Չեմ թաքցնում, որ կադրային փոփոխությունը կապված է ՏԻՄ ընտրության արդյունքի հետ. Նազելի Բաղդասարյան

09/11/2021 schedule17:59

Այսօր Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանն իր հրավիրած ասուլիսը շնորհակալական խոսքով սկսեց՝ ուղղված ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ընդգծելով, որ ինքը ևս ժամանակին եղել է լրագրող, սակայն այժմ հանգամանքների բերումով այլ տեղում է: 

«Ես գիտեմ, որ մարզպետները գալիս և գնում են, լրագրողները՝ մնում: Հասկանալով, որ իրական և մնայուն իշխանությունը 4-րդ իշխանությունն է՝ ես լիահույս եմ, որ արդյունավետ կհամագործակցենք: Պատրաստ եմ բաց և թափանցիկ աշխատանքի, և լրագրողների առաջ մարզպետարանի դռները միշտ բաց են»,- ասաց Բաղդասարյանը:

Անդրադառնալով հարցին՝ եղե՞լ է արդյոք պատգամավորական մանդատը վայր դնելու և մարզպետի պարտականությունը ստանձնելու պարտադրանք՝ Բաղդասարյանն ասաց՝ բնականաբար՝ ոչ՝ ընդգծելով, որ մարզպետի պաշտոնը զբաղեցրել է մեծ պատասխանատվությամբ:

«Այս ծանր և դժվարին փուլում որոշել եմ վերադառնալ մարզ՝ գիտակցելով խնդիրների և բարդությունների ամբողջ սպեկտրը՝ հասկանալով, որ բազմաթիվ խնդիրներ կան ծառացած, որոնք պետք է լուծել: Հույս ունենամ, որ նվիրումով աշխատանքը և գիտելիքների այն համեստ պաշարը, որն ունեմ, կկարողանամ ծառայեցնել հօգուտ Շիրակի: Շատ դժվար է օրենսդիր մարմնից տեղափոխվել գործադիր, և եթե Աստծո կամոք հաջողեմ նաև այս ոլորտում, դա կլինի մարզի բոլոր բնակիչների հաջողությունը, որովհետև ինչ անելու ենք, անելու ենք քաղաքի, մարզի, երկրի համար»,- նշեց մարզպետը:

Դիտարկմանը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 4 տարում Շիրակում 4-րդ նոր մարզպետն է նշանակում, Բաղդասարյանն ասաց՝ դա ոմանց պարագայում՝ օբյեկտիվ, ոմանց պարագայում էլ սուբյեկտից պատճառներ ունի: Սակայն մարզպետի աշխատասենյակ մտնող յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ մի օր հեռանալու է:

«Եթե չեմ սխալվում, Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցրած նախորդ գործընկերներն այս պահի դրությամբ բոլորն էլ որոշակի պետական պաշտոններ են զբաղեցնում՝ 2-ը փոխնախարարի, 1-ը՝ համալսարանի ղեկավարի: Սա ոչ թե խզում է, այլ հավանաբար որոշում կայացնողները գտել են, որ այդ մարդիկ այլ ոլորտում կլինեն առավել պիտանի: Այս պահին ինձ է վստահվել պաշտոնը, կփորձեմ հնարավորինս արդարացնել սպասումները»,-ասաց Նազելի Բաղդասարյանը:

Հարցին՝ արդյոք Բաղդասարյանին մարզպետի պաշտոնում նշանակելը կա՞պ ունի Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրության ընթացքում ՔՊ-ի արդյունքների հետ, նա ասաց. «Այո, ՏԻՄ ընտրության արդյունքները եղել են ազդակ, և մենք որոշակի որոշումներ փոփոխել ենք թիմի ներսում: Չեմ թաքցնում, որ այս կադրային փոփոխությունը կապված է դրա հետ»:

Բաղդասարյանը նկատում է՝ արդյունավետ աշխատանքը, անկողմնակալ վերաբերմունքը լինելու են իր աշխատանքային սկզբունքային հիմնաքարերը: «Ես ՔՊ անդամ եմ, բայց մարզպետը վարչական պաշտոն է, և ես Շիրակի մարզպետի պաշտոնում լինելու եմ բոլորի մարզպետը՝ անկախ քաղաքական հայացքներից ու պատկանելությունից: Ես սա ուզում եմ ընդգծել»:

Աշխատանքային առաջին օրն արդեն մարզպետարանում Բաղդասարյանին սպասում էին Շիրակի գերեվարված զինծառայողների հարազատները: Նորանշանակ մարզպետն ասաց, որ բոլորին էլ ճանաչում է և երբեք հանդիպման կաշկանդվածություն չի ունեցել:

«Այս պահի դրությամբ մարզի 62 գերեվարվածների գրեթե կեսը վերադարձել են, մյուսների վերադարձի ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում: Չեմ թաքցնի, պատգամավորի կարգավիճակում լիազորությունների ավելի լայն սպեկտր ունեի՝ խորհրդարանական դիվանագիտությունը օգտագործելով: Վերջերս ընդգրկված էի ԵԽԽՎ-ում այս կարևոր գործառույթը ստանձնելու համար, և ԵԽԽՎ մեր վերջին բանաձևում պնդել եմ հատուկ գերիների վերադարձի հետ կապված որոշակի դրույթներ՝ մասնավորապես առանձնացնելով Խծաբերդի գերիներին, իրենց կարգավիճակի հարցը, քանի որ Բաքվում անհիմն քրեական գործեր են հարուցվել:

Գերիների վերադարձի գործընթացը շարունակական է: Մենք կարևոր մեկ ձեռքբերում ունեցանք, որ դատավարության ընթացքում գերիները, որոնք որոշակի քրեական հոդվածով դատապարտվել էին, և հարազատների մոտ մտածմունք կար, որ նրանք այլևս չեն վերադառնա: Վերջին 5 վերադարձածները, որոնք Շիրակի մարզից էին, ապացուցեցին, որ այդ դատավարությունն իրականում բեմադրություն է, և դատապարտված լինելով անգամ՝ վերադարձել են հայրենիք»,- մանրամասնեց մարզպետը:

Նազելի Բաղդասարյանը Շիրակում  Լիդա Նանյանից հետո, որը մարզը ղեկավարել է 2007-2010 թթ., 2-րդ կին մարզպետն է: Հարցին՝ արդյոք պաշտոնը համատեղելի՞ է կին լինելու հետ, Բաղդասարյանը պատասխանեց. «Պաշտոնում ծառայելն անձնական որակների և սկզբունքների խնդիր է: Ես լիահույս եմ, որ իմ աշխատանքի ընթացքում կտարբերվեմ ոչ թե կին լինելով, այլ աշխատանքի որակով»։

Սամսոն Մատինյան

Տպել
1498 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)