Ռայմունդ Յելեին ներկայացվել է Լոռու մարզի համայնքների զարգացման ռազամավարության կարևորագույն և առաջնահերթ ոլորտները

08/11/2021 schedule22:58

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը:

Մարզպետարանը տեղեկացնում է, որ հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, ՊԳԿ ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, ծրագրի ղեկավար Վարդան Բարսեղյանը, «Տեղական դերակատարների հզորացում հանուն զարգացման» (LEAD) ծրագրի ղեկավար Հասմիկ Քոչարյանը, ոլորտի մասնագետներ և փորձագետներ:

Հանդիպման նպատակն էր քննարկել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից մարզում իրականացվող ներկայիս ծրագրերի և հետագա աշխատանքների ընթացքը, խորացնել միջազգային կազմակերպություն և մարզպետարան կապը և համագործակցության շրջանակները:
Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Արամ Խաչատրյանը կարևորեց «Տեղական դերակատարների հզորացում հանուն Լոռու մարզի զարգացման» (LEAD) ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները մարզի տարբեր համայնքներում և պատրաստակամություն հայտնեց հետագա սերտ համագործակցության և աջակցության:

Ռ. Յելեին ներկայացվեցին մարզի համայնքների զարգացման ռազամավարության կարևորագույն և առաջնահերթ ոլորտները: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը մտադիր է մարզում շարունակել ներդրումային ծրագրերի իրագործումը, այդ ուղղությամբ համայնքների կարիքների գնահատման աշխատանքներ կտարվեն: Այդ նպատակով առաջիկայում կկազմակերպվեն լայնածավալ քննարկումներ ֆորումի տեսքով՝ նպատակային և արդյունավետ ներդրումային ծրագրերի իրագործման ուղղություններն ընտրելու համար:

Մարզպետարանը հիշեցնում է, որ Լոռու մարզում արդեն մեկ տարի է, ինչ ընթացքի մեջ է «Տեղական դերակատարների հզորացում հանուն զարգացման» ծրագիրը, որի հիմնական նպատակն է տեղական ակտիվ դերակատարների համատեղ ջանքերով և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմամբ նպաստել Լոռու զարգացմանը՝ բարելավելով համայնքների կյանքի որակը:

Ծրագրի տևողությունը 4 տարի է, որի շրջանակներում մի քանի համայնքներ կմիավորվեն, կստեղծվեն ակտիվ մարդկանց խմբեր, կբացահայտվեն համայնքային խնդիրները և ծրագրի շրջանակներում տվյալ տարածքի խնդիրները հիմնավոր լուծումներ կգտնեն միջազգային կազմակերպությունների միջոցով: LEAD ծրագրի համայնքային աշխատակիցները փաստահավաք առաքելությամբ եղել են մարզի բոլոր համայնքներում, հաջորդիվ կմիավորվեն հեռահար նպատակներով և միասին լուծումներ կգտնեն իրենց խնդիրների համար:

Տպել
897 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ