«ԷՔՍՊՈ 2020 ԴՈՒԲԱՅ» ցուցահանդեսում հայկական տաղավարը գրավում է աշխարհի տարբեր երկրներից ժամանած այցելուներին

«ԷՔՍՊՈ 2020 ԴՈՒԲԱՅ» համաշխարհային ցուցահանդեսում հայկական տաղավար այցելող աշխարհի տարբեր երկրներից ժամանած բազմաթիվ հյուրերը հետաքրքրությամբ ծանոթանում են հայկական պատմամշակութային արժեքներին, մեր երկրի զբոսաշրջային վայրերին, տնտեսական հնարավորություններին։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Ցուցահանդեսում Հայաստանի ներկայացուցիչները ամենօրյա ծավալուն աշխատանք են իրականացնում մեր երկիրը բազմակողմանիորեն ներկայացնելու համար, նաև կազմակերպում բազմաթիվ հանդիպումներ պետական կառույցների, մասնավոր ընկերությունների և ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ,  հարցազրույցներ տալիս տարբեր լրատվամիջոցներին: Աշխատանքի ընթացքում նաև ձեռք են բերվում համագործակցության պայմանավորվածություններ։

Մասնավորապես՝ հոկտեմբերի 25-ին Հայաստանի տաղավար է այցելել ԱՄԷ կրթության նախարար Հուսեյն բին Իբրահիմ Ալ Համադին, այնուհետև կիսվել տաղավարի մասին իր դրական տպավորություններով։ Այցի ընթացքում Հայաստանի տաղավարի տնօրեն Լիլիթ Հակոբյանի հետ ԱՄԷ նախարարը քննարկել է երկու բարեկամ երկրների մշակութային ընդհանրությունները եւ նշել, որ մոտ ապագայում նախատեսում է այցելել Հայաստան՝ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։

Նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել Հայաստանի տաղավարի տնօրեն Լիլիթ Հակոբյանի և «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի ներդրումների խթանման և արտաքին կապերի ավագ մենեջեր Գևորգ Բաղդասարյանի հանդիպումը Քուվեյթի ուղղակի ներդրումների խթանման գործակալության (Kuwait Direct Investment Promotion Authority) ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են երկու երկրների ներդրումային միջավայրը, գրավչությունները և գործարար հնարավորությունները, նաև քննարկել «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի եւ Քուվեյթի ուղղակի ներդրումների խթանման գործակալության միջև համագործակցության հեռանկարները։

Արդյունքում կողմերը պայմանավորվել են առաջիկայում կազմակերպել հայկական պատվիրակության այցը Քուվեյթ՝ համատեղ քննարկելու և հստակեցնելու համագործակցության առաջիկա անելիքները և անցնելու գործնական քայլերի։

Նոյեմբերի 4-ին Dubai TV 1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Լիլիթ Հակոբյանը ներկայացրել է ցուցահանդեսում հայկական տաղավարի գաղափարը, ծանոթացրել Հայաստանի մշակույթին։

Գևորգ Բաղդասարյանն իր հարցազրույցում խոսել է Հայաստանի ներդրումային միջավայրի, ներկայիս տնտեսական վիճակի և հեռանկարների մասին։ Որպես ներդրումների համար առավել հեռանկարային ոլորտներ՝ նա առանձնացրել է գյուղատնտեսությունը, սննդի և թեթև արդյունաբերությունը,  զբոսաշրջությունը, դեղագործությունը,տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները՝ հավելելով, որ Հայաստանի կառավարությունը հետաքրքրված է հատկապես նոր տեխնոլոգիաներով ներդրումների ներգրավմամբ։

Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը, «Քովիդ-19» համավարակի տնտեսական վնասների հաղթահարման նպատակով, նախաձեռնել և իրականացրել է մի շարք աջակցության ծրագրեր»,- ասված է հաղորդագրության մեջ։  

Տպել
1126 դիտում

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով