Վարդենիսում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն ես եմ. Արամ Մելքոնյան

2019 թվականի փետրվարի 17-ին Վարդենիսի քաղաքապետի պաշտոնն ստանձնեց Արամ Մելքոնյանը, սակայն նա չհասցրեց կատարել իր նախընտրական քարոզչության ընթացքում տված բոլոր խոստումները, քանի որ սույն թվականի դեկտեմբերի 5-ին Վարդենիսում կրկին ընտրություններ են նախատեսված:

«Հայկական ժամանակը» Մելքոնյանի հետ զրուցել է առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրությունների, իր կատարած բարեփոխումների և համայնքների խոշորացման մասին:

- Պարոն Մելքոնյան, 2021-ի ՏԻՄ ընտրություններին համայնքապետի թեկնածուն պետք է ներկայացնի որևէ քաղաքական ուժ, որը պարտադիր պայման չէր 2019-ի ընտրությունների ժամանակ: Մասնակցելո՞ւ եք այս ՏԻՄ ընտրություններին: Եթե այո, ո՞ր քաղաքական ուժի կազմում:

- ՏԻՄ սպասվելիք ընտրություններին լինելու եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն: Ես կյանքում մեկ անգամ եմ եղել կուսակցական, և դա ՔՊ-ն է: Վարչապետը, երբ այցելել էր Վարդենիս, ես հայտարարել էի՝ կա՛մ աշխատելու եմ այս թիմի հետ, կա՛մ չեմ աշխատելու այլ թիմի հետ, թողնելու եմ ամեն ինչ:

- Այս երեք տարիների ընթացքում ի՞նչ բարեփոխումներ եք հասցրել կատարել Վարդենիսում:

- Աշխատանքները շատ են, դրանք թվարկելն էլ՝ անհնարին: Կարող եմ նշել, որ ասֆալտապատման ահռելի աշխատանքներ են կատարվել քաղաքում, մի շարք փողոցների մայթեր են վերանորոգվել: Իմ նախաձեռնությամբ և բացառապես Վարդենիսի համայնքապետարանի միջոցներով համայնքի «Սուրբ Վարդան» սրբավայրում իրականացվում են լայնածավալ շինարարական և բարեկարգման աշխատանքներ: Մի շարք մշակութային միջոցառումներ են իրականցվել: Օրինակ՝ սեպտեմբերի 25-ին Եվրոպական ժառանգության օրերի կապակցությամբ Վարդենիս համայնքում տեղի ունեցավ միջոցառումների շարք՝ «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով։ «Վարդենիսի քաղաքային հիվանդանոց» ՊՓԲԸ-ի բարեկարգման և վերազինման նպատակով «Դիադին-Վարդենիս» համայնքային զարգացման հիմնադրամի կողմից անցկացված դրամահավաք-մարաթոն նվիրատվության արդյունքում հավաքվեց շուրջ 11 միլիոն 738 հազար դրամ, որը կծառայի ռենտգեն հետազոտության գերժամանակակից ապարատի համար նախատեսված կապարապատ սենյակի հիմնանորոգմանը, ինչն աննախադեպ առաջխաղացում է համայնքի առողջապահական ոլորտում: Այրք գյուղում 9 կիլոմետր երկրությամբ ջրագիծ է քաշվել: Մեր կատարած ամենակարևոր աշխատանքներից մեկը եղել է 3 հիմնական դպրոցների լոկալ և 2 մանկապարտեզների մասնակի ջեռուցման խնդրի լուծումը։ Կառուցվել է մարզադպրոց՝ ժամանակակից տեխնոլոգիաներով։ Հիմնվել է բռցքամարտի դպրոց՝ Հայաստանում գրեթե նմանը չունեցող, որտեղ հասարակական հիմունքներով աշխատում եմ նաև ես։ Ծանրամարտի դպրոց նույնպես կառուցել ենք։  43 բնակարանների շքամուտքեր ենք վերանորոգել։ 4 բամզաբնակարան շենքերի տանիքներ ենք նորոգել։ Մի քանի պուրակներ են վերանորոգվել, որոնցից մեկում խաղահրապարակ է տեղադրվել՝ շուրջ 30 միլիոն դրամ արժողությամբ։ Իմ հիմնական նպատակներից մեկը Վարդենիսը, որպես մշակութային և սպորտային քաղաք դարձնելն է։  Եվ այսպես կարող եմ երկար թվարկել, կատարված աշխատանքը շատ է։

- Իսկ եղե՞լ են աշխատանքներ, որոնք ինչ-ինչ պատճառներով չեք կարողացել ավարտին հասցնել:

- Այո, օրինակ՝ ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք մեր ցանկացածի չափով բնակելի շենքերի տանիքներ նորոգել: Եթե նախկինում յուրաքանչյուր տարի մեր նորոգածի չափ աշխատանք կատարված լիներ, այսօր այս խնդրի առջև չէինք կանգնի:

- Վարդենիս համայնքը խոշորանում է, հաղթանակի դեպքում 36 համայնք եք ղեկավարելու: Կո՞ղմ եք համայնքների խոշորացման գաղափարին, կառավարումն այդպես ավելի արդյունավե՞տ եք համարում:

- Ես, բնականաբար, կողմ եմ համայնքների խոշորացմանը: Կոնկրետ մեր տարածաշրջանի դեպքում միայն դրական կողմեր եմ տեսնում այս հարցում: Համայնքում առկա են բազմաթիվ խնդիրներ, իմ շփումն էլ այլ համայնքների բնակիչների հետ նույնպես մեծ է: Ես ծանոթ եմ այդ խնդիրներին, և մեր թիմն ի զորու է դրանց լուծումներ տալ: Կան այնպիսի խնդիրներ, որոնց տարիներ շարունակ անդրադարձ չի եղել: Ես ապրել ու մեծացել եմ Վարդենիսում, բոլոր այս հարցերը միշտ եղել են իմ ուշադրության կենտրոնում: Վստահեցնում եմ՝ այդ խնդիրների լուծումը ես իմ թիմով շատ կարճ ժամանակահատվածում տալու եմ: Կատարելու ենք ենթակառուցվածքների բարեկարգում, իսկ առաջնային խնդիրը, որը ծառացել է մեր առջև, անվտանգությունն է: Պետք է իրականացնենք դիրքերի ամրապնդման աշխատանքներ. մեր աշխատանքների ծավալը շատ-շատ մեծ է:

- 44-օրյա պատերազմից հետո Վարդենիսի համայնքային մի շարք գյուղեր դարձել են սահմանամերձ: Արդյոք կա՞ն բնակիչներ, որոնք լքում են բնակավայրը՝ վախի մթնոլորտից դրդված:

- Մենք ամեն բան անում ենք, որ քաղաքացիները չլքեն իրենց տները: Խրախուսական միջոցառումներ պետք է անցկացվեն:

- Ի՞նչ խրախուսական միջոցառումների մասին է խոսքը:

- Օրինակ՝ նոր աշխատատեղերի բացում: Չեմ ուզում դեռ չկայացած գործերի մասին շատ խոսել, բայց ցանկանում եմ հայտնել, որ մեր համայնքում նոր աշխատատեղեր են բացվելու՝ բարձր աշխատավարձով: Բնակիչների մեծ մասը հնարավորություն է ունենալու զբաղվել գյուղատնտեսությամբ:

- Իսկ երիտասարդների մասին ի՞նչ կասեք. շատերը գյուղատնտեսությունից «գլուխ չեն հանում»:

- Այս ընթացքում երիտասարդների համար էլ ծրագրեր են անցկացվել համայնքում: Մենք ամեն կերպ աջակցել ենք Վարդենիսի երիտասարդական կազմակերպություններին: Շատ երիտասարդներ աշխատանք են ձեռք բերել համայնքային կառույցներում:

- Պարոն Մելքոնյան, ինչո՞ւ Վարդենիս համայնքի բնակիչները կրկին Ձեզ պետք է ընտրեն:

- Ես իմ հնարավորությունների չափով աշխատանքներ եմ կատարել: Իրենք իմ կատարած աշխատանքը պետք է տեսնեն, գնահատեն և որոշում կայացնեն:

Անյուտա Աթանեսյան

Տպել
6929 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ