Տավուշի մարզում դաժան ծեծի են ենթարկել 57-ամյա կնոջ. նա հիվանդանոցում մահացել է

Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) հատկանիշներով: 

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Նշված քրգործը հարուցվել է Տավուշի մարզի բնակիչ 57-ամյա Ն. Ռ.-ի մահվան փաստով: 

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, Տավուշի մարզի բժշկական կենտրոններից մեկից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային տրամվա և կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ն. Ռ.-ն:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը հիվանդանոց տեղափոխվածին իր տանը՝ անկողնում, անգիտակից վիճակում հայտնաբերել է նրա ազգականը:  

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:   

Կայքի տեղեկություններով՝ նոյեմբերի 5-ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, որ Ն. Ռ.-ն, գիտակցության չգալով, մահացել է: 

Ոստիկանները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, այնուհետև՝ Տավուշի մարզում հայտնաբերել նրան, որը բերման է ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին: Փաստերի ճնշման տակ նա խոստովանել է, որ ինքն է հարվածներ հասցրել և մարմնական վնասվածքներ պատճառել մահացածին: 

39-ամյա կասկածյալ Գ. Խ.-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից ներկայացրել են Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին, որտեղ, քննիչի որոշմամբ, նա ձերբակալվել է:  

Նրա մոտ հայտնաբերվել են մահացածի տնից գողացված բջջային հեռախոսն ու լիցքավորիչը, իսկ վերնաշապիկի վրա առկա են եղել արնանման հետքեր, և, ըստ կասկածների, հնարավոր է՝ դա լինի Ն. Ռ.-ի արյունը:   

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: 

Տպել
1268 դիտում

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)

Գոշ գյուղի լճի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին և արգելափակվել ցեխակույտի մեջ

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո նույնականացվել է 84 զոհի մարմին․ նրանց թվում 9-16 տարեկան 5 երեխա կա