Պարտադիր չէ, որ պաշտպանության նախարարը լինի զինվորական, այն քաղաքական պաշտոն է. Վիգեն Խաչատրյան

Ինչպես արդեն հայտնել ենք, Արշակ Կարապետյանն այսօր ազատվեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից և նրան փոխարինելու է ՀՀ արդեն նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելի վաղ ԱԽ նիստում հայտարարել էր, որ այս պահին իրադրությունն իրեն հանգեցրել է որոշման, որ պետք է պաշտպանության նախարարը փոխվի։

Անվտանգության խորհուրդն էլ հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ ադրբեջանական ԶՈՒ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈՒ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն էլ դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Այնուամենայնիվ, նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռեւս ս/թ մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով Սուրեն Պապիկյանի նշանակմանը, շեշտեց՝ պարտադիր չէ, որ պաշտպանության նախարարը լինի զինվորական:

«Պաշտպանության նախարարությունը քաղաքական պաշտոն է: Զինվորական արվեստին ծանոթ լինելու մասով, եթե նայենք, ապա դրա համար կա ԳՇ: Նման դեպքեր լինում են, երբ քաղաքական պաշտոնում նշանակվում է մարդ, որն այդ ոլորտում մասնագետ չէ, սակայն նախորդ աշխատանքում նա իրեն լավ է դրսևորել»,- նկատեց Խաչատարյանը:

Դիտարկմանը, որ ՀՀ-ն պատերազմական ժամանակաշրջան է ապրում, հարցին՝ արդյոք ճի՞շտ է մեզ համար այս բարդ շրջանում պաշտպանության նախարարներին հաճախակի փոխելը, պատգամավորն ասաց.

«Այո, կադրային հաճախակի փոփոխությունը ցանկալի երևույթ չէ, բայց, եթե իրադարձությունների թելադրանքը դրան է տանում, ապա ողբերգություն դրա մեջ պետք չէ փնտրել: Արտառոց բան ես չեմ տեսնում»:

Խոսելով Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին՝ Խաչատրյանը նշեց՝ սա մշակված քաղաքականություն է: «Ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն է շեշտել, նախ մեզ ամուր նյարդեր են պետք»:

Հարցին՝ բացի ամուր նյարդեր ունենալուց, ՀՀ-ն ի՞նչ գործողությունների պետք է դիմի՝ սադրիչ գործողությունները կանխելու համար, արդյոք համարժեք գործողություններին ՀՀ-ն է՞լ պետք է դիմի, պատգամավորը նշեց.

«Մեզ, նախևառաջ, պետք է ներքին կայունություն: Բայց մեր մեջ կան մարդիկ, որոնք շատ արագ խուճապի են մատնվում, և կան մարդիկ, որոնք շահագրգռված են՝ ինչքան վատ, այդքան լավ. այդ մարդկանց շատ լավ գիտենք: Մենք և Ադրբեջանը տարբեր իրավիճակներում ենք գտնվում: Սիմետրիկ քայլերը մեր կողմից կլինեն անխոհեմություն: Առայժմ մենք ունենք խնդիր՝ ուժեղանալու և ամրապնդվելու: Այո, մենք ծանրագույն իրավիճակում ենք հայտնվել և խոհեմ քայլերով պետք է այս դրությունից դուրս գանք»:

Տպել
1327 դիտում

«Սիրում եմ». պաշտպանության նախարարի ու նրա կնոջ պարը՝ սիրո երգիչ Հայկոյի երգի հնչյունների ներքո (տեսանյութ)

Տիկին Դավոյանը տեղյակ է խնդրի վերաբերյալ. նախարարությունն արձագանքել է պատգամավորի հրապարակած լուսանկարին

Ինչու պիտի այսօր այսքան անտեսվի հայ մամուլը. զրույց Պոլսի «Մարմարա» թերթի խմբագրապետ 95-ամյա Ռոպէր Հատտէճյանի հետ

Հետախուզվողները ներկայացել են ոստիկանություն. նրանցից մեկը կալանավորվել է

Տեր Սահակ քահանա Սահակյանն ազատվել է Արագածոտնի թեմի հոգևոր պարտականություններից

Վարչապետն այս պահին խորհրդակցություն է անցկացնում Կառավարությունում, նա դեռ չի ժամանել Պապիկյանի հարսանյաց միջոցառմանը

Շինուհայր-Տաթև ավտոճանապարհը դժվարանցանելի է

Երևանի Շիրազի փողոցում բախվել են ավտոբուսը և «Մերսեդես» մակնիշի մեքենան. մեկ օրում 13 պատահար է գրանցվել

Հայ-հունական դիվանագիտական հարաբերությունների 30 ամյակը նշում ենք քաղաքական ամենաբարձր մակարդակի կապերով. Մկրտչյան

Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել

Սիրուշոն վարակվել է կորոնավիրուսով

Ողբերգական դեպք Երևանում. հայրը ննջասենյակում հայտնաբերել է խոհանոցային դանակով ինքնասպան եղած որդու դին

Ակումբներին են բաշխվել ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները, հաստատվել է ՀՖՖ բժշկական կոմիտեի կազմը

Սերգեյ Ներսեսյանն ազատվել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պսակադրվել է Գեղարդի եկեղեցում (լուսանկարներ)

Արցախի պետական բոլոր կառույցներին կցվել են հոգևորականներ

Էրեբունու տարածքում կառուցվող եկեղեցու բակի վագոն-տնակում 48-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Գողություն է կատարվել Գյումրու պոլիկլինիկաներից մեկում

Վարդենյաց լեռնանցքով պետք է երթևեկել անվաշղթաների կիրառմամբ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Արտակարգ դեպք ՀՀ բանտերից մեկում. փաստաբանը փորձել է փոխանցել ծխելու համար նախատեսված սարք, որում թմրամիջոց է եղել

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվող է բերման ենթարկվել

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել. պարեկները պարզում են վարորդների ինքնությունը

Թեստի բացասական պատասխան կամ պատվաստման սերտիֆիկատ. հանրային վայրերի այցելության նոր սահմանափակումները (տեսանյութ)

25-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած անձը ձերբակալվել է

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Wizz Air Abu Dhabi-ն թռիչքներ կիրականացնի դեպի Երևան, ՀՀ-ում կկառուցվի ևս մեկ արևային ֆոտովոլտային կայան

Առնոլդ Շվարցենեգերն անցել է կարմիր լույսի տակով և վթարի ենթարկվել

Գյումրիում տեղի ունեցածը բնական գազի արտահոսք չէ. «Գազպրոմ Արմենիա»

Ավարտվել է Ղազարավան ջրաղբյուրից դեպի Աշտարակի ու Էջմիածնի տարածաշրջաններ ձգվող խողովակաշարի կառուցումը

Արցախում ծայահեղ ծանր վիճակում է 4 մարդ. հաստատվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսի 940 նոր դեպք. մահ չի արձանագրվել

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 ավտոմեքենա, օգնություն է ցուցաբերվել 80 քաղաքացու

Շիրակի մարզում չափահաս ազգաբնակչության 41,5 տոկոսը պատվաստված է

Մինչև 6 ժամ լույս չի լինի Երևանի բազմաթիվ հասցեներում և 3 մարզի տարբեր համայնքներում

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Տաթև-Կապան ավտոճանապարհին արգելափակումից 23 բեռնատար է դուրս է բերվել

Բարի գալուստ սպորտի, հումորի և մշակույթի կենտրոն. Տյումենից Գյումրի են ժամանել տուր-օպերատորներ և ԶԼՄ ներկայացուցիչներ

Պետական գույքը հանրային սեփականություն է, հանրությունը պիտի տեղյակ լինի՝ ինչպես է կառավարվում այն. Առնակ Ավետիսյան