Հայտնի է՝ Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցած ուժերից որը քանի մանդատ է ստացել. ՏԸՀ-ն ամփոփել է արդյունքները

Գյումրու ՏԻՄ ընտրությունները համակարգած թիվ 31 Տարածքային ընտրական հանձնաժողովն այսօր հայտարարեց հոկտեմբերի 17-ին կայացած ընտրությունների վերջնական արդյունքները: ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը՝ մինչ առավել գործնական փուլի անցնելը՝ քաղաքակիրթ պայքար մղելու համար շնորհավորեց և՛ ընտրական շեմը հաղթահարած քաղաքական 5 ուժերի ներկայացուցիչներին, և՛ չհաղթահարած ուժերի:

Տիգրան Ղազարյանը տեղեկացրեց, որ 109.453 ընտրողից ընտրությանը մասնակցել է 26.468-ը: Սահմանված ժամկետում հանձնաժողովը բողոքի ու վերահաշվարկի պահանջ չի ստացել:

Մանդատները բաշխվեցին հետևյալ կերպ. «Բալասանյան դաշինք» կուսակցություն՝ 14 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 11, «Զարթոնք» կուսակցություն՝ 4, «Ապրելու երկիր» կուսակցություն՝ 2, Հայաստանի հանրապետական կուսակցություն՝ 2:

Քաղաքական ուժերն իրենց անվանական մանդատները հանձնաժողովից կարող են վերցնել հոկտեմբերի 28-ին, իսկ ինքնաբացարկի դեպքում հանձնաժողովին պետք է համապատասխան փաստաթուղթ ներկայացնեն մինչև հոկտեմբերի 27-ը՝ ժամը 14:00-ն:

Հանձնաժողովի նիստից հետո քաղաքական ուժերի ներկայացուցիչները լրագրողների հետ զրույցում չխոսեցին կոալիցիաներ կազմելու մասին, որոնց կազմումն անխուսափելի է, քանի որ ավագանու ձևավորման, ըստ այդմ՝ քաղաքապետ ընտրելու ձայների մեծամասնություն չունի կուսակցություններից որևէ մեկը:

«Բալասանյան դաշինքի» ներկայացուցիչը մեկ անգամ ևս նշեց, որ այս պահին որոշում չունեն, ներթիմային քննարկումների մեջ են: Հարցին՝ արդյոք «Բալասանյան դաշինքի» վրա կոալիցիա կազմելու համար ճնշումներ գործադրվե՞լ են, դաշինքի պատասխանատուն ասաց՝ այդ մասին լսել է, բայց փաստեր չկան:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունն է պատրաստ կոալիցիա կազմելուն: Բաց և պարզ հայտարարություններ արդեն արել են, սակայն դեռ արձագանք չեն ստացել ոչ մի ուժից:

Նշենք, որ «Զարթոնք» կուսակցության 4 մանդատը որոշիչ է ուժերի համար: Նրանք պատրաստ են կոալիցիա կազմել հատկապես «Բալասանյան դաշինքի» հետ:

«Ապրելու երկիր» կուսակցությունը կոալիցիա կազմելուն կողմ չէ, սակայն առողջ համագործակցությանը պատրաստ է: «Քաղաքացիական պայմանագիր» և Հայաստանի հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչները չցանկացան իրենց քաղաքական ուժերի դիրքորոշումները հայտնել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում ՀՀԿ պատասխանատուն նշել էր, որ ինչ էլ լինի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կոալիցիա չեն կազմեի. եղել ու մնում են արմատական ընդդիմություն:

Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր 10 քաղաքական ուժ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ ընտրություններին ամենաքիչ մասնակցությունը գրանցվեց հենց Գյումրիում:

Անցողիկ շեմը հաղթահարել են «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը՝ 9637 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 7785 ձայն, «Զարթոնք» կուսակցությունը՝ 2793 ձայն, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 1489 ձայն և Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ 1333 ձայն:

Սամսոն Մատինյան

Տպել
1152 դիտում

Քովիդի «օմիկրոն» նոր շտամն ու աշխարհի նոր սահմանափակումները. արդյոք այն արդեն տարածված է նաև Հայաստանում

Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն (լուսանկարներ)

Եթե մարդիկ պատվաստվեն ու դիմակ կրեն, ապա նոր սահմանափակումների կարիք չի լինի․ ԱՄՆ նախագահ

Ստամբուլում տեղի ունեցած փոթորիկի հետևանքով վիրավորների թիվը հասել է 38-ի, զոհերինը՝ 4-ի

«Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթում առաջին 3 մրցանակային տեղերը նվաճել է Լոռու մարզը

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը

«Դեմեր» դամբարանաշտից հայտնաբերված խեցեղենը, զենքը, պերճանքի առարկաները և այլ նյութեր հանձնվել են համապատասխան ՊՈԱԿ-ին

Պնդումները սուտ էին, թե իբր պատերազմի ժամանակ հիմնադրամի նվիրատվություններով պարգևավճարներ են տրվել. Հայկակ Արշամյան

Տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հուշ-երեկո

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են․ Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է

Արագածոտնի մարզպետը այցելել է Մաստարայի միջնակարգ դպրոց․ ծանոթացել է շենքային պայմաններին, գույքային հագեցվածությանը

Վահրամ Դումանյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլիին

Ազգային ժողովում հյուրընկալվել է Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունը

Պատերազմի մասնակից 30 զինծառայողներ կվերապատրաստվեն․ լավագույն 5-ը դասընթացները կշարունակեն Ֆրանսիայում

Ամերիկյան առցանց բառարանը 2021 թվականի բառ Է ընտրել «պատվաստանյութը»

Զորացրվել են եռամսյա վարժական հավաքների մասնակիցները

Ֆրանսիայի դեսպանը առավելագույն ջանքեր կգործադրի հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել խորացման և ընդլայնման համար

48-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած

Գնել Սանոսյանն այսօր այցելել է «Երևան ՋԷԿ», ծանոթացել խնդիրներին

Մասնակի փլուզվել է Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղը Լեռնակերտ գյուղին միացնող կամուրջը

Նարեկ Զեյնալյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նախագահի տեղակալ

ՔՊ-ի թեկնածու Նարեկ Գրիգորյանը հանդիպել է Հացառատի բնակիչների հետ․ ներկա է եղել նաև Արսեն Թորոսյանը (լուսանկարներ)

Ոսկե և արծաթե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

Ես վստահ եմ մեր հաղթանակի վրա. Փարաքարում համայնքապետի թեկնածու Դավիթ Մինասյան

«Ուրարտուն» շարունակում է անպարտելի մնալ․ բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնությունը շարունակվում է

Անցած 3 օրում հանցագործության 124 դեպք է բացահայտվել

Գնել Սանոսյանը մարզպետարանի աշխատակազմին, համայնքապետներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին

Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ․ Արցախի ՄԻՊ

Քրեակատարողական ծառայության պետն այցելել է ՔԿ հիմնարկներ, տվել հասցեական հանձնարարականներ (լուսանկարներ)

Նվեր Պետրոսյանը նշանակվել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խորհրդական

Կայացել է Իջևան խոշորացված համայնքի ավագանու անդրանիկ նիստը (լուսանկարներ)

Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սանկտ Պետերբուրգ. կստորագրվի համագործակցության «ճանապարհային քարտեզ»

Վերադարձել են ըմբշամարտի աշխարհի 35-րդ առաջնությանը մասնակցած ՊՆ պատվիրակ մարզիկ-զինծառայողները (լուսանկարներ)

UCOM-ի տեխնիկական աջակցությամբ կայացավ «CAPTURE THE FLAG» հաքերային միջոցառումը

«Արթիկ» ՔԿՀ-ում հայտնաբերվել է ներնետված փաթեթ

Պայմանական վթար ՀԱԷԿ-ում. անցկացվել է ուսումնաշտաբային վարժանք (տեսանյութ)

Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն (լուսանկարներ)

«Ծառ՝ աղբի փոխարեն». ծառատունկ Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկում (լուսանկարներ)

Սյունիքը Հայաստան է, իսկ Էրդողանը՝ պատերազմասեր. «Լը Ֆիգարոյի» փոխտնօրենը գրառում է կատարել

ԱԻՆ մարզային փրկարարական վարչությունները պատրաստ են ձմեռային սեզոնին