«Լավ եմ, ինձ ոչինչ չի լինի». երեկ զոհված Մերուժանը մասնակցել էր նաև 44-օրյա պատերազմին

Երեկ Հայաստանի արևելյան սահմանագոտում հայ-ադրբեջանական ուժերի միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհված Մերուժան Հարությունյանը ծնունդով Գյումրիից էր, 3 տարվա պայմանագրային ծառայող: Ամուսնացած էր, ունի երկու երեխա՝ 12 տարեկան աղջիկ և 2 տարեկան տղա:

Մերուժանի եղբոր կինը՝ Լիլիթ Հարությունյանը, «Հայկական Ժամանակի» հետ զրույցում պատմեց, որ զոհվելու օրն էլ հենց կապ են ունեցել նրա հետ, ասել է, որ լավ է, եթե 44-օրյա պատերազմում չի զոհվել, հիմա ընդհանրապես ոչինչ չի լինի իրեն:

«Դիրքեր էր բարձրացել նոյեմբերի 14-ին: Դեպքի օրը եղբոր հետ ծառայողական մեքենայով գնացել էին դիրքեր, եղբայրը մնացել էր ներքևում, իսկ Մերուժանը՝ բարձրացել դիրքեր: Ամուսինս՝ իր եղբայրն է մահացած գտել իրեն դիրքում»,- ասաց նա:

38932992_211437969716456_6904766433536770048_n.jpg (77 KB)

Մերուժանը եղբոր հետ ծառայությունն անցկացրել է հիմնականում Գորիսում և Սիսիանում: Բնակվում էր Երևանում: Անընդհատ դիրքերում է եղել, քանի որ շատ է սիրել իր աշխատանքը:

Վերջին անգամ ընտանիքի հետ հանդիպել է նոյեմբերի 12-ին, երբ մի քանի ժամով գնացել է տուն՝ որդու ծննդյան արարողությանը ներկա լինելու: Ընտանիքը նրա մահվան մասին տեղեկացել է մամուլից:

«Հայրենիքը սիրում էր ամենից շատ: Եղբոր հետ նույն զորամասում է ծառայել: Շատ կապված եղբայրներ էին, մեկը մյուսին երբեք մենակ չէր թողնում: Բոլորն ասում էին՝ դուք իրար հետ մի ծառայեք»,- պատմում է Լիլիթը:

30 տարեկան Մերուժանը մասնակցել էր նաև 44-օրյա պատերազմին, այդ ժամանակ ստացել էր վիրավորում, սակայն մարտը շարունակել էր մինչև պատերազմի ավարտը:

Հիշեցնենք՝ երեկ՝ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ից, Սյունիքում Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքերի համար փոխհրաձգություն էր սկսվել ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև։

Փոխհրաձգությունը սկսվել էր այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմը պահանջել էր հայկական զինված ուժերից լքել Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել էին կատարել այդ պահանջը:

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ հայ և ադրբեջանական ուժերի միջև ընթացող մի քանի ժամյա մարտերը երեկ դադարել են ժամը 18:30-ին՝ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։

Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։ Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման և գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույնպես հայտնել է  իր զոհերի մասին: Հաղորդագրության մեջ նշվում է, որ երեկ՝ նոյեմբերի 16-ին, ՀՀ զինված ուժերի հետ մարտերի հետևանքով 7 ադրբեջանցի զինծառայողի է զոհվել: Նրանց թվում մեկ սպա կա: Նշվում է նաև 10 զինծառայողի վիրավորվելու մասին:

Մերի Խաչատրյան

Տպել
6636 դիտում

«Նիվայի» խմած վարորդը նախ փախուստի է դիմել, ապա հարվածել պարեկային ծառայության մեքենային

Բերման ենթարկված բարձրաստիճան պաշտոնյաներն ազատ են արձակվել. մանրամասներ

Աշխատանքային և սեռական շահագործում. ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեպքերը 2022-ին

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել. զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան

Պարեկների և բժիշկների անհետաձգելի գործողությունների շնորհիվ Գյումրիում երեխայի կյանք է փրկվել

Ինչ հարցեր են քննարկվել ՔՊ վարչության նիստում. մանրամասներ

Դոլարն էժանացել է. ինչ տատանումներ կան տարադրամի շուկայում

Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին մեքենան ժայռին է բախվել. տուժածը հոսպիտալացվել է

«5-րդ շարասյունն» այսօր էլ գործում է. պետք չի նստել, մտածել թե ովքեր են, դիմակները պատռվել է. քաղաքագետ

Ինչ փաստաթղթեր են համատեղ ստորագրել ՌԴ և Չինաստանի ղեկավարները

Երևանի քաղաքապետարանի հերթական բարձրաստիճան պաշտոնյան է բերման ենթարկվել

30 մետր գլորվել է. մանրամասներ Տիգրանաշենի ոլորաններում ձորն ընկած բեռնատարի դեպքից

«Վարդաշեն» ՔԿՀ-ում արգելված իրեր են հայտնաբերվել

Երևանյան տասը գետնանցումում 20 վերելակ կտեղադրվի (տեսանյութ)

ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

Փախստականների հարցը քաղաքակական օրակարգ չբերելը նույն հանցագործությունն է, ինչ անտարբերությունը. Խառատյան

Երևանի գերեզմանատներում մատուցվող վճարովի ծառայությունների գները փոխվել են

Կոլումբիայում այրին միտումնավոր մի քանի տարի գայթակղել է ամուսնուն սպանողին, ապա, որպես վրեժ, հանձնել ոստիկանությանը

Ռուսաստանը շարունակում է գաղտնի զորահավաքը. Անդրեյ Յուսով

ՀՀ վարչապետը Բունդեսթագի պատգամավորական խմբի անդամների հետ խաղաղության օրակարգի շուրջ մտքեր է փոխանակել

ՔՊ-ն հաստատում է՝ ՄԻՊ թեկնածուն Անահիտ Մանասյանն է. Հայկ Կոնջորյան

Բենզալցակայաններից մեկում երիտասարդը հայհոյել ու փորձել է պայթեցնել նռնակը

Սահմանվել է պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը

Կենսաթոշակային տարիքի քաղաքացիներին աշխատանքից ազատել չեն կարողանա. նոր նախագիծ

Միացված է արհեստական շնչառության սարքին․ Լուսինե Կիրակոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է

Պաշտոնական Բաքուն ծրագրում է օկուպացված Թալիշում իրականացրած սցենարը կիրառել Արցախի ողջ տարածքում. ԱՀ ԱԳՆ

Նիկոլ Փաշինյանը վարչության նիստ է անում

Փոփոխություններ են առաջարկվում «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ՄԻՊ թեկնածուն Անահիտ Մանասյանն է

Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղ և Լաչին միջազգային փաստահավաք առաքելության գործուղման հրամայական են. ԱԳՆ

Սպորտային կոշիկներ՝ նման սև գույն աղբի տոպրակի․ Dolce & Gabbana–ն նորություն ունի

Աստղերը հուշում են, որ հիմա ընդդիմադիր պատգամավորները պետք է լքեն դահլիճը, ճողոպրեն. Հայկ Կոնջորյան (տեսանյութ)

Հայաստանի անկախության դեմ 5-րդ շարասյան արշավը չի դադարել. Արթուր Հովհաննիսյան

Աննա Վարդապետյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել դատախազության բարեփոխումների օրակարգը

Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու

Տիգրանաշենի ոլորաններում բեռնատարը ձորն է ընկել. կա տուժած

Աղմուկ բարձրացրած «Որբանոց» ներկայացումը վերականգնվել է. այն կբեմադրվի

Ադրբեջանում համատարած են մարդու իրավունքների խախտման դեպքերը. ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցը

ՊՆ-ն մանրամասներ է հայտնում գերի ընկած ծառայողի մասին

Հեռուստաալիքների հերթականութունը բոլորի մոտ կլինի նույնը