Պատերազմի ավարտից և հրադադարի հաստատումից ի վեր 28 զոհ ենք ունեցել, ցավոք, այն ամբողջությամբ չի պահպանվում. վարչապետ

Ցավով պետք է նշեմ, որ կրակի դադարեցման ռեժիմն ամբողջությամբ չի պահպանվում:

Այս մասին Առաջին ալիքի եթերում հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ Հայաստանն ինչպե՞ս է վերաբերում հրադադարի մասին նոյեմբերի 9-ին կնքված հայտարարության կետերի պահպանմանը:

«Մենք կարող ենք արձանագրել, որ պատերազմը դադարեցվել է այդ հայտարարության առաջին կետի համաձայն: Այս առումով ես շատ բարձր եմ համարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերն այդ հայտարարության իրականացման գործում:

Պիտի արձանագրենք, որ Լաչինի միջանցքի և սահմանի երկայնքով տեղեկայված են ռուս խաղաղապահներ, որոնք Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման առանցքային դերակատարներից են:

Այնուամենայնիվ, ցավով պետք է նշեմ, որ կրակի դադարեցման ռեժիմն ամբողջությամբ չի պահպանվում: Սա արձանագրել են նաև խաղաղապահները, և ես հույս ունեմ, որ պատշաճ հետաքննություն կիրականացվի և կպարզվեն բոլոր դեպքերը»,- նշեց վարչապետը՝ որպես օրինակ բերելով վերջին աղաղակող դեպքերը.

«Լեռնային Ղարաբաղում այգեգործական աշխատանքների ժամանակ ադրբեջանական դիպուկահարի կրակոցից սպանվել էր խաղաղ բնակիչ, տրակտորի մեջ, կողքին էլ ռուս խաղաղապահ էր եղել: Կամ դեպքը, երբ 5 հայ զինծառայողներ վիրավորում ստացան: Ցավոք սրտի, պիտի արձանագրեմ, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո մենք բազմաթիվ զոհեր ու վիրավորներ ենք ունեցել, շուրջ՝ 28 զոհ:

Նաև նկատի ունեմ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում տեղի ունեցած միջադեպի զոհերին,  հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի զոհերին: Սա, իհարկե, շատ անհանգստացնող է: Նաև պիտի ասեմ, որ ռազմական գործողությունների դեպքեր նույնպես ունեցել ենք՝ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում տեղի ունեցածը, Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածը, որը եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է»:

Կառավարության ղեկավարը նաև հավելեց, որ հաստատված 40 գերիների մեծ մասը՝ 90 տոկոսը, գերեվարվել է նոյեմբերի 9-ի հայտարարության հաստատումից հետո և մինչ օրս ազատ չի արձակվել՝ ի հեճուկս հայտարարության ութերորդ կետի, որտեղ հստակ ասվում է, որ ռազմագերիները, պատանդներն ու այլ պահվող անձինք պետք է ազատ արձակվեն:

«Ի միջի այլոց, Ադրբեջանի ձևակերպումները գերիների մասին տեղին չեն, որովհետև, ըստ էության, սեփական կամքից անկախ պահվող ցանկացած անձ գտնվում է այս կետի ներքո: Ի դեպ, չկա նման տարբերակում՝ նոյեմբերի 9-ից առա՞ջ, թե՞ հետո է տեղի ունեցել գերեվարումը»,- նկատեց ՀՀ վարչապետը:

Շարունակելով՝ Կառավարության ղեկավարը նշեց, որ հաջորդ անհանգստացնող փաստը հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն են: Ի հեճուկս նոյեմբերի 9-ի հայտարարության՝ մինչ օրս հաստատված չէ նաև Շուշիի և Հադրութի բնակիչների վերադարձի իրավունքը:

«Բացի այդ, մինչ այժմ տարածաշրջանային կոմունիկացիաները բացված չեն, թեպետ այս առումով բավականին աշխատանք է տարվում, և հույս ունեմ, որ առաջիկայում արդյունքի կհասնենք: Այս ամենը մտահոգությունների տեղիք է տալիս: Հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները, Արցախում մեր զինծառայողների զոհվելու փաստերը հրադադարից հետո մեզ հանգեցնում են այն մտահոգության, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանը որդեգրել է ռուս խաղաղապահների գործունեությունը վարկաբեկելու ուղեգիծ»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
1730 դիտում

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում