Աշխատանքից ազատվածները կվերադառնան. Գյումրու նորընտիր քաղաքապետը խոսեց առաջիկա անելիքներից և համերաշխության կոչ արեց

04/11/2021 schedule14:02

Ինչպես արդեն հայտն ենք, այսօր տեղի է ունեցել Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի երդմնակալության արարողությունը:

Արարողության ավարտից հետո Սամսոնյանը պատասխանել է, թե ինչ կադրային քաղաքականություն է վարելու ինքը, ինչպես է աշխատելու ընդդիմադիր թևի հետ և ինչ է անելու քաղաքապետի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցրած ՇՄ քաղշինվարչության նախկին պետ Ալբերտ Մարգարյանը:

Սամսոնյանի վարած կադրային քաղաքականության հարցում նրա մոտեցումը չի փոխվել՝ օգտագործել կարող բոլոր ուժերի հնարավորությունները՝ օր առաջ Գյումրու խնդիրները լուծելու համար:

«Դիմություն-ընդդիմություն կապ չունի, ամեն քայլ՝ ի շահ Գյումրու: Եթե մարդը կարող է անել բարություն, քաղաքին օգտակար լինել, պետք է կարողանանք օգտագործել»,- ասաց քաղաքապետը:

Ընդդիմադիր թևից «Զարթոնք» կուսակցության անդամներն այսօր չէին մասնակցում քաղաքապետի երդմնակալության արարողությանը: Վարդգես Սամսոնյանը չցանկացավ դա որակել որպես բոյկոտ, այնուամենայնիվ, համերաշխության, միասնական աշխատելու կոչ արեց:

«Բոլոր ուժերը, եթե ուզում են քաղաքը զարգանա, պետք է ամբիցիաները, քաղաքական մոտեցումները դնեն կողքի, պետք է գան՝ միասնական աշխատենք»:

Փոխքաղաքապետների նշանակման հարցում էլ այս պահին հստակություն չկա: Հիշեցնենք, որ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հոկտեմբերի 30-ին համագործակցության հուշագիր էին ստորագրել, որով Գյումրու քաղաքապետի թեկնածու էր առաջադրվելու «Բալասանյան» դաշինքը գլխավորող Վարդգես Սամսոնյանը: Փոխքաղաքապետի երկու թեկնածուները լինելու էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:

«Քաղաքացիական պայմանագիր»-ն ընտրության օրը չառաջադրեց թեկնածու՝ հայտարարելով՝ կողմ են քվեարկում «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության թեկնածուին, քանի որ ուզում են քաղաքի կառավարումը լինի անցնցում: 

Հարցին՝ ի՞նչ է անելու քաղաքապետի պաշտոնակատար Ալբերտ Մարգարյանը, որն այս պաշտոնում նշանակվել էր հոկտեմբերի 12-ին՝ ազատվելով Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնից, Սամսոնյանն ասաց. «Ժամանակավոր պաշտոնակատար է եղել, ես արդեն եկել, ստանձնել եմ պաշտոնը, էլ որտե՞ղ մնա»:

Լրագրողների ճշտող հարցին՝ կմնա՞ Մարգարյանը քաղաքապետարանում՝ անցնելով այլ պաշտոնի, Սամսոնյանն ասաց՝ նման հարց չի քննարկվել:

Այսօր քաղաքապետարանում էին նաև Ալբերտ Մարգարյանի պաշտոնավարման օրերին աշխատանքից ազատված աշխատակիցները: Սամսոնյանն ասաց՝ նրանք այսօր եկել էին շնորհավորելու, բայց անպայման վերադառնալու են:

«Բնականաբար, հետ են վերադառնալու: Իրենք բարեխիղճ, լավ աշխատողներ են եղել, իրենց պարտականությունները գերազանց կատարել են, պետք է գան, շարունակեն աշխատանքը»,- վստահեցրեց քաղաքապետը:

Հիշեցնենք, որ Ալբերտ Մարգարյանն աշխատանքից ազատել էր քաղաքապետարանում հայեցողական պաշտոններ զբաղեցնող Լենա Ջիլավյանին, Սամվել Բալասանյանի գործավարուհուն, վարորդին, խորհրդականին:

Այն հարցին էլ՝ ո՞րն է նորընտիր քաղաքապետի առաջնային մտահոգությունը, Վարդգես Սամսոնյանն ասաց՝ սկսած փողոցաշինական աշխատանքը խելամիտ ժամկետներում ավարտին հասցնելը:

Սամսոնյանի խոսքով՝ նոր ծրագրեր էլ կան, որոնք աստիճանաբար կյանքի կկոչվեն. «Իմ 100 օրը լրանալուն պես արածս ու անելիքը կներկայացնեմ»:

Անդրադառնալով նաև լրատվամիջոցների հետ աշխատելուն՝ նորընտիր քաղաքապետն ասաց, որ կաշխատի նույն հունով՝ բաց ու պատրաստակամ, ակնկալիքը նրանց օբյեկտիվությունն է:

Սամսոն Մատինյան

Տպել
1373 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին