Կյանքից հեռացել է ԼՂՀ ժողովրդական և ՀՀ վաստակավոր արտիստ Նաիրուհի Ալավերդյանը

10/11/2021 schedule15:47

Կյանքի 80-րդ տարում կյանքից հեռացել է ԼՂՀ ժողովրդական և ՀՀ վաստակավոր արտիստ Նաիրուհի Ալավերդյանը: ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը ցավակցական ուղերձ է հղել երգչուհու մահվան կապակցությամբ, իր վշտակցությունն ու զորակցությունը հայտնել ընտանիքի անդամներին, արվեստասեր հանրությանը:

Այս մասին տեղեկացնում է Մշակութային Արցախ ֆեյսբուքյան էջը:

Նախարարի ուղերձում ասված է.

«Անհուն թախիծ և անասելի ցավ ենք ապրում. այլևս մեզ հետ չէ ԼՂՀ ժողովրդական և ՀՀ վաստակավոր արտիստ, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա»-ի Արցախի մասնաճյուղի մանկապատանեկան խմբի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Նաիրուհի Իսահակի Ալավերդյանը: Երկրային 80 տարիները մեկ ակնթարթում միաձուլվեցին երկնային ոլորտների անսահմանությանը:

Ծնվել-մեծացել է ազնվական ընտանիքում: Մշակութային հոգեկերտվածքը ժառանգել է մտավորական ծնողներից: Բանասիրական կրթությամբ երիտասարդ մասնագետը, հավատարիմ մնալով վաղ պատանեկան շրջանի նախասիրություններին և օժտվածությանը, իր գործունեությունն է ծավալել երաժշտության բնագավառում. «Ղարաբաղ» երգի-պարի պետական անսամբլի մեներգչուհի-պարուհի, ապա և «Ղարաբաղ» էստրադային անսամբլի մեներգչուհի:

Նրա տարերքը հայկական ժողովրդական, գուսանական երգերն էին, որոնք կատարում էր զուլալ ձայնով: Երգացանկի մաս կազմող արտասահմանյան երգերը նույնպես համ ու հոտ էին ստանում նրա կատարումներից: Իր արվեստով 1970-80-ական թվականներին ազգերի բարեկամություն քարոզող երգչուհին 1980-ականների վերջերից երգում էր ազգային-ազատագրական երգեր: Արցախյան շարժման նրա մեկնությունն ու պայքարը հայ երգն էր, որը շուտով տեղափոխեց նկուղներ, այնուհետև՝ զորամասեր: Ժողովրդական երգչուհին հյուրախաղերով հաճախ էր շրջագայում հայահոծ երկրներ՝ Ֆրանսիա, Հունաստան, Բուլղարիա, Պարսկաստան, Գերմանիա և այլուր:

Ոչ միշտ ճաշակելով կյանքի քաղցրահամը՝ երգչուհին կամքի բացառիկ ուժով հաղթահարել է փոքր ու մեծ դժվարությունները, հոգևոր ու ֆիզիկական կորուստները: Տարանուն փորձությունները դիմակայելու նրա օրինակը կենսասիրության ազդակ էր, մինչև վերջ պայքարելու՝ լիցքատու հնար:

Դժբախտ պատահարից հետո Գերմանիայում երկարատև բուժումներից և վերականգնումից հետո տունդարձի ճանապարհին, երբ Շուշիի բարձունքից երևացել է Ստեփանակերտը, նա, չկարողանալով տիրապետել իր հորդ հուզումները, ասել է, որ միայն «Ստեփանակերտ» երգը երգելու համար արժեր լինել երգչուհի և հայ:

«Գեղագետ-մանկավարժը կայացած կարող է համարվել, երբ իրեն գերազանցող սերունդ դաստիարակի». երբեմն սիրում էր կրկնել երգչուհին: Ղեկավարելով «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա»-ի Արցախի մասնաճյուղը՝ Նաիրուհի Ալավերդյանը, իր հավաստմամբ, կրթել և դաստիարակել է իրեն գերազանցող սերունդ:

Երգչուհին երկար-երկար ապրելու է իր երգերով ու իր երգերը հավերժությանը փոխանցող սերունդներով»:

Տպել
2951 դիտում

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը