Միջանցքի հարց օրակարգում չկա. Ալիևը դարձել է իր խոստումների գերին

Հայկական տեղեկատվական տիրույթում լայնորեն տարածվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ։ Օրերս Ալիևը Զանգելան (Կովսական) կատարած այցի ժամանակ հայտարարել էր. «Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք հասնում ենք մեր ուզածին»։ 

Ադրբեջանի ղեկավարը, վերջին իրադարձություններ ասելով, հավանաբար նկատի ունի հոկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած փոխվարչապետների եռակողմ հանդիպումը։ Հանդիպման վերաբերյալ պաշտոնական հայտարարության մեջ բառ անգամ չի շոշափվում  ոչ միայն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի», այլև առհասարակ միջանցքների վերաբերյալ։ 

Եվ ընդհանրապես, թե՛ հայկական կողմից բանակցությունների մասնակցող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և թե՛ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը քանիցս անդրադարձել են եռակողմ ձևաչափով հանդիպումների օրակարգին՝ հերքելով միջանցքների հարց քննարկելու մասին լուրերը, որոնց հիմնական տարածողը ադրբեջանական պետական քարոզչամեքենան է՝ Ալիևի գլխավորությամբ։

Ամեն անգամ, երբ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ադրբեջանական քարոզչությունը գերդոզավորվում է, հայկական և  ռուսական պաշտոնական ներկայացուցիչները ստիպված են լինում կրկին հերքել։ Այս մասով խիստ միանշանակ էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի վերջերս արած հայտարարությունը, որ տարածաշրջանում միջանցքների հարց չի քննարկվում, և բանակցությունների հիմնական օրակարգը տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին է։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նույնաբովանդակ հայտարարությամբ է հանդես գալիս եռակողմ յուրաքանչյուր հանդիպումից հետո։ Ավելին՝ որևէ պաշտոնական հայտարարության կամ փաստաթղթի մեջ երբևէ ակնարկ անգամ չի եղել  միջանցքի վերաբերյալ։ Այստեղից հարց է ծագում՝ ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահը որևէ հիմնավորվածություն չունեցող տեղեկատվությունը փորձում ներկայացնել որպես «իրենց ուզածին հասնել»։

Այս ամենից կարելի է անել մեկ եզրակացություն. Ադրբեջանի նախագահը դարձել է իր իսկ խոստումների գերին, և այժմ կեղծ պնդումներ մատուցելով իր լսարանին՝ փորձում է հավաստիացնել, որ խոստացված «Զանգեզուրի միջանցք» բացելու հարցում կա առաջընթաց։ Ամիսներ շարունակ ներքին լսարանին, ինչու չէ՝ նաև միջանցքի հարցում գլխավոր շահագրգիռ Թուրքիային, հրամցնելով, որ հասնելու է հարցի լուծմանը՝ նոյեմբերի 9-ին ընդառաջ Ալիևն արել է ընդամենը ցանկալին իրականության փոխարեն ներկայացնող հայտարարություն։

Ակներև է, որ ամիսներ շարունակ ուժի և սպառնալիքի հռետորաբանությամբ հայկական կողմի վրա ճնշում գործադրելու ալիևյան մարտավարությունը չի արդարացրել իրեն, և Ադրբեջանի ղեկավարը, ըստ ամենայնի, քննարկվող տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը այսուհետ պետք է ներկայացնի որպես «Զանգեզուրի միջանցքի» բացում, հերթական հաղթանակ: Եվ այս ամենը, իհարկե, խորհրդանշական է, որ արվում է նոյեմբերի 9-ին ընդառաջ։

Մովսես Հարությունյան

Տպել
8031 դիտում

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան