Մամ ջան, դու առյուծ տղա ես ծնել. Արևշատում բացվել է հուշակոթող՝ ի հիշտակ 44-օրյա պատերազմում զոհվածների

Արևշատցի Պողոսը՝ ռազմաբժիշկ, Պավելը գինեգործ էր դառնալու: Երկուսն էլ ուսանող էին, որոնք ունեին լուսավոր երազանքներ, ապագայի հետ կապված մեծ ծրագրեր: Բացի համագյուղացի լինելուց, տղաներին մեկ հանգամանք էլ էր միավորում. երկուսն էլ առանց վարանելու զոհվեցին հանուն հայրենիքի:

Շիրակի մարզի Արևշատ գյուղը 44-օրյա պատերազմի նահատակ իր որդիներին այսուհետ ամեն րոպե նաև կհիշի գյուղում բացված հուշակոթողով:

Պատերազմ մեկնեցին 125-ը, 4-ը վիրավոր տուն դարձան, երկուսը՝ ժամկետային զինծառայող Պավել Սահակյանն ու կամավոր Պողոս Մելիքյանը, նահատակվեցին: Ռաֆիկ Հովսեփյանին դեռ սպասում են:

Գյուղակադեմիայում գինեգործություն ուսումնասիրող ժամկետային զինծառայող Պավել Սահակյանը Մեղրիում է ծառայել: «Հայկական ժամանակի» հետ զրույցում Պավելի քույրը՝ Ալինան, պատմեց, որ պատերազմի օրերին Ջրական տեղափոխվելու լուրը մինչև վերջ եղբայրն իրենցից գաղտնի է պահել: Պավելից հեռախոսային հաղորդագրություն-նամակ վերջին անգամ հոկտեմբերի 9-ին է ստացել:

248451045_1012674376182334_6439360582073731167_n.jpg (386 KB)

«Հոկտեմբերի 9-ին չէր զանգել, բայց գրել էր: Միշտ գրում էր՝ քույրս, ամեն բան լա՞վ է: Ասում  էի՝ ամեն ինչ լավ է, դուք լավ եղեք: Ու ոչ մի բան չէր ասում՝ որտեղ է ինքը»,- պատմեց Ալինան:

Հենց նույն օրն էլ Ջրականում ԱԹՍ-ի հարվածից զոհվել են Պավելն ու զինակից ընկերները՝ 18 զինծառայող:

Մարինե Մելիքյանը Պողոսի մայրն է: Տղայի մասին ներկայով է խոսում: Ասում է՝ նա անմահ է:

251096956_557598648644784_1339774931677960051_n.jpg (543 KB)

«Ես ամեն վայրկյան եմ իմ տղայի հետ: Աչքերս բացելուց կըսեմ՝ բարի լույս, Պողոս ջան, քնելուց կըսեմ՝ բարի գիշեր, իմ Պողոս»,- կարոտած հայացքով ամպերին է նայում տիկին Մարինեն:

23-ամյա տղան Արցախի տարբեր հատվածներում է կռվել և նահատակվել Շուշիում պատերազմի վերջին օրը՝ վերջին պահին:

«Նոյեմբերի 8-ին՝ ժամը 3-ին զանգեց, ըսավ՝ մա ջան, դու առյուծ տղա ես ծնել, բերել: Ասեցի՝ ընչի կսես, տղես, ինքն էլ, թե՝ մա ջան, 10 զինվոր եմ փրկել շրջափակումից: Անընդհատ զինկոմի դռներն էր, որոշեց ու գնաց: Բուժակ էր Պողոսս»,- ասում է մայրը:

Հուշակոթողը գյուղում ունենալու գաղափարը ծնունդով արևշատցի Գոռ Սարգսյանինն է: Այն դրվել է Մեծ հայրենականի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տարածքում:

Սարգսյանն ասում է՝ տեղաբանկներից մի խնդրանք ունի. միշտ տարածքը մաքուր պահել և անտարբեր չանցնել այդ վայրով՝ այնպես, ինչպես երիտասարդներն անտարբեր չեղան հայրենիքի փրկության հարցում:

«Սարքել եմ ոչ թե սգալու, այլ հպարտանալու համար: Յուրաքանչյուրի համար հայրենասիրության պատգամ թող լինի սա»,- մեզ հետ զրույցում ասաց Գոռ Սարգսյանը:

250927822_463686358452464_1972330387523099027_n.jpg (370 KB)247656034_280779380601474_23257149923232031_n.jpg (484 KB)248451045_192054203092779_2995247493761804678_n.jpg (552 KB)

Սամսոն Մատինյան

Տպել
1174 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին