Լոռու մարզպետը ծանոթացել է Վանաձորում իրականացվող սուբվեցիոն ծրագրերի ընթացքին

Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ՝ սուբվենցիոն միջոցներով, Վանաձորում այս տարի իրականացվում է 4 խոշոր ծրագիր:

Ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր աշխատանքային օրն անցկացրել է շինհրապարակներում: Մարզպետին ուղեկցում էին Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վանիկ Օհանյանը, Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաներ և ոլորտի պատասխանատուներ:

Վանաձորում իրականացվող սուբվենցիոն ծրագրերն են.

  • Վանաձորի Աղայան փողոցի հիմնանորոգում,
  • Վանաձորի Տարոն-4 թաղամասից նոր պանթեոն և թիվ 2 գերեզմանատուն, գնացող փողոցի հիմնանորոգում
  • Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցում,
  • Վանաձորի «Սայաթ-Նովայի» անվան զբոսայգու վերակառուցում:

Մարզի ղեկավարը տեղում ծանոթացել է ծրագրերի ընթացքին։ Աղայան փողոցում մայթերի կառուցման աշխատանքներն ավարտին են մոտենում. տեղադրվել են բազալտե եզրաքարեր, մայթերը պատվել են խճով, շուտով կասֆալտապատվեն, իսկ փողոցի երթևեկելի մասում դեռևս անելիքներ կան: Եղանակային պայմանները, եթե չխանգարեն, ապա մինչև դեկտեմբեր Աղայան փողոցի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն: Ծրագրի պայմանագրային արժեքը 331 միլիոն դրամ է: Մարզպետը հորդորել է շինարարական կազմակերպությանը մեծ ուշադրություն դարձնել աշխատանքների որակին և ծրագրով նախատեսված աշխատանքների ողջ ծավալով իրականացմանը:

Շրջայցը շարունակվել է Վանաձորի «Սայաթ-Նովայի» անվան զբոսայգում: Քաղաքային այգին ամբողջովին վերակառուցում է: Գլխավոր ճեմուղին շուտով կպատվի նոր եզրաքարերով, արդեն խճալցվել է, առաջիկայում կասֆալտապատվի, իսկ այգու որոշ հատվածներ կսալիկապատվեն:

Վանաձորցիների սիրելի զբոսայգին գարնանն արդեն նորովի կներկայանա՝ գեղեցիկ լուսավորությամբ, շատրվաններով, շուրջ տարին գործող սառցադաշտով, հիմնանորոգված ճեմուղիներով և գեղեցիկ գլխավոր մուտքով: Բացօթյա ամֆիթատրոնի կառուցման աշխատանքները շուտով կավարտվեն: Կկառուցվի նաև ժամանակակից հանրային սանհանգույց: Ծրագրի պայմանագրային արժեքն ավելի քան 323 միլիոն դրամ է:

«Այս այգում իր մանկությունը, պատանեկությունը, իր կյանքի լավագույն պահերն է անցկացրել յուրաքանչյուր վանաձորցի: Ամենայն պատասխանատվությամբ մոտեցեք այգու վերակառուցման գործին, որ մեր սիրելի քաղաքային զբոսայգին դրախտավայր դառնա բոլորի համար»,- ասել է Լոռու մարզպետը:

Տասնամյակներ շարունակ տնակներում գործող Վանաձորի թիվ 8 մանկապարտեզը հիմնովին քանդվում է, նորակառույց մանկապարտեզի հիմքն այս տարի կկառուցվի, իսկ շենքը կանգուն կլինի արդեն մյուս տարի: Մանկապարտեզը նախատեսված է 150 երեխայի համար, կգործի 6 խումբ: Ծրագրի պայմանագրային արժեքը շուրջ 40 միլիոն դրամ է:

ՀՀ կառավարության և Վանաձորի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ ասֆալտապատվել է Վանաձոր համայնքի նոր պանթեոն և թիվ 2 գերեզմանատուն տանող շուրջ 1680 գծամետր ճանապարհը, կառուցվել են ջրահեռացման առուներ: Ճանապարհի հիմնանորոգումը գտնվում է ավարտական փուլում: Ծրագրի պայմանագրային արժեքը 95 միլիոն դրամ է:

«Իրականացվող աշխատանքները մեծ կարևորություն ունեն մեր քաղաքի համար, սա հանրային պահանջ էր: Նման աշխատանքների իրականացումը շարունակական բնույթ է կրելու, մենք պետք է կրկնապատկենք մեր ուժն ու միջոցները մեր քաղաքը և մարզը շենացնելու գործում»,- այցն ամփոփել է Խաչատրյանը:

Տպել
896 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի