Հայաստանի ճանապարհներին տարեկան ավելի քան 300 մարդ, այդ թվում՝ երեխաներ, մահանում են ավտովթարների պատճառով

 

Այսօր պաշտոնապես մեկնարկեց «Վերափոխելով Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ տվյալների, մարդկանց և ճանապարհային քաղաքականությունների միավորմամբ» ծրագիրը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը:

Ծրագիրը նորարարական գործիքների միջոցով աջակցելու է ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավմանը՝ նպաստելով ՃՏ պատահարների զոհերի թվի 50 տոկոսով կրճատմանը մինչև 2030 թվականը։

Այն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ նախաձեռնությունն է, որն իրականացվում է ՄԱԿ-ի ճանապարհային երթևեկության անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և նպատակ ունի Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում խթանել փաստահենք ու փորձարկումների վրա հիմնված քաղաքականությունների մշակումը։

«Աշխարհում ՃՏՊ-ների պատճառով յուրաքանչյուր 24 վայրկյանը մեկ մարդ է զոհվում։ Տարեկան ավելի քան 300 մարդ է մահանում Հայաստանի ճանապարհներին ավտովթարների պատճառով։ Բոլորիս պատասխանատվությունն է կանխել այս դեպքերը։ Այս ծրագրի օգնությամբ ՄԱԶԾ-ի ԿԶՆ նորարարական կենտրոնը Հայաստանում կխթանի փաստահենք և փորձարարական քաղաքականությունների մշակման փորձը՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարության» իրականացմանը աջակցելու նպատակով»,- նշել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին իր ողջույնի խոսքում։

«Նախագիծը, որը մենք մեկնարկում ենք այսօր, կարևոր հիմնաքար է ազգային ռազմավարության իրականացման գործում: ✅Դրա շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ստեղծելու է վարքագծի ձևավորմանն ուղղված տեղեկատվական կրթական նյութեր համայնքային մակարդակում շահագրգիռ կողմերի և երեխաների համար, ներառելու է ճանապարհային անվտանգության հարցերը առողջապահական համակարգի միջոցով իրականացվելիք ծնողական կրթության և ծնողներին ուղղված խորհրդատվության մեջ, ինչպես նաև կկազմակերպի կրթական-խաղային դասընթացներ փոքր երեխաների ծնողների և դեռահասների համար», - ասել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին:

Նախագիծը կիրականացվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ և կնպաստի ճանապարհային երթևեկության անվտանգության և ավտովթարների հետ առնչվող տվյալների արդյունավետ հավաքագրմանը, համադրմանը և վերլուծությանը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը կարևորել է ծրագիրն ու միջոցառումը որպես երկխոսության յուրօրինակ հարթակ Հայաստանի ճանապարհային անվտանգության հիմնախնդիրների բարելավման շուրջ նոր լուծումներ ու մոտեցումներ փնտրելու և համագործակցություններ սկսելու համար։

ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանը նշել է, որ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների նպատակներից է նաև հնարավորինս ընդլայնել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը գործունեության ամենատարբեր ուղղություններում, ինչն էականորեն կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը։

Հյուրերին ողջույնի խոսք է հղել նաև ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավար Ննեկա Հենրին։

«Վերափոխելով Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ տվյալների, մարդկանց և ճանապարհային քաղաքականությունների միավորմամբ» ծրագրի իրականացման ընթացքում ԿԶՆ նորարարական կենտրոնի թիմը կաշխատի նաև Շվեդիայի ճանապարհների ազգային խորհրդատվական ընկերության՝  «SweRoad»-ի հետ՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար փաստահենք և վարքաբանական միջամտությունների իրականացման իրենց հսկայական փորձով կիսվելու համար։

Միջոցառման ընթացքում ԿԶՆ նորարարական կենտրոնի ղեկավար Տիգրան Ճորոխյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները։ Ծրագրի արդյունքում մշակված տվյալների վերլուծական գործիքը կօգնի բացահայտել «սև կետեր»-ը (black spots) և ավտովթարների հիմնարար պատճառները՝ կոնկրետ տարածքներում նպաստելով փաստահենք միջոցառումների իրականացմանը: Այս տվյալներն իրենց հերթին թույլ կտան ավելի թիրախավորված վարքաբանական ու կրթական միջամտություններ իրականացնել:

Միջոցառման եզրափակիչ մասում ներկաները կլոր սեղանի շուրջ քննարկել են Հայաստանում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի իրավիճակը՝ ոլորտում խնդիրները բարձրաձայնելու և ջանքերը համատեղելու նպատակով։

Տարեկան ավելի քան 300 մարդ, այդ թվում՝ երեխաներ են մահանում Հայաստանի ճանապարհներին ավտովթարների պատճառով. մեկ շնչի հաշվով սա շատ ավելի մեծ թիվ է  հարևան երկրների վիճակագրական տվյալների համեմատ: Միաժամանակ, ի տարբերություն եվրոպական մի շարք երկրներում նկատվող միտումների՝ երկրում ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանց պատճառով մահացությունների թիվը շարունակում է աճել:

Պատճառները շատ են՝ սկսած փողոցներում օրեցօր ավելացող մեքենաների ցածր որակից ու սպասարկումից մինչև ճանապարհային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրներն ու իրավական կարգավորումները, որոնք էլ ավելի են սրվում ճանապարհներին վարորդների ոչ անվտանգ վարքագծի պատճառով՝ ոչ սթափ վիճակում վարելով, արագությունը գերազանցելով,  և ճանապարհային երթևեկության կանոններից տեղյակ չլինելով պայմանավորված։

Տպել
873 դիտում

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են