Գյումրու քաղաքապետի թեկնածուներից երկուսը հրաժարվել են մանդատներից

27/10/2021 schedule19:45

Գյումրու ավագանու մանդատից այսօր հրաժարվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, Հայաստանի հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածու, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբորորդին՝ Արտյոմ Ղուկասյանը, «Բալասանյան» դաշինք կուսակցության ընտրական ցուցակից 13-րդ համար Միխակ Ղազարյանը:

Այս մասին Հժ-ի հետ զրույցում ասաց թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը:

Հիշեցնենք, որ Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 10 քաղաքական ուժ: Անցողիկ շեմը հաղթահարել են «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը՝ 9637 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 7785 ձայն, «Զարթոնք» կուսակցությունը՝ 2793 ձայն, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 1489 ձայն և Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ 1333 ձայն:

Այս արդյունքներով «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունն ստացել է ավագանու 14 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 11, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը՝ 4, «Ապրելու երկիր» եւ Հայաստանի հանրապետական կուսակցությունները՝ 2-ական մանդատ:

Ավագանու մանդատ ստացած թեկնածուները մանդատից կարող էին հրաժարվել այսօր՝ մինչև ժամը 14:00-ն: Ինքնաբացարկ ներկայացրած անձանց փոխարեն ավագանու նոր կազմ կընդգրկվեն հերթական հաջորդ համարը զբաղեցնող թեկնածուները:

Գյումրու ավագանին հետևյալ կազմը կունենա.

«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն

1. Վարդգես Սամսոնյան՝ «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրեն

2. Հայկ Սուլթանյան՝ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ

3. Լուսինե Սանոյան՝ «Գյումրի գարեջուր» ՍՊԸ փոխտնօրեն

4. Մխիթար Սահակյան՝ Գյումրու նախորդ ավագանու անդամ

5. Վահան Հունանյան՝ Գյումրու նախորդ ավագանու անդամ

6. Արուսյակ Հովհաննիսյան

7. Տիգրան Հովհաննիսյան՝ Գյումրու նախորդ ավագանու անդամ

8. Թորգոմ Համբարձումյան

9. Նաիրա Պողոսյան

10. Գեւորգ Պասկեւիչյան

11. Խաժակ Վարաժյան

12. Սոնա Հովհաննիսյան՝ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն

13. Ռոբերտ Անդրիասյան՝ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի գովազդի, առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժնի պետի տեղակալ

14. Սոնա Առաքելյան՝ Գյումրի համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

1. Արման Բաղդասարյան

2. Աստղիկ Բեյբության՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի նախկին տնօրեն

3. Արթուր Պապիկյան

4. Հարություն Նիկողոսյան

5. Քնարիկ Հարությունյան՝ ՀՀ ազգային ժողով փորձագետ

6. Նիկոլայ Ղազարյան

7. Գագիկ Թաթարյան

8. Զոյա Միքայելյան

9. Երվանդ Խանամիրյան

10. Շավարշ Արամյան

11. Լիլիթ Մուրադյան՝ ՀՀ Շիրակի մարզպետի օգնական

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն

1. Վարդեւան Հակոբյան՝ «Գրոմ Սիքյուրիթի» ՍՊԸ տնօրեն, անկուսակցական

2. «Կարեն Սոսյան՝ Զարթոնք ազգային քրիստոնեական կուսակցության անդամ

3. Սվետլանա Ադամյան

4. Գոռ Մանուկյան

Հայաստանի հանրապետական կուսակցություն

1. Նարեկ Միրզոյան ՝ ՀՀԿ Գյումրու շ/կ կազմակերպիչ-համակարգող

2. Հասմիկ Մարգարյան

«Ապրելու երկիր» կուսակցություն

1․ Կարեն Մալխասյան՝ Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն, անկուսակցական

2․ Արթուր Խաչատրյան՝ ՍԵՖ ՈՒՎԿ-ի Ապարանի մասնաճյուղի կառավարիչ

Նշենք, որ վաղը՝ հոկտեմբերի 28-ին, բոլորը կստանան իրենց անվանական մանդատները, իսկ նոյեմբերի առաջին շաբաթում կայանալիք ավագանու առաջին նիստի ժամանակ կկայանա համայնքի ղեկավարի ընտրությունը:

Քաղաքապետ ընտրելու ձայների մեծամասնություն չունի կուսակցություններից որևէ մեկը: Դա հնարավոր կդառնա միայն կոալիցիա կազմելու դեպքում: Քաղաքական ոչ մի ուժ, սակայն, մինչ այս պահը հնարավոր կոալիցիայի մասին չի բարձրաձայնել:

Սամսոն Մատինյան

Տպել
1255 դիտում

Քովիդի «օմիկրոն» նոր շտամն ու աշխարհի նոր սահմանափակումները. արդյոք այն արդեն տարածված է նաև Հայաստանում

Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն (լուսանկարներ)

Եթե մարդիկ պատվաստվեն ու դիմակ կրեն, ապա նոր սահմանափակումների կարիք չի լինի․ ԱՄՆ նախագահ

Ստամբուլում տեղի ունեցած փոթորիկի հետևանքով վիրավորների թիվը հասել է 38-ի, զոհերինը՝ 4-ի

«Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթում առաջին 3 մրցանակային տեղերը նվաճել է Լոռու մարզը

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը

«Դեմեր» դամբարանաշտից հայտնաբերված խեցեղենը, զենքը, պերճանքի առարկաները և այլ նյութեր հանձնվել են համապատասխան ՊՈԱԿ-ին

Պնդումները սուտ էին, թե իբր պատերազմի ժամանակ հիմնադրամի նվիրատվություններով պարգևավճարներ են տրվել. Հայկակ Արշամյան

Տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հուշ-երեկո

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են․ Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է

Արագածոտնի մարզպետը այցելել է Մաստարայի միջնակարգ դպրոց․ ծանոթացել է շենքային պայմաններին, գույքային հագեցվածությանը

Վահրամ Դումանյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլիին

Ազգային ժողովում հյուրընկալվել է Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունը

Պատերազմի մասնակից 30 զինծառայողներ կվերապատրաստվեն․ լավագույն 5-ը դասընթացները կշարունակեն Ֆրանսիայում

Ամերիկյան առցանց բառարանը 2021 թվականի բառ Է ընտրել «պատվաստանյութը»

Զորացրվել են եռամսյա վարժական հավաքների մասնակիցները

Ֆրանսիայի դեսպանը առավելագույն ջանքեր կգործադրի հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել խորացման և ընդլայնման համար

48-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած

Գնել Սանոսյանն այսօր այցելել է «Երևան ՋԷԿ», ծանոթացել խնդիրներին

Մասնակի փլուզվել է Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղը Լեռնակերտ գյուղին միացնող կամուրջը

Նարեկ Զեյնալյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նախագահի տեղակալ

ՔՊ-ի թեկնածու Նարեկ Գրիգորյանը հանդիպել է Հացառատի բնակիչների հետ․ ներկա է եղել նաև Արսեն Թորոսյանը (լուսանկարներ)

Ոսկե և արծաթե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

Ես վստահ եմ մեր հաղթանակի վրա. Փարաքարում համայնքապետի թեկնածու Դավիթ Մինասյան

«Ուրարտուն» շարունակում է անպարտելի մնալ․ բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնությունը շարունակվում է

Անցած 3 օրում հանցագործության 124 դեպք է բացահայտվել

Գնել Սանոսյանը մարզպետարանի աշխատակազմին, համայնքապետներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին

Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ․ Արցախի ՄԻՊ

Քրեակատարողական ծառայության պետն այցելել է ՔԿ հիմնարկներ, տվել հասցեական հանձնարարականներ (լուսանկարներ)

Նվեր Պետրոսյանը նշանակվել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խորհրդական

Կայացել է Իջևան խոշորացված համայնքի ավագանու անդրանիկ նիստը (լուսանկարներ)

Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սանկտ Պետերբուրգ. կստորագրվի համագործակցության «ճանապարհային քարտեզ»

Վերադարձել են ըմբշամարտի աշխարհի 35-րդ առաջնությանը մասնակցած ՊՆ պատվիրակ մարզիկ-զինծառայողները (լուսանկարներ)

UCOM-ի տեխնիկական աջակցությամբ կայացավ «CAPTURE THE FLAG» հաքերային միջոցառումը

«Արթիկ» ՔԿՀ-ում հայտնաբերվել է ներնետված փաթեթ

Պայմանական վթար ՀԱԷԿ-ում. անցկացվել է ուսումնաշտաբային վարժանք (տեսանյութ)

Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն (լուսանկարներ)

«Ծառ՝ աղբի փոխարեն». ծառատունկ Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկում (լուսանկարներ)

Սյունիքը Հայաստան է, իսկ Էրդողանը՝ պատերազմասեր. «Լը Ֆիգարոյի» փոխտնօրենը գրառում է կատարել

ԱԻՆ մարզային փրկարարական վարչությունները պատրաստ են ձմեռային սեզոնին