է առաջացել: Իսկ 2018-ի ամռանն ինչպիսի՞ն էր վստահությունը հիմնադրամի նկատմամբ, ես կասեի, որ վստահություն ընդհանրապես չկար: Ինքս եմ դրանում համոզվել, երբ հոկտեմբերի 1-ից գնացել եմ հիմնադրամ ու հանդիպումներ ունեցել թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի բազմաթիվ կառույցների եւ անհատների՝ նվիրատուների հետ: Հիմնադրամը հոգաբարձուների խորհրդի անդամների շնորհիվ նաև ժամանակին ստացավ այդ վստահության քվեն:

Կարծում եմ՝ առնվազն ճիշտ չէ մեդիաներում տեղ գտած կասկածների, հայտարարությունների հիման վրա կասկածի տակ դնել հիմնադրամի գործունեությունը: Հիմնադրամն ապաքաղաքական կառույց է, եւ իր առաքելությունը հումանիտար ծրագրերն են: Այն քաղաքականությունից վեր է եւ դուրս է քաղաքականությունից: Իհարկե, այն վստահությունը, որը հիմնադրամը ձեռք էր բերել պատերազմի ժամանակ, հիմա չկա, և դա նորմալ է, որովհետեւ պատերազմից հետո ընդհանրապես վստահության խնդիր կա մեր բոլորի մեջ, խոսքը միայն հիմնադրամին կամ Կառավարությանը չի վերաբերում: Կարծում եմ՝ պիտի բոլորս սկսենք նորից միմյանց վստահել եւ սիրել, որովհետեւ այդ սիրո եւ վստահության պակասն է, որ բերում, հանգեցնում է նման իրավիճակի:

Ներկայացնում ենք վերջին 4 տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամին արված հանգանակությունները.

«Հեռուստամարաթոն-2017»-ին հիմնադրամին նվիրաբերվել է 12 մլն 505.456 մլն ԱՄՆ դոլար:

«Հեռուստամարաթոն-2018»-ին հիմնադրամին նվիրաբերվել է 11 մլն 109 հազար 633 ԱՄՆ դոլար:

«Հեռուստամարաթոն-2019»-ին նվիրաբերվել է 10,235,847 ԱՄՆ դոլար:

«Հեռուստամարաթոն-2020»-ին հիմնադրամին նվիրաբերվել է 22 միլիոն 990 հազար 898 դոլար: «Հայաստան» համահայկական հիմնադրամի 23-րդ համազգային դրամահավաք-հեռուստամարաթոնը կրում էր «Համախմբվածություն, ուժ, հավատ» խորագիրը:

Տպել
2959 դիտում

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա