2 զինված ադրբեջանցիներ տարել են Կոռնիձորի բնակչին պատկանող 107 ոչխար և 5 այծ. ՄԻՊ

Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ներկայացվել ահազանգ այն մասին, որ 2021թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12-ի սահմաններում ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի հարակից տարածքից ադրբեջանական զինված ուժերի ծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի պատկանող 107 ոչխար և 5 այծ:

ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ կենդանիներին գերեզմանոցի հարակից արոտավայրում արածեցնող քաղաքացին նկատել է, որ ադրբեջանական երկու զինված ծառայողներ իրենց դիրքերից իջել և գալիս են դեպի իր կենդանիները, մոտենալուն պես կենդանիներին քշել-տարել են դեպի իրենց դիրքեր: Այս հանգամանքները, ինչպես նաև այն, որ ադրբեջանական զինծառայողները հափշտակել են հենց նշված քանակի կենդանիներ, ստուգվել են մի քանի աղբյուրների տվյալներով:

Կոռնիձորի բնակիչը ժամը 12։15-ի սահմաններում դեպքի մասին տեղեկացրել է համայնքային մարմիններին: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկությունների՝ դեպքից գրեթե անմիջապես հետո ժամանել ու տեղում ուսումնասիրություններ են իրականացրել ՀՀ և ՌԴ սահմանապահ ծառայողները ու ներկայում ձեռնարկում են համապատասխան քայլեր:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վերծանել է ահազանգի հանգամանքները, որոնք այն մասին են, որ ՀՀ քաղաքացու սեփականության հափշտակությունը տեղի է ունեցել ՀՀ տարածքից: Այդ հանգամանքները փոխակերպված են սույն հայտարարությանը կից հրապարակվող քարտեզի հատվածի վրա:

ՀՀ քաղաքացու նկատմամբ ադրբեջանական զինծառայողների այս հանցագործության ահազանգը պետք է դրվի Ադրբեջանի նկտամամբ մեր պետության պահանջների հիմքում միջազգային հարթակներում: Այն կդրվի նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների ու պահանջների հիմքում:

Մարդկանց պատճառվող առանձնապես խոշոր չափերի հասնող վնասների հատուցումը կլինի ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների ապահովման կարևոր երաշխիք:

Ադրբեջանական զինծառայողների այս հանցավոր արարքները խախտում են ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի, սեփականության և այլ կենսական իրավունքները, մարդկանց զրկում են անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն՝ անվտանգության խնդիրներին ավելացնելով սոցիալականը:

Ակնհայտ է, որ բոլոր հանցավոր ոտնձգությունների, մարդկանց իրավունքների կոպիտ խախտումների հիմքը, դրանց սնուցման աղբյուրը մեկն է. ադրբեջանական իշխանությունների հայատյաց ու թշնամանքի, էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականությունը:

Ուստի, պետք է անհապաղ սկսվի Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների շուրջ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու և ադրբեջանական զինված ծառայողներին ՀՀ գյուղերի հարևանությունից, համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու գործընթաց:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս առաջարկն արդեն տեղ է գտել միջազգային կոնկրետ փաստաթղթում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2021թ. սեպտեմբերի 27-ի թիվ 2391 (2021) բանաձևում:

Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան հաղորդումներ կուղարկի նաև միջազգային կառույցներին ու ՀՀ պետական մարմիններին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին:

Տպել
1752 դիտում

Մահվան ելքով վրաերթ` Երևանում, փախուստի դիմած վարորդին որոնում են

15-ամյա Համլետ Մանուկյանը Թուրքիայում դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն

Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը

Ռուսաստանում երկրաշարժ է գրանցվել

«Wildberries»-ն ուժեղացնում է հսկողությունը կայքում որոշ ապրանքների շրջանառության վրա

Արևմուտքին Ուկրաինայում զսպեց միջուկային զենք տեղակայելու Պուտինի որոշումը․ CNN

Հռոմի կանոնադրության մասին ՍԴ որոշումը որևէ մեկին մեղավոր ճանաչելու կամ կալանավորելու քայլ չի պահանջում. ԱԺ փոխնախագահ

ՀՀ գրեթե բոլոր տարածաշրջաններում տեղումներ են. Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Օդի ջերմաստիճանը 16 աստիճանով կբարձրանա

Թուրքիայում հայ մարմնամարզիկները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել

Մետրոպոլիտենը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով. դեպքի վայր է այցելել Երևանի քաղաքապետի պաշտոնակատարը

Գազալցակայանում լիցքավորելուց և մի քանի մետր վարելուց հետո, մեքենան պայթել է․ վիրավոր կա

Մեկ զինծառայողի սպանության և ևս մեկի սպանության փորձի դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ. ՔԿ

Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ

Սևքարեցի Դավիթն այսօր կդառնար 23 տարեկան. Աննա Հակոբյանը մասնակցել է հիշատակի միջոցառմանը

Պետք է միշտ հիշեցնենք, թե ինչ է եղել անցյալում՝ ապագայում ցեղասպանությունները կանխելու համար. Բյորն Սյոդեր

Քննարկվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման խնդիրը

Խուզարկում են Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունը. մանրամասներ

Լաչինի միջանքի բաց լինելու մասին լուրերը կեղծ են. Արցախի ՆԳՆ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դուրս է գրվել հիվանդանոցից

Երևանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով. գնացքներն անցել են միակողմանի երթևեկության

Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է (լուսանկարներ)

ՊԵԿ-ն ու ՔԿ-ն խուզարկություններ են իրականացնում «Ալեքս Տեքստիլ»-ում

31-ամյա երևանցին իր աշխատավայրին պատկանող մեքենայից 740 հազար դրամ է գողացել

Դադարեցվել է մետրոպոլիտենի աշխատանքը

«Անպատասխան սիրո մասին պատմություն». Ռոզա Լինը՝ նոր և հայկական էլեմենտներով երգի մասին

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ասորական համայնքին

Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում

Զոհված զինծառայող Հրաչյա Սարուխանյանի լուսանկարները

Մարդու առևանգման մեջ մեղադրվող 41-ամյա հետախուզվողը հայտնաբերվել է

Խոյ համայնքում հայտնաբերվել է այրված, կիսամոխրացած կնոջ դի

Ուշադրություն. Սուրենյանը հայտնել է ամենացածր ջերմաստիճանի օրը

Սպիտակ տունը ԱՄՆ քաղաքացիներին, այդ թվում՝ լրագրողներին, կոչ է արել լքել Ռուսաստանը

Թրամփին քրեական մեղադրանք է առաջադրվել

Կաշառք ստանալու և տալու կասկածանքով ձերբակալվել են Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցն ու ևս երկու անձ

Մասիսի ՀՀԿ-ական նախկին քաղաքապետից կբռնագանձվի 15 անշարժ գույք, 5 շարժական գույք, 58 մլն 515 հազար 628 դրամ

12 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել է ՀՀ բժշկական կենտրոններ

Թեհրանը Բաքվին ևս մեկ անգամ կոչ է արել հստակեցնել Իսրայելի մտադրությունները

Երևանում ձերբակալվել են Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը

Ինչ աշխատանք է իրականացրել դատախազությունը 2022-ին. հրապարակվել է գործունեության հաղորդումը