Վարչապետի Սյունիք այցելության ժամանակ տեղի ունեցած միջադեպի գործով 21 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

29/10/2021 schedule19:05

ՀՀ վարչապետի Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ տեղի ունեցած միջադեպի գործով 21 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:

ՔԿ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 2021թ. ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի՝ Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը և Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավարը, տեղեկանալով ՀՀ վարչապետի կողմից 2021թ. ապրիլի 20-ին Սյունիքի մարզ կատարած այցի մասին, Գորիս-Կապան ավտոճանապարհին հարակից Շուռնուխ բնակավայրի տարածքում մի խումբ անձանց կողմից ուրիշի գույքը վնասելով խուլիգանություն կատարելու նպատակով կազմակերպել են անձանց հավաքագրման գործընթաց։

Նշված օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, վերոնշյալ երկու անձանց կազմակերպմամբ, մի խումբ անձինք հավաքվել են Գորիս-Կապան ավտոճանապարհի հարակից տարածքում, որտեղ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի ցուցումներով եկել են նաև Գորիս համայնքի տարբեր բնակավայրերի մի շարք ներկայացուցիչներ:

Հավաքված անձանց կերակրելու և հանցանքի կատարման վերաբերյալ ցուցումներ տալու նպատակով, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի կազմակերպմամբ, ժամը 14:50-ի սահմաններում տարածքում հավաքված անձինք սնվել են Գորիս-Կապան ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող բլրակի վրա պատրաստված սեղանների շուրջ, որի ընթացքում, վերջիններիս վրա ներազդելու և խուլիգանական գործողություններն ավելի ակտիվ ու արդյունավետ կատարելու համար, նրանց ալկոհոլ են հյուրասիրել, ինչպես նաև նրանց մոտ վճռականություն առաջացնելու և ակտիվ գործողությունների դրդելու նպատակով՝ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը և Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավարը վատաբանելու միջոցով հավաքվածներին տրամադրել են ՀՀ վարչապետի դեմ։

Շարունակելով իրենց հանցավոր գործողությունները՝ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը և Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավարը ժամը 16:15-ի սահմաններում հավաքվածներին հրահանգել են տվյալ ճանապարհահատվածով վարչապետի ավտոշարասյան անցնելու ընթացքում փակել նրա ճանապարհը և խոչընդոտել ավտոշարասյան տեղաշարժը:

Այդ ընթացքում հիշյալ անձինք հավաքվել են ավտոճանապարհի մոտ, որտեղ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը խուլիգանության մասնակիցներին հրահանգավորել է հարվածել վարչապետին սպասարկող ավտոմեքենային: Այնուհետև, երբ հասարակական կարգի պահպանության նպատակով տվյալ տարածք են ժամանել ոստիկանության  աշխատակիցները, ավտոճանապարհի երթևեկությանը չխոչընդոտելու շուրջ բանակցություններ վարելուց հետո, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի և Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավարի ցուցումներով խուլիգանության մասնակիցների մեծ մասը հավաքվել են դեպի Գորիս տանող ճանապարհի եզրին։

ՀՀ Վարչապետի և նրան ուղեկցող անձանց կողմից ավտոշարասյունով Շուռնուխ բնակավայրի տարածքով անցնելու ընթացքում խուլիգանության մասնակիցները, այդ թվում նաև Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը, բացահայտ անհարգալից վերաբերմունք ու անթաքույց արհամարհանք դրսևորելով բնակավայրի բնակիչների և ուղիղ հեռարձակմամբ կատարվող իրադարձություններին հետևող բազմաթիվ անձանց նկատմամբ, հրապարակայնորեն վիրավորական արտահայտություններ են հնչեցրել, չեն ենթարկվել իրավապահ մարմինների օրինական պահանջներին, իսկ մի խումբ մասնակիցներ դիտավորությամբ հարվածել են ՀՀ վարչապետին սպասարկող «Մերսեդես Ս 600», ինչպես նաև ավտոշարասյան «Տոյոտա Լենդ Կրաուզեր 200» մակնիշի ավտոմեքենաներին:

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի և Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից կազմակերպած խուլիգանության արդյունքում խաթարվել է հասարակական անդորրը և տրանսպորտի անխափան աշխատանքը, խոչընդոտվել է ՀՀ վարչապետի և նրան ուղեկցող անձանց տեղաշարժը, ինչպես նաև դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերի՝ 24.011.500 ՀՀ դրամի գույքային վնաս է պատճառվել պետական սեփականություն հանդիսացող «Մերսեդես Ս 600» մակնիշի ավտոմեքենային:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալին և Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 11 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ 8 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշված 21 անձանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Հիշեցնենք, որ Սյունիքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ մի խումբ անձինք սադրանքներ էին հրահրել, բարձրացել նրա ծառայողական մեքենայի վրա, քաշքշել անվտանգության ծառայության աշխատակցին՝ պատռելով հագուստը, հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել: 

Տպել
1206 դիտում

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան