Պետերբուրգում սպանված հայի դին բեռնախցիկով տեղափոխողներից 1-ը խոստովանել է՝ հանիբալիզմ ունի և նախկինում էլ է մարդ սպանել

Երեկ Սանկտ Պետերբուրգում ահասարսուռ դեպք է տեղի ունեցել. ավտովթարի ժամանակ վթարված մեքենայի բացված բեռնախցիկից տղամարդու դի է ընկել՝ կոկորդը կտրած վիճակում: Ինչպես հետո պարզվել է, նա 50-ամյա տղամարդ է եղել, ազգությամբ՝ հայ, երևանցի, որը բնակվելիս է եղել Պետերբուրգում և ունեցել է անվադողերի վաճառքի սեփական բիզնեսը:

Մեքենայի վարորդն ու ուղևորները փախուստի են դիմել, սակայն մեկ օր անց  իրավապահները կարողացել են բերման ենթարկել:

Ռուսական ԶԼՄ-ներն այսօր էլ ավելի սարսափելի մանրամասներ են հայտնել դեպքից: «Վեստի»-ն գրում է, որ տղամարդու սպանության կասկածանքով երեք ձերբակալվածներից մեկը խոստովանել է, որ հեղինակ է ևս մեկ սպանության և ունի հանիբալիզմ: 23-ամյա Եգոր Կ.-ն (ձերբակալվածը) քննիչներին հայտնել է, որ դանակահարել է տղամարդուն մեկ նպատակով՝ համտեսելու համար նրա միսը։

Աղմուկի պատճառ դարձած վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ի առավոտյան՝ ժամը 5-ի սահմաններում, Ա-121 «Սորտավալա» ավտոճանապարհի 24-րդ կիլոմետրում։

Mitsubishi Galant-ը արագությամբ մխրճվել է արգելապատնեշի մեջ, որից հետո երեք մարդ դուրս է եկել մեքենայից և անհետացել մոտակա անտառում։ Դեպքի վայրում Ճանապարհային ոստիկանության ծառայողները հայտնաբերել են անհատ ձեռներեց Արկադի Ղազինյանի դին՝ բեռնախցիկից դուրս ընկած, ծեծված վիճակում, կտրված կոկորդով։

Նույն տեղում հայտնաբերված բահերը, պարկերն ու պարանները վկայել են այն մասին, որ հանցագործները ծրագրել են դիակը թաղել ամայի վայրում, հնարավոր է՝ նույն մոտակա անտառում: 

Մեկ օր անց կասկածյալները բերման են ենթարկվել։ Մեքենայի վարորդը հայտնել է, որ տեղյակ չի եղել իրադարձություններից, սակայն 23-ամյա Եգոր Կ.-ն և 26-ամյա Յան Շ.-ն խոստովանել են սպանությունը՝ ասելով, որ հաշվեհարդարին նախորդել է խնջույք, վիճաբանություն և ծեծկռտուք Լաբորատորի պողոտայի ավտոտնակում։

23-ամյա կասկածյալի հարցաքննության ժամանակ գործն անսպասելի ընթացք է ստացել. նա անսպասելիորեն հայտարարել է, որ սա իր երկրորդ սպանությունն է, իսկ առաջինը կատարել է 2020 թվականի սեպտեմբերի վերջին։

Այդ օրերին Սանկտ Պետերբուրգի Վիբորգ թաղամասի այգում հայտնաբերվել էր 38-ամյա տղամարդու դի՝ դանակի բազմաթիվ վնասվածքներով, կտրվածքներով, լեզուն կտրած վիճակում: Մինչ այսօր այդպես էլ հնարավոր չէր եղել դուրս գալ մարդասպանի հետքերով:

«Ես վաղուց էի ուզում մարդ սպանել, որ համտեսեմ: Բայց չէի համարձակվում դա անել, որովհետև դա սարսափելի էր: Անցյալ տարվա սեպտեմբերի վերջին որոշեցի, վերցրի դանակը, ուսապարկը և գնացի Սոսնովկայի այգի, սպանեցի նրան: Երբ նա մահացավ, ես համտեսեցի արյունն ու միսը»,- ըստ ԶԼՄ-ների հրապարակումների՝ իր խոստովանության մեջ նշել է երիտասարդը:

Նրա խոսքով՝ կտրված լեզուն տանը եփել է, բայց համն իրեն դուր չի եկել։

Եգոր Կ.-ին այսօր այգում սպասում է քննչական փորձաքննություն, իսկ հետագայում՝ հոգեբանական և հոգեբուժական փորձաքննություն։ Արձանագրությունից բխում է, որ նա չի զղջում իր արածի համար։

Տպել
2653 դիտում

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի