Հայալեզու կրթական ռեսուրսներն անվճար դարձնելու հասանելիություն. PMI Science-ի և «Այբի» նախաձեռնությունը

27/10/2021 schedule14:30

Հայաստանում գործող տարբեր տեխնոլոգիական կազմակերպությունները հոկտեմբերի 22-ին միավորվել և հյուրընկալվել էին PMI Science Ֆիլիպ Մորիսի անվան գիտահետազոտական կենտրոնում՝ մաթեմատիկայի Formath մրցույթի շրջանակներում: Այն աշխարհում երրորդ գիտահետազոտական կենտրոնն է, որը փորձում է աջակցել տարբեր ընկերություններին իրենց ծրագրերի իրականացման գործում:

Մրցույթն «Այբ» կրթական հիմնադրամի, «Քան» ակադեմիայի և Ֆիլիպ Մորիս գիտահետազոտական կենտրոնի համագործակցության արդյունքն է:

Կենտրոնի ղեկավար Վահե Դանիելյանի խոսքով՝ կենտրոնը որոշել է մրցույթի կազմակերպմանը աջակցել երկու գլխավոր նպատակով՝ հայ երիտասարդների համար ապահովել հայալեզու որակյալ կրթական ռեսուրսներն  անվճար և որպեսզի երիտասարդները կարողանան «Քան» ակադեմիա հայաստանյան հարթակի ռեսուրսներից օգտվել բոլորովին անվճար:  Սա նպատակ ունի նաև զարգացնել մաթեմատիկան Հայաստանում, երիտասարդներին ուղղել դեպի մաթեմատիկական տարբեր ուղղություններ:

Հայաստանում գիտական և տեխնոլոգիական էկոհամակարգը զարգացնելու գործում՝ կենտրոնը որդեգրել է կենտրոնացած մարդկային կապիտալի գործոնը:

«Հատուկ նպատակ կա մաթեմատիկական խնդիրների թարգմանությունը և կիրառումը Հայաստանում հասանելի դարձնելու համար, և լավագույն տեխնոլոգիական ընկերությունները պետք է զբաղվեն դրանով ու հանգանակություն հավաքեն և գովազդեն հասարակությանը՝ այդ խնդիրը լուծելու համար: Մենք ներգրավվում ենք նման միջոցառման կազմակերպմանը, ոովհետև ձևավորվել է մի կենտրոն, որի նպատակներից մեկն է ոչ միայն համագործակցել գիտահետազոտական կենտրոնների հետ, այլ նաև կազմակերպել նման միջոցառումներ»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Ողջունելով ներկաներին՝ Դանիելյանը նշեց նաև. «Հրաշք նախաձեռնություն է: Մեզ համար կրկնակի հրաշք նախձեռնություն եք սկսել և մեզ համար կրկնակի պատիվ է ձեզ այստեղ տեսնել: Ստացվում է, որ մեր բոլոր նպատակներն իրականանում են»:

Մրցույթին մասնակցում էր 6 կազմակերպություն՝ 4 մասնակիցներով, որոնք մեկ ժամում պետք է լուծեին իրենց առջև դրված մաթեմատիկական խնդիրները: Ծանոթանալով մրցույթի կանոններին և ընթացքին, նրանք փորձում էին հաղթահարել մրցույթի փուլերը, մասնակիցներից ամեն մեկը լուծում էր մեկ մաթեմատիկական խնդիր: Formath մրցույթին մասնակցում էին՝ Picsart, PMI Science, Hilearn, Soft Construct, Krisp, Armenian Code Academy կազմակերպությունները: Picsart թիմի անդամ Վիկտորյան մեզ հետ զրույցում նշեց՝ «Մաթեմատիկայի մրցույթներին բոլորս մասնակցել ենք, հիմա էլ շատ ոգևորված ենք, որ հնարավորություն ունենք այս կենտրոնում մասնակցել նման մրցույթի»:  

Hilearn թիմի անդամ Սոնայի խոսքով էլ՝ իրենց կազմակերպությունը այս մրցույթի շնորհիվ ավելի հայտնի կդառնա հայաաստանյան տեխնոլոգիական ոլորտում:

 «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանն էլ նշեց՝ մաթեմատիկայի հանդեպ սերը ձևավորվում է միայն մեկ ձևով. երբ որ երեխան հաղթահարում է այն խնդիրները, որի առջև կանգնած է, իսկ կենտրոնի հետ համագործակցությունը գնահատում է դրական. «Այսպիսի կենտրոնների առկայությունը շատ ոգևորիչ է, որովհետև իրենց ազդեցությունը շատ ավելի մեծ է, քան այն գիտական արդյունքը, որ այստեղ ձևավորվում է: Այս կենտրոնը կապված է Հայստանի գիտական համայնքի հետ: Սա շատ կարևոր նախաձեռնություն է, որին մեծ ապագա է սպասվում»:

Մրցույթն ընդանում էր մի քանի փուլով, յուրաքանչյուր փուլ անցնելիս թիմերը ստանում էին միավորներ: Մրցույթի ավարտից հետո որոշվում էին հաղթողները: «Այբ» հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանի խոսքով՝ սա լավ տարբերակ է, որ ոլորտի կազմակերպությունները կարողանան իրար ճանաչել և որոշակի խնդիրներ միասին քննարկել:

«Կար մի փոքր հատված մաթեմատիկայի, որը դեռևս չենք հասցրել տեղայնացնել և մտածեցինք, որ աշխատող երիտասարդների սերունդ իր կյանքում մաթեմատիկայի կարևությունը զգացել է և հասկացել՝ ինչքան կարևոր է լավ սովորել մաթեմատիկա առարկան, կարող են մեզ օգնել տեղայնացնելու այդ ռեսուրսները, և դիմեցինք ՏՏ ոլորտում աշխատող կամզակերպություններին, առաջրկեցինք գալ և իրար հետ չափել մաթեմատիկայի գիտելիքները, խաղի միջոցով մասնակցել մեր նախաձեռնությանն ու աջակցել մեզ»:

Մրցույթի կազմակերպիչները կարծում են՝ սա կօգնի կազմակերպել որակյալ անվճար կրթություն և միջազգային որակի կրթությունը հասանելի դարձնել Հայաստանում, իսկ մրցույթի միջոցով  գոյացած դրամական միջոցները ամբողջապես ուղղվեու են Հայաստանում մաթեմատիկական խնդիրների տեղայնացմանը:

PMI Science  գիտահետազոտական կենտրոնը մեզ մոտ հիմնադրվել է 2018 թվականին: Ներկայումս կենտրոնը համագործակցում է մի շարք տեղական հետազոտական ինստիտուտների և համալսարանների հետ՝ իրականացնելով համատեղ ծրագրեր: Երկու տարվա ընթացքում այն մագիստրոսական կրթաթոշակ է տրամադրել մոտ 100-ից ավելի ուսանողների, ինչպես նաւ աջակցել է 30 ասպիրանտների՝ իրենց հետազոտություններն իրականացնելու համար:

Կենտրոնը վերակառուցվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տարածքում: Կենտրոնում կան բազմաթիվ ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաներ՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով:

 

Տպել
1465 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին