Նա մեզ խրատեց, որ ուժեղ պիտի լինենք. Գուրգենի հերոսության մասին պատմում է ծառայակից ընկերը

Լուսանկարում՝ աջից ձախ՝ Թորգոմ Զաքարյանը, զոհված Գուրգեն Սարգսյանը

Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի հերթական հարձակման հետեւանքով զոհված 31-ամյա Գուրգեն Սարգսյանի արիության մասին չեն դադարում հիացմունքի խոսքերը:

Գուրգենի մարդ տեսակի եւ սխրագործության մասին մեծ դժվարությամբ, բայց եւ հպարտությամբ «Հայկական ժամանակի» հետ խոսել է նրա ծառայակից ընկերը՝ Թորգոմ Զաքարյանը: Թորգոմը պատմել է 20 տարվա իր ընկերոջ կյանքը խլած չարաբաստիկ օրվանից որոշ դրվագներ: Նրանք գյումրեցի են, նույն գումարտակից են եղել, երկուսն էլ՝ պայմանագրային զինծառայողներ:

Թորգոմի խոսքով՝ նոյեմբերի 16-ին՝ ադրբեջանական հարձակման օրը, ինքը թիկունքն է պահել, Գուրգենը՝ մարտ մղել: Գուրգենը դիրքի ավագն է եղել, իր դիրքի տղաների հետ շրջափակման մեջ է հայտնվել: Ծանր մարտեր են մղել տղաները հակառակորդի մեծաքանակ զորքի դեմ: Գուրգենը վիրավոր է եղել, մի քանի հոգով են եղել, կռիվ տվել անձնազոհաբար: Երբ արդեն փամփուշտները վերջացել են, Գուրգենն արել է այն, ինչը համարել է այդ իրավիճակի համար միակ նպատակահարմար լուծումը. պայթեցրել է իրեն։

259888962_1790820241101047_748733641883704229_n.jpg (47 KB)

«Միշտ ասում էր՝ իմացի, ես երբեք գերի ընկնողը չեմ, ավելի լավ է՝ անեմ... ու արեց»,- հազիվ լսելի ձայնով հիշում է Թորգոմն ու վրա բերում՝ մեր ընկերը մեզ խրատեց, որ ուժեղ պիտի լինենք:

Գուրգենի հետ մարտեր մղած տղաներից երկուսի ինքնությունն արդեն հայտնի է (Դավիթ Ամիրյան, Արթուր Մարտիրոսյան): «Այսօր նրանց հուղարկավորությունն է եղել: Այդ մարտում  զոհված տղաները բացի ծառայակից լինելուց, Գուրգենի հետ գաղափարակից ընկերներն էին՝ չհանձնվող տեսակ»:

Թորգոմն ասում է՝ նրանց ճանաչելով վստահ էր՝ այլ կերպ վարվել այդ տղաները չէին կարող:

Նրա խոսքով՝ Գուրգենն ընտրյալ էր՝ քաջ ու կոփված, միեւնույն ժամանակ՝ բարի ու նվիրվող. «Դպրոցից, հետո բանակային տարիներից ենք հատկապես մտերմացել, սկսել ընկերություն անել: 44-օրյա պատերազմի ժամանակ էլ էինք միասին: Շատ հասնող էր, իր պես նվիրվող ու ընկերության համար ամեն ինչ անող այլ մարդ ես չեմ ճանաչում»:

Գուրգեն Աշոտի Սարգսյանը ծնողների միակ արու զավակն էր, ունի իրենից մեծ մեկ քույր: 44-օրյա պատերազմից հրաշքով փրկված զինվորականն իր կյանքը տվեց Սիսիանի հատվածում մղվող մարտերում: 2016 թվականից անցել էր պայմանագրային զինվորական ծառայության, Վանաձորի «ԴՈՒՑ»-ի զորամասում էր ծառայում:

259761957_449927869867281_7534698833286219083_n.jpg (125 KB)

Գուրգեն Աշոտի Սարգսյանը ծնվել է 1990 թվականի մարտի 5-ին, զոհվել՝ 2021 թվականի նոյեմբերի 16-ին:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ից, Սյունիքում Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքերի համար փոխհրաձգություն էր սկսվել ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև։ Փոխհրաձգությունը սկսվել էր այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմը պահանջել էր հայկական զինված ուժերից լքել Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել էին կատարել այդ պահանջը:

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ հայ և ադրբեջանական ուժերի միջև ընթացող մի քանի ժամյա մարտերը  դադարել էին նույն օրը՝ ժամը 18:30-ին՝ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

Տպել
2588 դիտում

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի