Երևանի 2022 թ. բյուջեի ու զարգացման ծրագրի նախագծերը դրված են հանրային քննարկման

Երևանի 2022թ. բյուջեի, համայնքում տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց արտոնությունների, ինչպես նաև Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի մասին ավագանու որոշման նախագծերը ներկայացվել են հանրային քննարկման:

Որոշումը միաձայն ընդունվել է Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անդամների կողմից: Նախքան այդ նրանք իրենց հարցերն ու առաջարկներն են ուղղել քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում բարեփոխումների վերաբերյալ, այդ թվում առողջապահություն, սոցիալական պաշտպանություն, զբոսաշրջություն:

րևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ նիստը վարող քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը, պատասխանելով խորհրդի անդամների հարցերին, նշել է, որ այն խնդիրները, որոնց կարգավորումը քաղաքապետարանի իրավասության շրջանակում է կդիտարկվեն և կներառվեն հետագա ծրագրերում:

Նշվել է նաև, որ զարգացման ծրագրով և բյուջեով առաջնահերթ ուղղություններն են մանկապարտեզների, առողջապահական հիմնարկների նորոգումն ու վերակառուցումը, վերելակների փոխարինումը, տրանսպորտային համակարգի բարեփոխումները, բակերի և հանգստի գոտիների վերականգնումն ու ստեղծումը, ջրահեռացման համակարգերի փոխարինումը, ճանապարհաշինությունն ու փողոցների բարեկարգումը:

Ծանոթանալ նախագծերին և դրանց վերաբերյալ առաջարկություններ ուղարկել հնարավոր է նոյեմբերի 5-ը ներառյալ www.yerevan.am, www.e-draft.am կայքերով, էլեկտրոնային փոստով ([email protected], [email protected], [email protected]), ինչպես նաև գրավոր ներկայացնել քաղաքապետարան:

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 15.00-ին, Երևանի քաղաքապետարանում (Արգիշտիի փողոցի հ. 1 հասցե) տեղի կունենան հանրային բաց լսումներ: Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 8-ը ներառյալ ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011 514-155 հեռախոսահամարով:

Տպել
233 դիտում

Ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 4570 խախտում (տեսանյութ)

Շուտով կիրառության մեջ կդրվի Հայաստանում արտադրված «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը. այն կօգտագործվի որպես խթանիչ դեղաչափ

Կարեն Սարուխանյանն ազատվել է ՀՀ ԱԻ նախարարի տեղակալի պաշտոնից

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ախուրյանում ընդդիմադիր 2 դաշինքները կոալիցիա կկազմեն. ավելի շատ ձայներ հավաքած ՔՊ-ն որոշումը սխալ է համարում

ՀՀ քրեակատարողական հիմնարկներում ամփոփվել են «Նամակ բանտից» խորագրով մրցույթի արդյունքները

Սյունիքի Շամբ գյուղում հայտնաբերվել է կորած քաղաքացու դին

Արմեն Սարգսյանն ընդունել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին

Անջատված է Սևան քաղաքի մի մասի ջրամատակարարումը. այն կվերականգնվի վաղը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ (լուսանկարներ)

Առերևույթ 12 հանցավոր ընտրախախտում՝ Շիրակի մարզի ՏԻՄ ընտրություններում. 4-ով նախապատրաստվում են նյութեր

Խաղաղապահներն ականազերծել են Մարտակերտի շրջանի գյուղատնտեսական հողատարածքները

Բարձրաստիճան հանդիպումների ու խորհրդակցությունների համար Արման Թաթոյանը Ֆրանսիա է մեկնում

Թուրքիան փոխել է իր երկրի միջազգային բրենդի անվանումը

Բարի պապիկ էր, այստեղ շատ էինք տեսնում. մանրամասներ՝ Հյուսիսային պողոտայում մահացած հայտնաբերված տղամարդու մասին

Փակված ենք համարում ընտրապայքարում համակիրների և մրցակիցների բաժանարար թեման. Մամիկոն Ասլանյան

36 համայնքների բացարձակ մեծամասնությունում ՔՊ-ն կունենա համայնքապետ

Արա Մարտիրոսյանը համերգի ժամանակ Հայկոյի երգը կատարելիս հուզվել է. հոտնկայս ծափերը երկար ժամանակ չեն դադարել (տեսանյութ)

Վստահեցնում ենք, որ մեր թիմը ջանք ու եռանդ չի խնայի. Թալինում ՔՊ-ի համայնքի ղեկավարի թեկնածու

Թուրքիայում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 11 մասնակից

Ընտրական հանցագործության 17 հաղորդում՝ Գեղարքունիքում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ. 13-ով նախապատրաստվում են նյութեր

ՀՀ նախագահը և տիկին Նունե Սարգսյանը Ազգային պատկերասրահում դիտել են «Մեկ օր Պոմպեյում» ցուցադրությունը

Կորոնավիրուսի ցուցանիշները կտրուկ նվազել են. հաստատվել է 95 նոր դեպք, գրանցվել՝ 8 մահ

Ինձ համար մեծ պատիվ է ծառայել իմ հայրենիքին. Մարտունի խոշորացված համայնքի ղեկավարի ՔՊ թեկնածու

Երևանում 2 մեքենաների բախման հետևանքով կա տուժած

Ծանրորդները մեկնարկում են աշխարհի առաջնությունում

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, որոշ ճանապարհների մերկասառույց է

ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին տեր է և որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված. Նիկոլ Փաշինյան

Ինչպես են բաշխվել ձայները. հայտնի են բոլոր համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանի և 4 մարզերի մի շարք հասցեներում

Հրդեհ Դիլիջան քաղաքում. ամբողջությամբ այրվել են ավտոտնակն ու ներսում կայանված մեքենան

Էջմիածնի բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքներով՝ հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը

Ծաղկաձորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հաղթել է՝ ստանալով ձայների մոտ 70 տոկոսը

2018-ից հետո Հայաստանում տեղի ունեցած ամեն մի ընտրություն, անկախ արդյունքներից, վերահաստատում է հեղափոխության հաղթանակը

Արցախում մահացու հրազենային վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող

Հայաստանի տարբեր հատվածներից դուրս է բերվել ձյան մեջ արգելափակված 5 ավտոմեքենա

Նախնական տվյալներով, «Քաղաքացիական պայմանագիր»-ը 36 համայնքներից հաղթել է 24-ում

Աբովյանում ընտրակաշառքի, ընտրողներին ուղղորդելու դեպքերն ուսումնասիրվում են. Կոտայքի 9 դեպքով նյութեր են նախապատրաստվում

Հրազդանում, նախնական արդյունքներով, ձայների 78 տոկոսով հաղթել է Սևակ Միքայելյանը