ՄԻՊ հայտարարությունը Սյունիքի մարզի Կապան համայնքի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ահազանգերի կապակցությամբ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ընտրական իրավունքի պաշտպանության սահմանադրական իր կարգավիճակին համապատասխան, իրականացնում է ՀՀ-ում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտարկում: ՄԻՊ-ը տարածել է հայատարարություն։
Արձանագրված են Սյունիքի մարզի Կապան համայնքում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների հետ կապված ինչպես Պաշտպանին հասցեագրված, այնպես էլ հրապարակային ահազանգեր: 
«Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին գրավոր բողոքներ են հասցեագրել «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության մի քանի աշխատակիցներ այն մասին, որ իրենք ընդգրկված են «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ավագանու թեկնածուների ցանկում: Ըստ բողոքների՝ այդ մասին տեղեկանալուց անմիջապես հետո ընկերության ղեկավարությունը իրենցից պահանջել է կա՛մ հրաժարվել ավագանու թեկնածությունից և դուրս գալ կուսակցության ցուցակից, կա՛մ սեփական դիմումով ազատվել աշխատանքից: Ըստ նշված քաղաքացիների՝ ընկերության ղեկավարությունն ապօրինի միջամտում է իրենց քաղաքական իրավունքներին, պահանջում է դրանցից հրաժարվել՝ աշխատանքային իրավունքների խախտման սպառնալիքով:
Համաձայն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ներկայացված ահազանգերի՝ նշված ՓԲ ընկերության նկատմամբ ճնշումներ են գործադրում հանրային իշխանության առանձին մարմիններ ու պաշտոնյաներ՝ իրենց առաջադրած թեկնածուի բարենպաստ պայմանների ապահովման նպատակով:
Հաշվի առնելով, որ նշված կոնկրետ բողոքները վերաբերում են մասնավոր կազմակերպության՝ օրենքի պահանջի հիման վրա դրանք Մարդու իրավունքների պաշտպանը փոխանցել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի քննարկմանը՝ բողոքներին ընթացք տալու և արդյունքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու հարցադրումով:
Ըստ ահազանգերից մեկի՝ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ավագանու անդամների ցուցակից դուրս գալու կամ աշխատանքից ազատվելու պահանջ է ներկայացվել Կապանի հաշվապահական հաշվառման գրասենյակի աշխատակցի: Ըստ ահազանգի տվյալների՝ նշված աշխատակիցը, իր դիմումի համաձայն, կազատվի աշխատանքից:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է սոցիալական ցանցերում և մի շարք լրատվամիջոցներում տարածված քաղաքացու ահազանգ այն մասին, որ Կապանի գործող համայնքապետի՝ «Շանթ դաշինք»-ի Կապան համայնքի ղեկավարի թեկնածուի կողմնակիցները եկել են իրենց տուն և հորդորել ընտրել գործող համայնքապետին: Քաղաքացին գրառմամբ գործող համայնքապետից պահանջել է իր նկատմամբ ճնշումներ չգործադրել: Այս տվյալների կապակցությամբ գրություն կհասցեագրվի քրեական հետապնդման մարմիններին:
Պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգ այն մասին, որ քրեական վարույթի շրջանակում մի քանի օր առաջ խուզարկությամբ առգրավվել են «Սյունիքի մարզային տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին պատկանող գույքը՝ համակարգիչներ և փաստաթղթեր: 
Ըստ ահազանգի տվյալների՝ դա արվել է՝ նպատակ ունենալով հասնել քոլեջի տնօրենի հեռացման, քանի որ նա Կապան համայնքի ղեկավարի տեղակալի մայրն է, իսկ համայնքի ղեկավարի նշված տեղակալն ընդգրկված է «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ավագանու անդամների ցուցակում:
Ըստ մեկ այլ ահազանգի՝ Կապան համայնքի գործող ղեկավարին՝ «Շանթ դաշինք»-ի Կապան համայնքի ղեկավարի թեկնածուին աջակցողներին պատկանող մի շարք խանութներում հենց ընտրական գործընթացի մեկնարկից անմիջապես հետո իրականացվում են նպատակային ստուգումներ հարկային մարմիների կողմից, այդ թվում՝ 1 դեպքում կիրառվել է տուգանք ՀԴՄ կտրոն չտրամադրելու հետ կապված: 
Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում հատուկ նշել, որ անթույլատրելի է որևէ տեսակի իրավախախտում, այդ թվում՝ պետք է պարտադիր լինի ՀԴՄ կտրոնների տրամադրումը գործարարների կողմից, սակայն հատուկ շեշտվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակվող ահազանգերը վերաբերում են հարկային մարմինների գործողություններին՝ կապված հենց ընտրական գործընթացի հետ:
Հարցի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրությամբ պարզաբանումներ կպահանջվեն Պետական եկամուտների կոմիտեից:
Ըստ մի շարք ահազանգերի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարբեր աջակիցներ հետևում են համայնքի գործող ղեկավարի օգտին գրառումներ անող քաղաքացիների սոցիալական ցանցերի էջերին, և դրական գրառումների ու անգամ որևէ դրական գրառում հավանելու դեպքում՝ նկատողություններ են արվում, պահանջներ են ներկայացվում, որ գրառումները ջնջվեն կամ հավանումները հանվեն:
Պաշտպանի աշխատակազմ մի շարք ահազանգեր են հասցեագրվել այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նեկայացուցիչները ճնշումներ են գործադրում համայնքի մի շարք դպրոցների նկատմամբ՝ պահանջելով կամ հորդորելով տնօրեններին, որպեսզի վերջիններս իրենց աշխատակիցներին ուղղորդեն ՏԻՄ ընտրությունների ժամանակ քվեարկել կուսակցության առաջադրած թեկնածուի օգտին: Ըստ ահազանգի՝ դպրոցի մի շարք աշխատակիցների ներկայացվել են աշխատանքից ազատելու սպառնալիքներ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, հրապարակելով նշված ահազանգերի բովանդակությունը, տեղեկացնում է, որ հնարավոր բոլոր դեպքերում դրանք կուղարկվեն իրավասու մարմինների ստուգմանը:
Ահազանգերը գրությամբ կուղարկվեն նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ քաղաքացու ընտրական իրավունքը, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքը երաշխավորված են ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխով՝ 48-րդ հոդվածով: Հետևաբար, դա կազմում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակի անբաժան մասը:
Պաշտպանը շարունակում է ընտրական գործընթացի դիտարկումը, ինչպես դա արվում է՝ կապված ցանկացած ընտրության հետ»,- ասված է հայտարարության մեջ:
Տպել
1303 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին