Վերջինը՝ Մերկելի համար, առաջինը՝ համաճարակից ի վեր. Հռոմում մեկնարկել է Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովը (լուսանկարներ)

Իտալիայի մայրաքաղաքում մեկնարկել է Մեծ քսանյակի (G20) երկրների առաջնորդների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը։ Ղեկավարները շաբաթ առավոտյան են սկսել ժամանել Հռոմի EUR թաղամասում գտնվող Նուվոլա կոնգրես-կենտրոն:

Գագաթնաժողովը հյուրընկալող Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ողջունել է մասնակիցներին, ընդ որում՝ պետությունների ու կառավարությունների ղեկավարներից բացի, միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի ղեկավարներին։

Միջազգային կազմակերպությունների ղեկավարները, այդ թվում՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO), առաջինն են անցել կարմիր գորգի վրայով։ Առաջնորդները դիմակներ են կրել միայն մեքենայից դուրս գալու ժամանակ և հանել են դրանք լուսանկարվելու համար։ Ոմանք չեն հրաժարվել ձեռքսեղմումից։

Իտալիայի վարչապետը գրկախառնվել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Որոշ առաջնորդների հետ նա մի քանի խոսք է փոխանակել, փոքր-ինչ երկար՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

1013.jpg (46 KB)

Դրագին և Մոդին

Լրատվամիջոցների փոխանցմամբ, Դրագիի ողջույնը առավել սառն է եղել Բրազիլիայի և Թուրքիայի նախագահներ Ժաիր Բոլսոնարոյի և Թայիփ Էրդողանի հետ։

1007.jpg (148 KB)

Դրագին և Էրդողանը

Վերջինը ժամանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը նախորդ օրը երկկողմ հանդիպում էր ունեցել Դրագիի հետ։

1004.jpg (182 KB)

Դրագին և Բայդենը

Առանց դիմակների, սակայն հեռավորությունը պահպանելով. աշխատանքային նիստի մեկնարկից առաջ արվել է ավանդական ընդհանուր լուսանկարը բոլոր առաջնորդների մասնակցությամբ։

1010.jpg (51 KB)

Հռոմում հանդիպել են այն երկրների ներկայացուցիչները, որոնց բաժին են ընկնում աշխարհի բնակչության 60%-ը, համաշխարհային ՀՆԱ-ի 80%-ը և արտահանման՝ 75%-ը: Նրանք կքննարկեն այնպիսի հրատապ հարցեր, ինչպիսիք են կլիման, առողջությունը և կայուն զարգացումը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գագաթնաժողովի հանդիպումներին կմասնակցի տեսակապի միջոցով։ Նրա ելույթը սպասվում է երկու անգամ՝ «Գլոբալ տնտեսությունը և գլոբալ առողջությունը» և «Կլիմայի փոփոխությունը և շրջակա միջավայրը» քննարկումների ժամանակ:

Աշխարհի առաջատար տերությունների ղեկավարների հերթական գագաթնաժողովն անցկացվում է Իտալիայի մայրաքաղաքի խորհրդանշական վայրում՝ EUR տարածաշրջանում, որը ռացիոնալիստական նեոկլասիկական ճարտարապետության աշխարհահռչակ օրինակներից է։ Անունը Esposizione Universale Roma («Համընդհանուր ցուցահանդես Հռոմում»)-ի հապավումն է։

Համաշխարհային առաջնորդները հանդիպում են գերժամանակակից Նուվոլա պալատում, որը մի քանի տարի կառուցել է ճարտարապետ Մասիմիլիանո Ֆուկսասը:

1006.jpg (137 KB)

Գագաթնաժողովի ողջ ընթացքում հատվածը, որն անվանվել է «կարմիր գոտի», ամբողջությամբ դատարկ է լինելու։ Բնակիչներից շատերը նախընտրել են լքել բնակավայրը, իսկ ովքեր մնացել են տներում, դուրս չեն գալու առհասարակ: Փակ են գրեթե բոլոր խանութները և բազմաթիվ սրճարաններ։

Բավական դժվար է հասնել քաղաքի կենտրոն, որտեղ օրվա ընթացքում առաջնորդների տիկնայք կայցելեն հիմնական տեսարժան վայրերը՝ Կոլիզեյ, Կապիտոլինյան թանգարաններ, Դիոկղետիանոսի բաղնիքներ։ Կիրակի օրը հայտնի Տրեվի շատրվանում նախատեսված է պետությունների և կառավարությունների ղեկավարների լուսանկարահանում:

Կազմակերպիչները գործադրել են բոլոր ջանքերը՝ կանխելու կորոնավիրուսի տարածումը։ Մամուլի կենտրոն մուտք գործելու համար պետք է ունենալ քովիդ վկայական։ Ընդ որում, եթե այն հիմնված է պատվաստման վկայականի վրա, ապա լրացուցիչ թեստ է պահանջվում։ Ընդունվում են նաև բացասական կորոնավիրուսային թեստի հիման վրա տրված կանաչ անցագրեր։ Այն պետք է լրացնեն յուրաքանչյուր 48 ժամը մեկ այն մարդիկ, ովքեր պատվաստված չեն կորոնավիրուսի դեմ կամ պատվաստված են ԵՄ-ում չճանաչված դեղամիջոցներով։

Հավատարմագրված լրագրողները կազմակերպիչներից ստացել են խորհրդանշական նվերներ՝ կապված գագաթնաժողովի բնապահպանական օրակարգի հետ։ Օրինակ՝ G20 ուսապարկեր, որոնք ունեն շարժական արևային մարտկոց: Հավաքածուն ներառում է նաև պաշտպանիչ դիմակ։

Գագաթնաժողովի բոլոր աշխատակիցները կրում են Fendi-ի սև շապիկներ, որոնք պատրաստված են հատուկ G20-ի համար: Սա նույնպես պատահական չէ. այս նորաձևության տունն այժմ զբաղեցնում է Square Colosseum-ը՝ EUR-ի տարածաշրջանի խորհրդանշական շենքերից մեկը:

Երկօրյա գագաթնաժողովի հիմնական թեմաներն են կորոնավիրուսի համաճարակը և համաշխարհային տնտեսության իրավիճակը։ G20-ի երկրները ցանկանում են մինչև 2022 թվականի սեպտեմբեր հասնել աշխարհի բնակչության 70%-ի պատվաստմանը։

Ի դեպ, սա վերջին նման հանդիպումն է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասնակցությամբ, որն այժմ կանցլերի պաշտոնակատարն է։ Նա Հռոմ է ժամանել՝ երկրի դեռ գործող Ֆինանսների նախարար և իր՝ կանցլերի պաշտոնում իրավահաջորդ Օլաֆ Շոլցի հետ միասին։ Երկուսն էլ ձգտում են ընդգծել Գերմանիայի արտաքին քաղաքականության շարունակականությունը իշխանափոխության ֆոնին։

1015.jpg (102 KB)1014.jpg (42 KB)

Հատկանշական է նաև, որ սա G20-ի առաջնորդների առաջին դեմ առ դեմ հանդիպումն է վերջին երկու տարվա ընթացքում։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ծինփինը ևս հանդիպմանը մասնակցում է միայն տեսակոնֆերանսի ձևաչափով։

Հռոմի գագաթնաժողովն անցկացվում է անվտանգության խիստ միջոցառումների ներքո։ Կարգը պահպանելու համար ներգրավված է մոտ հինգ հազար ոստիկան ու զինվոր։ Հանդիպման վայրի վրայով շարունակ թռչում են ուղղաթիռներ։

1012.jpg (96 KB)

G20 կազմակերպությունը ներառում է ամենազարգացած և զարգացող տնտեսություններ ունեցող 19 երկրներ աշխարհի բոլոր տարածաշրջաններից, ինչպես նաև Եվրոպական միությունից։

Մեծ քսանյակի անդամներն են հետևյալ երկրները՝ Ավստրալիա, Արգենտինա, Բրազիլիա, Գերմանիա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Իտալիա, Կանադա, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Մեքսիկա, Ռուսաստան, ԱՄՆ, Թուրքիա, Ֆրանսիա, Հարավային Կորեա, Հարավային Աֆրիկա, Ճապոնիա, Սաուդյան Արաբիա, ինչպես նաև ինչպես նաև Եվրամիության բարձրագույն ղեկավարությունը:

1011.jpg (47 KB)1009.jpg (394 KB)1008.jpg (327 KB)1005.jpg (67 KB)

Տպել
1924 դիտում

Մի քանի ժամով կլհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին