27 ռուս դիվանագետներ ընտանիքներով ստիպված կլինեն լքել ԱՄՆ-ը հունվարի 30-ին. Անտոնով

27 ռուս դիվանագետներ ընտանիքներով ստիպված կլինեն լքել ԱՄՆ-ը հունվարի 30-ին, իսկ ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության նույնքան աշխատակիցներ կլքեն երկիրը հաջորդ տարվա հունիսի 30-ին։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ում ռուս դիվանագետների համար վիզաների հետ կապված խնդիրը դեռ չի լուծվել, նրանց ընտանիքները միտումնավոր բաժանված են։ «Մենք կադրերի լուրջ սղության առաջ ենք, մեր մի շարք ընկերների ամուսիններից հավատարմագրում են վերցրել, երեխաներին վիզա չեն տալիս, չեմ հասկանում, թե ինչի՞ն է ուղղված ռուս դիվանագետների ընտանիքները բաժանելու այս քաղաքականությունը»,-նշել է նա՝ հավելելով, որ  դա տեղի է ունենում ամերիկյան հայտարարությունների ֆոնին այն մասին, թե «ինչքան ուշադիր է ԱՄՆ-ը վերաբերվում ընտանեկան ավանդույթներին»։

ՌԴ դեսպանը նշել է, որ ամերիկյան կողմը չի փոխել իր բացասական վերաբերմունքը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ և շարունակում է նրան դիտարկել որպես հակառակորդ։ Վաշինգտոնը չի փոխում նաև Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունը. «Գործնականում ոչինչ չի փոխվել: Մթնոլորտն այստեղ դեռ թունավորված է ռուսաֆոբիայից՝ ԶԼՄ-ներում, Կոնգրեսում, պետական ապարատում: Այս ամենը խոչընդոտում է ռուս-ամերիկյան հարաբերությունների կառուցմանը»,- հայտարարել է Անտոնովը։ 

Նա նաև նշել է, որ ամերիկացի պաշտոնյաները փորձում են Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների հետ խոսել միայն այն հարցերի շուրջ, որոնք հետաքրքրում են Միացյալ Նահանգներին, և վերջին երկկողմ շփումներում գերիշխում է միայն մեկ թեմա՝ Ռուսաստանի Դաշնության «ագրեսիվ» քաղաքականությունը արևմտյան սահմաններին»։

Ի պատասխան ապրիլին Վաշինգտոնի կողմից հայտարարված հակառուսական պատժամիջոցներին և ռուս դիվանագետների հերթական արտաքսմանը, Մոսկվան սահմանափակումներ է սահմանել ԱՄՆ դիվանագիտական առաքելության կողմից ռուսների և երրորդ երկրների քաղաքացիների աշխատանքի ընդունելու համար։ Օգոստոսի 1-ից Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը վերջին 5 տարում առաջին անգամ կշարունակի աշխատել նվազագույն թվով՝ 120 աշխատակցի հետ։

Տպել
1983 դիտում

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր