Թագուհի Թովմասյանը անհիմն, մակերեսային հերթական քննադատությունն է հնչեցրել ՀՀ դատախազության հասցեին. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխան պարզաբանում է տարածել՝ նշելով, որ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, առիթ օգտագործելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ-ի նկատմամբ ռազմական ագրեսիայի ակտ իրականացնելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցման վերաբերյալ հաղորդագրությունը, ֆեյսբուքյան իր էջում անհիմն, մակերեսային հերթական քննադատությունն է հնչեցրել ՀՀ դատախազության հասցեին:

Դատախազության հաղորդագրության մեջ նաև ասված է.

««Ստատուսային» ոճի մանիպուլյատիվ հնարքի օգտագործմամբ պատգամավորն այդ գրառման համար հիմք է դարձրել ուղիղ 1 տարվա վաղեմության իր հարցման վերաբերյալ տրված Դատախազության՝ այս պահին ակնհայտորեն հնացած տեղեկատվություն պարունակող պատասխանը, որը, բնականաբար, այլ բան, քան դրանից ընդամենը շուրջ 2 ամիս առաջ հարուցված քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները, քրեական հետապնդման հետ կապված պատկերը, չէր կարող պարունակել:

Տարօրինակ է, որ իր «ստատուսը» գրելու համար Դատախազության պաշտոնական հաղորդագրությունը առիթ դարձնող, այսինքն ՀՀ դատախազության ամենօրյա լրահոսին ուշադիր հետևող հարգելի պատգամավորի «աչքից վրիպել» է դեռևս 2021թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազության կողմից հրապարակված՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների վերաբերյալ իրականացվող մեծածավալ քննության արդյունքների վերաբերյալ հաղորդագրությունը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ այդ գործով, ի թիվս ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ, 384-րդ, 387-րդ, 390-րդ, 391-րդ, 393.1-րդ, 397.1-րդ և 395-րդ, 217-րդ, 34-390-րդ, 389-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավված շուրջ 40 անձանց, որպես մեղադրյալ են ներգրավվել նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Առավել մանրամասն տեղեկատվություն չի հրապարակվել՝ ելնելով իրականացվող քննության և այլ՝ խիստ կարևոր գործընթացների համար խոչընդոտներ չհարուցելու նկատառումներից:

Այդուհանդերձ, պատերազմին առնչվող քննությունների շրջանակում ՀՀ դատախազության և քննչական մարմինների կողմից իրականացվող քրեադատավարական գործունեությունը հասկանալի դարձնելու համար հարկ ենք համարում կրկին անգամ, արդեն հրապարակային, պարզաբանել հետևյալը:

Քրեական գործերի շրջանակներում անձանց նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը, նրանց որպես մեղադրյալ ներգրավման որոշման կայացումը, նրանց նկատմամբ խափանման միջոցի ընտրությունը և միջազգային հետախուզում հայտարարելը որևէ կերպ չի պայմանավորվում ու չի կարող պայմանավորվել այլ երկրի իրավասու մարմինների կողմից իրականացվող քրեադատավարական ընթացակարգերի իրացման հետ, առավելևս, երբ դրանք ակնհայտ ապօրինի են և ունեն բացարձակ քաղաքական շարժառիթ և բնույթ:

ՀՀ գլխավոր դատախազության համար ի սկզբանե գերխնդիր է եղել ու շարունակում է մնալ այս քրեական գործերի շրջանակներում օրինական ճանապարհով ձեռք բերված ապացույցների բավարարության, լրիվության և համակցության ապահովումը՝ դրա միջոցով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործություններին անհերքելի իրավական գնահատականներ տալը, լիարժեք քրեական արդարադատության համար ամուր և անբեկանելի նախադրյալների ստեղծումը՝ ընդհուպ Արդարադատության միջազգային դատարանի միջոցով մեղավորների պատասխանատվության ենթարկելն ապահովելու համար:

ՀՀ դատախազությունը չի առաջնորդվելու զուտ Ադրբեջանին «հակադարձելու» և վերջինիս օրինակով քաղաքական հետապնդում իրականացնելու պարզունակ սկզբունքով՝ վտանգի տակ դնելով հետագայում մեղադրանքի պաշտպանության ողջ գործընթացը(այդ թվում նաև միջազգային):

Այդ նպատակով բազմադրվագ քննության շրջանակներում քննչական, օպերատիվ հետախուզական գործողություններ կատարող մարմինների կողմից՝ նաև դատախազների ցուցումների և հանձնարարությունների հիման վրա, ձեռնարկվում են բոլոր հնարավոր իրավաչափ միջոցները՝ սանձազերծված և իրականացվող ագրեսիվ պատերազմի, դրա ընթացքում բազմաթիվ միջազգային կոնվենցիաների, համաձայնագրերի, մարդասիրական սովորութային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներ, բազմաթիվ ռազմական հանցագործություններ կատարած Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչների, Ադրբեջանի և Թուրքիայի Հանրապետությունների ռազմաքաղաքական ղեկավարության պատասխանատու պաշտոնատար անձանց հանցավոր գործողություններն անհատականացնելու, ամբողջացնելու, դրանք հիմնավորող ապացույցների բավարարությունն ապահովելու ուղղությամբ, ինչի մասին, ի դեպ, նշվել է նաև պատգամավորի հարցմանն ի պատասխան:

Որքանով է հարուցված քրեական գործը «հուժկու», ինչպես սարկազմով փորձում է որակել պատգամավորը, կամ ոչ հուժկու, յուրաքանչյուրի մեկնաբանության կամ վերաբերմունքի խնդիրն է: Սակայն առնվազն տարակուսելի է, երբ ԱԺ պատգամավորը կարող է համառորեն չնկատել, որ նման քրեական գործերի հարուցումը որքան կարևոր է կատարված հանցագործությունների բացահայտման և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու տեսանկյունից, նույնքան էլ կարևոր է ի սկզբանե կատարվողին տրվող իրավական գնահատականների, քրեական գործերի շրջանակներում ձեռքբերվող փաստակազմի, ապացույցների միջազգայնացման և իրավական առավել ընդգրկուն գործընթացների գեներացման հիմքերի ստեղծման տեսանկյունից»:

Տպել
1349 դիտում

Պատերազմից հետո արտերկիր բուժման մեկնած տղաները վերադարձել են հայրենիք՝ Զինվորի տուն (տեսանյութ)

Ազատությունը կամովին չի տրվում կեղեքողի կողմից. Ուկրաինայի ԶՈՒ գերագույն հրամանատարը հայերենով գրառում է կատարել

Ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել

Ծայրահեղ ծանր վիճակում ԲԿ է տեղափոխվել 10-ամյա երեխա, որն ինքնագլորից է ընկել

Մայրն ասաց՝ աղջիկը կրկին սկսել է երազել․ «UPSHIFT Իջևան»-ն ամփոփեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու Գյումրու ԵՆԿ-ն

Ոտնաձայներ լսելով՝ մտածել է, թե մոտեցողը հակառակորդն է և ինքնաձիգից կրակահերթ է արձակել ծառայակցի ուղղությամբ․ ՔԿ

Քննարկվում է հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հարցը

Արցախում կապի տարբեր միջոցների օգտագործմամբ խարդախությամբ քաղաքացիներից հափշտակվել է ավելի քան 31մլն դրամ

«Նորքի տուն-ինտերնատ»-ն առաջիկայում կունենա նոր վերանորոգված մասնաշենք

Շարունակվում է ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու վարույթի նախաքննությունը

14 տոկոս աճը բավականին դրական ցուցանիշ է. տնտեսության ո՞ր ոլորտներն են տուժում սահմանային լարումների հետևանքով

ՊՆ-ն հանրային վայրերում զինծառայողների համար իրերի հավաքագրման և սոցցանցային դրամահավաքի դեպքերով կդիմի իրավապահներին

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահի հետ

Բերքառատում այրվում է մոտ 1000 հակ պահեստավորված անասնակեր

Երեք ամսում խոսել, կարդալ և գրել հայերեն․ մեկնարկել է հայրենադարձների համար անվճար դասընթացների այս տարվա վերջին փուլը

Հայ-կիպրական միջպետական հարաբերություններն առանձնանում են դաշնակցային բնույթով․ վարչապետի ուղերձը Նիկոս Անաստասիադիսին

100-ամյակները բոլորած ու անցած Ասանեթը, Մարգարիտը, Վարդն ու Խանումը․ Շիրակի մարզը երկարակյաց 4 բնակիչ ունի

Դաշտադեմ գյուղում այրվում է մոտ 20 հա խոտածածկույթ

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստ կհրավիրվի․ առաջարկը խորհրդարանական ուժերի կողմից է

Ինչ ունեցվածք է հայտարարագրել Էդմոն Մարուքյանը

Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

21-ամյա վարդենիսցին բակ է մտել ցանկապատի վրա անցք բացելով, իսկ տուն՝ պատուհանը կոտրելով

Ներկայացվել են «Հայավտոկայարան»-ը կոնցեսիոն կառավարման հանձնելու, 3 դոպլերային ռադիոլոկատոր ձեռք բերելու և այլ ծրագրեր

Տարեցների միջազգային օրը ևս մեկ հնարավորություն է մեծարելու մեր ավագ սերնդին, ընդգծելու նրանց անփոխարինելի դերը և արժեքը

«Զիլ»-ը բախվել է մեկ այլ մեքենայի և վրաերթի ենթարկել 33-ամյա կնոջը

24-ամյա հետախուզվողը ներկայացվել է դատարան

Անկարան չի ճանաչի Դոնեցկի և Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի միացումը Ռուսաստանի Դաշնությանը

Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում

Վահրամ Դումանյանը Մեխիկոյում հանդիպել է Հունաստանի գործընկերոջ և Կիպրոսի մշակույթի նախարարի տեղակալի հետ

Աննա Հակոբյանի նամակը՝ դեռ չծնված հայ աղջկան

«ԱՐՄԵԴ» համակարգի պացիենտները իրենց հետազոտությունների արդյունքները կկարողանան տեսնել առցանց

Փանիկցիները «Տելեգրամ»-ով թմրանյութ էին ձեռք բերել, տարբեր վայրերում տեղադրել ու բռնվել

ՀՀ փոխվարչապետը և Ճապոնիայի դեսպանը ընդգծել են երկկողմ հարաբերություններում ներուժի իրացման անհրաժեշտությունը

Գայ գյուղի բնակիչը ջերմատանը կանեփ է աճեցրել

Ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Չինաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը առաջնահերթ կարևորություն ունեն Հայաստանի համար․ ՀՀ վարչապետ

Սուբվենցիոն ծրագրերի տեմպերից գոհ չեմ, հորդորում եմ լինել առավել զգոն․ Նազելի Բաղդասարյան

Մարտական դիրքում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայողի դի

Աշոցք-Վարդաղբյուր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ տուժածներից մեկի վիճակը ծանր է

Ասում են՝ չեն կռվի այդ հրամանատարության ներքո, բայց հանկարծ սկսում են բահ ու քլունգ գնել, ի՞նչ փոխվեց. Հովհաննիսյան